«Սպիտակ ձի» (անգլ.՝ The Pale Horse), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վիպակն է, որը գրվել է 1961 թվականին։ Գրքում ներկա է Քրիստիի ամենահայտնի կերպարներից մեկը՝ դետեկտիվ գրող Ադրիանա Օլիվերը։ Բնագրում առանձնատան անվանումը «Գունատ ձի» է, որը վերցված է Հայտնություն գրքի տեքստից։
Երիտասարդ Մարկ Իստերբրուկը որոշում է պարզել այն խորհրդավոր հանգամանքները, որոնք կապված են խորհրդավոր մահերի շարքի հետ։ Ոչ ոք նրան լուրջ չի ընդունում։ Մարկին համաձայնվում է օգնել միայն Ջինջեր Կորիգանը՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկ, ով արկածներ է փնտրում։ Այդ ժամանակ ոստիկանության տեսուչ Լեժենը հետաքննում է Հայր Գորման քահանայի սպանությունը, որի ժամանակ գտնվել էր մի թուղթ, որում գրված էր մի քանի անուններ։ Ինչպես պարզվում է, այդ բոլոր մարդիկ մահացած էին։
- Մարկ Իստերբրուկ — պատմաբան
- Տեսուչ Լեժեն — քննիչ
- Արիանդա Օլիվեր — դետեկտիվների հայտնի հեղինակ
- Ջիմ Կորիգան — ոստիկանական վիրաբույժ
- Ջինջեր Կորիգան — երիտասարդ կին (կապ չունի Ջիմի հետ)
- Պարոն Վենեյբլս — հարուստ հաշմանդամ
- Զախարիա Օսբորն — դեղագործ
- Պարոն Բրեդլի — «Գունատ ձի» հյուրանոցի օրինական ներկայացուցիչ
- Թիրզա Գրեյ — Մութ արվեստի պրակտիկանտ
- Սիբիլ Ստեմֆորդես — մեդիում
- Բելլա Ուեբ — Թիրզա Գրեյի խոհարարը և կախարդ
- Թոմազինա Տակերտոն — հարուստ երիտասարդ կին
- Պանելա «Մակ» Ստիրլինգ — ծաղիկների հետազոտություների աշխատակից
- Калеб Դեյն Կելտրոպ — տեղացի փոխանորդ
- Տիկին Դեյն Կելտրոպ — փոխանորդի կինը
- Ռոդա Դեսպարդ — Մարկ Իստերբրուկի քույրը
- Գնդապետ Հյու Դեսպարդ — Ռոդայի ամուսինը
- Տիկին Տակերտոն — Թոմազինայի խորթ մայրը
- Տիկին Կոպինս — պանսիոնի տերը, որտեղ մահանում է Տիկին Դեվիսը
- Հերմիա Ռեդկլիֆ — Մարկի ընկերուհին
- Դեվիդ Արդինգլեյ — Մարկի ընկերը և պատմաբան
- Հայր Գորման — հռոմեական կաթոլիկ քահանա
- Հերոսներից Ռոուդը և նրա անուսին մայոր Դեսպարդը նախկին եղել են Սեղանի վրայի խաղաքարտերը վիպակում, որտեղ նաև կա Արիանդա Օլիվերը։ Այնտեղ նրանք առաջին անգամ հանդիպում և սիրահարվում են, իսկ այստեղ նրանք արդեն ամուսնացած են։
- Վիպակում մեջբերված թալիում թունավոր թույնը նույնիսկ մի քանի անգամ փրկել է մարդկանց կյանքը։ 1977 թվականին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մի աղջիկ է դիմում, ով հիվանդացել էր անհայտ հիվանդությամբ։ Մի բուժքույր, կարդալով վիպակը, հասկանում է, որ դա տիպիկ թալիումի թունավորում է։ Ձեռնարկվում են միջոցներ, և աղջիկը վերականգնվում է թունավորումից։ Նույն թվականին, բայց ԽՍՀՄ-ում, նույնպես լինում է թալիումով թունավորման դեպք։ Այդ գործը հետաքննում է քննիչ Յամպոլսկին, ով կարդացել էր այդ ժամանակ հրատարակված Ագաթա Քրիստիի գրեթե բոլոր գրքերը։ Նա առաջինն էր հասկացել թունավորման պատճառը, որը տևել էր 2 տարի։ Այդ դեպքերի գլխավոր մեղավորը տնային բռնակալ Դմիտրի Փարաֆոնովն էր, ով հետագայում դատապարտվում է գնդակահարման։ Մանրամասները պատմվում են «Հետաքննությունը վարել են...»-ի թողարկումներից մեկում։
- 1977 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմը, սակայն այնտեղ բացակայում էր Ադրիանա Օլիվերը և ներառված էր նոր կերպար՝ Ջիմ Բաթլը։
- 2011 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմ՝ «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ բացակայում է Տիկին Օլիվերը և ներառված է Միսս Մարփլը։
|
---|
| Խուզարկուներ | |
---|
| Վեպեր | |
---|
| Վեպեր (Մերի Վեսթմաքոթ անվան տակ) | |
---|
| Կարճ պատմվածքներ | |
---|
| Պիեսներ | |
---|
| Պիեսներ ռադիոյի և հեռուստատեսության համար | |
---|
|
- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3