Ագրակ (Երզնկայի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագրակ (այլ կիրառումներ)


Ագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գյուղը պատկանում էր եկեղեցուն։

Գյուղը հնում ավան է եղել և մտել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեջ։ Ագրակում է ծնվել Կիրակոս Երզնկացին (1270-ական թթ.)։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել և ամայացվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 26