ԱՓՌ-1400 (APR-1400 կամ Advanced Power Reactor—Առաջատար հզորության ռեակտոր) 1450 ՄՎտէ հզորությամբ երրորդ սերնդի ռեակտոր է, որը նախագծվել է Կորեայի էլեկտրական հզորության ընկերության կողմից ՕՓՌ-1000 երկրորդ սերնդի ռեակտորի հիման վրա։
ԱՓՌ-1400-ը ճնշմամբ ջրային ռեակտոր է, որը կազմված է երկու առաջնային շրջանից, որոնցից ամեն մեկը երկու սառը և մեկ տաք ոտք ունի, որոնք ուղղվում են իր երկու հսկա շոգեգեներատորներին (ընդհանուր՝ չորս սառը ոտք և երկու տաք ոտք)։ Եվրոպայի երկրների ուղեցույցների հետ համաձայնեցված նրա տարբերակը կոչվում է ԵՎ-ԱՓՌ1400 (EU-APR1400), որի հատկանիչներից է հալման թակարդը (core catcher)։
ԱՓՌ-1400-ն 18 ամսվա վառելիքի ցիկլ ունի, իսկ իր կառուցումը տևում է 48 ամիս։
Այժմ աշխարհի երկու երկրում գտնվում և կառուցվում են ԱՓՌ-1400 ռեակտորներ՝ Հարավային Կորեայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հարավային Կորեայում այժմ շահագործման հանձնման ընթացքում է 1 ռեակտոր (Շին Կորի 3) և երեքը կառուցման ընթացքում են, իսկ չորսը պլանավորված է։ ԱՄԷ-ում այժմ կառուցվում են չորս ԱՓՌ-1400 ռեակտոր։ Նաև Ֆինլանդիայի ՕԼ4 ռեակտորների համար ընտրման թեկնածու է։
Ռեակտոր | Կառուցման ավարտման տարի |
---|---|
Շին Կորի 3 | 2015 (կառուցման ընթացքում) |
Շին Կորի 4 | 2016 (կառուցման ընթացքում) |
Շին Ուլչին 1 | 2016 (կառուցման ընթացքում) |
Շին Ուլչին 2 | 2017 (կառուցման ընթացքում) |
Շին Կորի 5 | 2018 (Պլանավորված) |
Շին Կորի 6 | 2019 (Պլանավորված) |
Շին Ուլչին 3 | 2020 (Պլանավորված) |
Շին Ուլչին 4 | 2021 (Պլանավորված) |