Ադամանդի հիմնադրամ

Ադամանդի հիմնադրամ
Տեսակտեսարժան վայր և թանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրՄոսկվա
Հիմնադրվել էնոյեմբերի 2, 1967
Կայքgokhran.ru
Քարտեզ
Քարտեզ

Ռուսաստանի Դաշնության Ալմաստի ֆոնդ (ռուս.՝ Алма́зный фонд Российской Федера́ции), ցուցահանդես Մոսկովյան Կրեմլի զինապալատում, որը բացվել է 1967 թվականին և համարվում է Ռուսաստանի պետական պահպանության կառուցվածքային ստորաբաժանում։ Ֆոնդի հավաքածուն ներառում է 18-20-րդ դարերի ոսկերչական արվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև պատմական և գեղարվեստական նշանակության ոսկու բնակտոր և թանկարժեք քարեր[1]։

Ալմաստի ֆոնդի հավաքածուն հիմնադրվել է Պետրոս I-ի օրոք, արժեքավոր ցուցանմուշների մեծ մասը ձևավորվել է Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա II-ի օրոք և համալրվել Ռոմանովների օրոք։ Հավաքածուն ունեցել է տարբեր անվանումներ՝ թագավորական ռենտերիա, ադամանդե սենյակ, Նորին կայսերական մեծության կաբինետի կամերալային բաժամունքի No 1 պահեստանոց։ Տեղակայումը նույնպես փոխվել է, թագերի տարբերանշաների և զարդերի հավաքածուն բազմիցս տեղափոխվել է Ձմեռային պալատի տարբեր սենյակներ[2]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո «Ադամանդե սենյակի» հավաքածուն փոխանցվել է Ֆինանսների ժողկոմի Մոսկվայի պետական գանձարանին։ Հավաքածուի արժեքավոր իրերի զգալի մասը կորել է խորհրդային կառավարության կողմից Ռոմանովների դինաստիայի ոսկերչական իրերի զանգվածային վաճառքի ժամանակ[3][4]։

1967 թվականից հավաքածուն համալրվել է ռուսական հանքավայրերից ստացված և ժամանակակից ոսկերիչների աշխատանքով ստեղծված եզակի քարերով[5]։

Պետերբուրգյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրոս I-ը՝ Սուրբ Անդրեաս Առաքյալի շքանշանով կապույտ անդրեևյան ժապավենով և աստղը կրծքին։ Ժան-Մարկ Նատիե, 1717

Թագավորական ռենտերիան Պյոտրի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1719 թվականի դեկտեմբերի 22-ին Պետրոս I-ի հրամանագրով կազմակերպվել է հատուկ պալատական խորհուրդ՝ առաջին պետական կազմակերպությունը, որը վերահսկել է եզակի կայսերական թանկարժեք զարդերը[6]։ Պալատական խորհրդի կանոնակարգը պարունակել է շքանշանների, շքահանդեսային ոսկերչական զարդերի և պետական ռեգալիաների առաջին ամբողջական ցանկը, ինչպես նաև նշվել է Ցարական Ռենտերիայում դրանց պահպանման կարգը։ Գերմաներենից փոխառված «ռենտերիա» բառը գանձարանի հին անվանումն է[7][8]։ Հետագայում Ցարական Ռենտերիան կոչվել է «Նորին կայսերական մեծության կաբինետ ալմաստե կամ ադամանդե սենյակ»։ Պետրոս I-ի հրամանագրով օրինականորեն սահմանվել է ռենտերիան որպես Ռուսաստանի թանկարժեք մետաղների և քարերի պետական ֆոնդի կազմավորման հիմք[9]։

Կայսերական ռեգալիայի հետ մեկտեղ ռենտարիայի հավաքածուն համալրվել է աշխարհի տարբեր ծայրերից ստացված եզակի արժեքավոր իրերով և զարդերով, որոնք Արքունիքի կաբինետը պատվիրել է պալատական ոսկերիչներին պարգևների և նվերների համար։ Ըստ կանոնակարգի՝ պահոցից ցանկացած իր կարելի էր ստանալ միայն կայսեր անմիջական հրամանով։ Զարդերը բառացիորեն պահվել են «երեք կողպեքների հետևում». երեք մտերիմ պալատականներ՝ պալատի նախագահը, պալատի խորհրդականը և թագավորական գանձապետը[10], որոնցից յուրաքանչյուրն ունեցել է յուրահատուկ բանալի, և միայն նրանց միասին հավաքվելու դեպքում կարող էին բացել գանձարանը[11]։

