Աբենա Բուսիա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Գանա |
Քաղաքացիություն | Գանա |
Կրթություն | Սուրբ Աննայի քոլեջ և Սբ. Անտոնիի քոլեջ |
Մասնագիտություն | գրող, հեղինակ, բանաստեղծուհի, կանանց իրավունքների պաշտպան և դիվանագետ |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան[1] և Գանայի համալսարան |
Ամուսին | Ջոն Սինգլթոն[2] |
Ծնողներ | հայր՝ Kofi Abrefa Busia?[3] |
Աբենա Բուսիա (ապրիլի 28, 1953, Գանա), գանացի գրող, բանաստեղծ, ֆեմինիստ և դասախոս։ Նա Գանայի նախկին նախագահ Կոֆի Աբրեֆա Բուսիայի աղջիկն է։ Նա անգլերեն լեզվով գրականության և կանանց և գենդերային գիտությունների դոցենտ է Ռուտգերս համալսարանում[4][5][6][7]։
Աբենան ծնվել է Գանայի մայրաքաղաք Աքքրայում Կոֆի Աբրեֆա Բուսիայի՝ երկրի նախկին նախագահի, և Նաա Մորկոր Բուսիայի ընտանիքում։ Նրա քույրը դերասանուհի, կինոռեժիսոր և գրող Ակուսա Բուսիան է։ Նա իր մանկությունն անց է կացրել հայրենիքում, ինչպես նաև Հոլանդիայում և Մեքսիկայում մինչ Օքսֆորդ տեղափոխվելը, որտեղ էլ նա ի վերջո հաստատվել է։
Աբենան 1976 թվականին հումաննիտար գիտությունների անգլերեն լեզու և գրականության բակալավրի կոչում է Օքսֆորդի Սուրբ Աննա քոլեջում և հասարակական մարդաբանության (ռասայական հարաբերություններ) գիտությունների դոկտորի աստիճան Սուրբ Անտոնի քոլեջում 1984 թվականին։ Նա եղել է արտաքին ուսուցիչ Ռասկին քոլեջում և Օքսֆորդի համալսարանի մասնաճյուղերից մեկի՝ Աշխատանքային Հարաբերությունների քոլեջում, ինչպես նաև Յեյլ համալսարանի կողմից հրավիրված դասախոս աֆրիկյան և աֆրոաֆրիկյան գիտության բնագավառի ծրագրին։ Նա նաև շահել է հետդոկտորոկան մի շարք կրթաթոշակներ, ինչպիսիք են Բրայան Մոր քոլեջի անգլիական բաժնի Էնդրյու Մելոն կրթաթոշակը և Կալիֆորնիայի Ամերիկյան մշակույթների գիտահետազոտական ինստիտուտի աֆրոամերիկյան տեսությունների կրթաթոշակ[8]։
Աբենայի գիտական աշխատանքներն են․