Ագուխացերատոպս (լատին․՝ Agujaceratops), պատկանում են թռչող դինոզավրերի դասին, որոնք ապրում էին Վերին Կավճե դարաշրջանում, ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում[1]։ Քարացուկները գտնվել են Տեխաս նահանգում Բրուստերի շրջակայքում, Ագուչայի ֆորմացիայի մեջ (Aguja Formation)։ 2006 թվականին այն առանձնացվել է հնէաբաններ Լուկասի, Սալլիվանի և Հանթի կողմից[2]։ Տիպային տեսակն է՝ Agujaceratops mariscalensis[3]։
Ի սկզբանե նկարագրվել է Լեխմանի կողմից 1989 թվականին, որպես P.37.3.086 UTEP Chasmosaurus mariscalensis[4]։ Սակայն ավելի ուշ՝ 2006 թվականին Լուկասի և կոլեգաների կողմից կատարված գենետիկ հետազոտությունների արդյունքում վերանվանվել է Agujaceratops mariscalensis ։
2016 թվականին Լեխմանը, Վիկը և Բարնեսը նկարագրել են Agujaceratops mavericus երկրորդ տեսակը[5]։