Աամիտո Լագում | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր | Rubaga Division, Կամպալա, Ուգանդա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
![]() |
Աամիտո Սթեյսի Լագում (անգլ.՝ Aamito Lagum, դեկտեմբերի 3, 1992, Rubaga Division, Կամպալա, Ուգանդա), ուգանդացի մոդել, ավելի հայտնի է որպես Africa's Next Top Model նախագծի հաղթող[1]։
Լագումը ծնվել է Կամպալայում։ Մայրն աշխատանքը կորցնելուց հետո տեղափոխվել է Քիթգում իր ծնողների մոտ։ Լագումն իր դպրոցական տարիներն անցկացրել է Կամպալայում[2][3]։
16 տարեկանում Լագումը սկսեց իր մոդելային կարիերան։ Նա իր առաջին աշխատանքային փորձը սկսել է «Ugandan Fashion Week» ցուցադրության շրջանակներում։ 2012 թվականին Լագումը հանդիպում է դիզայներ Ադել Դեժակին, ով նրան հրավիրում է Քենիա՝ մասնակցելու ֆոտոշարքի նկարահանումների[2][4]։
2013 թվականին Լագումը մասնակցում է «Թոփ մոդել աֆրիկյան ձևով» նախագծի ընտրական փուլին։ Հետագայում նա ընգրկվեց նախագծի 22 ֆինալիստների կազմում և հրավեր ստացավ թռիչք դեպի Քեյփթաուն՝ Օլուչի Օնվիգբայի կողմից[5][6]։
Լագումը շուտով գրավեց ժյուրիի և նախագծի հյուրերի անդամների ուշադրությունը։ Նախագծի առաջիկա իննը շաբաթների ընթացքում, նա արժանացել է լավագույն լուսանկար տիտղոսին և մասնակցել է Elle ամսագրի նկարահանումներին[7]։ Նա հայտնվելով թոփ տաս ֆինալիստների ցանկում, դարձել է նախագծի հաղթող։
Որպես մրցանակի մի մաս, նա մեկ տարով պայմանագիր է կնքում DNA Model Management ընկերության հետ, համագործակցություն P&G ընկերության հետ նաև ստանում է 50000 ԱՄՆ դոլար[8][9]։
Նախագիծում ունեցած հաղթանակից հետո նա պայմանագիր է կնքում Boss Model ընկերության հետ։ Հետագայում նա «DNA Model Management»ի հետ պայմանագիր կնքելուց հետո նա տեղափոխվում է Նյու Յորք[10][11][12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աամիտո Լագում» հոդվածին։ |
|