Աբրամ Մանևիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1881[1] |
Ծննդավայր | Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 30, 1942[2][1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Կիևի գեղարվեստի ուսումնարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, գծանկարիչ և մանկավարժ |
Ուսուցիչ | Օտտո Զայտց[3] |
Ներշնչվել է | Պոլ Սեզան[4] |
Abraham Manievich Վիքիպահեստում |
Աբրամ Անշելովիչ Մանևիչ (բելառուս․՝ Абрам Аншэлавіч Маневіч, ուկրաիներեն՝ Абра́м Анше́лович Мане́вич, անգլ.՝ Abraham Manievich, նոյեմբերի 25, 1881[1], Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1942[2][1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), բելառուս, ուկրաինացի և ամերիկացի մոդեռնիստ նկարիչ, ծագումով հրեա[5][6][7][8]։
Ծնվել և մեծացել է Ռուսական կայսրության (ժամանակակից Բելառուս) Մոգիլևի գավառի Մստիսլավլ քաղաքում, որտեղ ապրել է մինչև 20 տարեկան պատրիարքական հրեական ընտանիքում։ Նա վաղ հասակից դրսևորել է նկարելու կարողություն և ծնողները նրան ուղարկել են նկարչի մոտ սովորելու[9][10]։ Այնուհետև նա գնացել է Կիև և ընդունվել է Կիևի արվեստի դպրոց, որտեղ միաժամանակ սովորել են Կազիմիր Մալևիչը և Բյալինիցկի-Բիրուլյան։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մյունխենի արվեստի ակադեմիա, որն ավարտել է 1907 թվականին։
Նա իր առաջին աշխատանքները՝ ներառյալ հայրենի քաղաքի բազմաթիվ տեսարանները, ստեղծել է մոդեռնիզմի Մյունխեն-Վիեննա շարժման ոճով։
1913 թվականին Փարիզի Դուրան Ռուել պատկերասրահում տեղի է ունեցել Մանևիչի գործերի շատ հաջող ցուցահանդես։ Դրանից հետո Մանևիչը փորձել է նկարել կուբիզմի ոճով, ինչը հանգեցրել է սեփական գեղարվեստական ոճի ստեղծմանը։
1919 թվականին Ուկրաինայում՝ Տրիպոլիում, սպանվել է նրա կոմերիտական ակտիվիստ որդին[11]։ 1922 թվականին նկարիչը կնոջ և դստեր հետ Մինսկից տեղափոխվել է Լոնդոն, այնուհետև ԱՄՆ, որտեղ ապրել է մինչև իր մահը։ Նա բավականին հայտնի է եղել ԱՄՆ-ում, որտեղ Մանևիչի ստեղծագործությունները հավանող մարդկանց թվում է եղել նաև Ալբերտ Էյնշտեյնը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրամ Մանևիչ» հոդվածին։ |
|