Պետրոս I-ը ամբողջ Եվրոպայից ոսկերիչներին հրավիրել է նոր մայրաքաղաք, նրանց գլուխգործոցները ակտիվորեն համալրել են կայսերական գանձարանի պաշարները։ Այդ ժամանակաշրջանի ամենապահանջված պալատական ոսկերիչը շվեյցարացի Ժերեմի Պոզիեն է եղել, ում պատկանել է ապագա արտադրանքը՝ մոմից մոդելավորելու գաղափարը։ 1730 թվականից նա ապրել և աշխատել է Ռուսաստանում՝ կատարելով բազմաթիվ պատվերներ արքունիքում, հենց նրան է հանձնարարվել պատրաստել Մեծ կայսերական թագը՝ 1762 թվականին Եկատերինա II-ի թագադրման համար[11]։ Այդ դարաշրջանի մյուս հայտնի պալատական ոսկերիչներն են եղել Լուի-Դավիդ Դյուվալը և նրա որդիները՝ Լեոպոլդ Պֆիստերերը, Գեորգ Ֆրիդրիխ Էկարտը[1]։

Եկատերինայի ադամանդե սենյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ կայսերական թագի պատճենը, բնօրինակը պատրաստվել է 1762 թվականին Եկատերինա II-ի թագադրման համար

Ռուսական կայսերական արքունիքը հայտնի է եղել իր շքեղությամբ և հարստությամբ, որը ծաղկում է ապրել Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա II-ի օրոք։ Վերջինս հատկապես սիրել է թանկարժեք քարերը, նա արքունիքում ներկայացրել է «թղթախաղի նորաձևությունը ծիածանագույն բյուրեղների վրա», կայսրուհին նույնիսկ իր անձնական հովատակին անվանել է Ադամանդ[2]։ Եկատերինա II-ի օրոք կայսերական հավաքածուն համալրվել է գանձերի ամենամեծ քանակությամբ[12]։

1762 թվականին՝ գահ բարձրանալուց անմիջապես հետո, Եկատերինա II-ը հրամայել է կահավորել զարդեր պահելու հատուկ սենյակ։ 1764 թվականին կայսրուհու ննջասենյակը հանդիսավոր պալատների համալիրից վերածվել է ադամանդե սենյակի, որի ինտերիերը ստեղծեցլ է ճարտարապետ Յուրի Ֆելտենը[1]։ Մինչև վերջերս արքունիքի այլ կեցավայրերից զարդեր են բերվել Սանկտ Պետերբուրգ, փորձարկվել, նշագրվել, կշռվել և մուտքագրվել գրանցամատյաններ։ Ադամանդե սենյակը գտնվել է Ձմեռային պալատի հարավարևելյան ռիզալիտի երկրորդ հարկում, իսկ պատուհանները նայել են Պալատական հրապարակին և ներկայիս Միլիոննայա փողոցին[2]։ Ֆելտենի նախագծի համաձայն՝ կայսերական ռեգալիան տեղակայված է եղել բյուրեղյա գմբեթի տակի սենյակի կենտրոնում գտնվող սեղանի վրա։ Հավաքածուն համալրվել է և անհրաժեշտ է եղել նոր պահեստարաններ՝ ապակեպատ ցուցափեղկեր, որոնք պատրաստել է կահույքագործ Դեյվիդ Ռյոնտնտգենը։

Պետական ռեգալիան գտնվում է ... գմբեթի տակ, այդ սենյակի պատերին կան ապակյա մի քանի պահարաններ, որտեղ կան բազմաթիվ զարդեր ադամանդներով և այլ թանկարժեք քարերով, մյուսներում կան բազմաթիվ շքանշաններ, Նորին Կայսերական Մեծություն դիմանկարներ, ծխախոտատուփեր, ժամացույցներ և շղթաներ, գծագրական գործիքների արկղեր,թանկագին քարով մատանիներ, ժապավենակապեր, ոսկե սրի դաստապաններ և այլ թանկարժեք իրեր։ Դրանցից միապետուհին ընտրում էր այն, ինչ իրեն դուր էր գալիս նվերների տալու համար[2][13]։

Չնայած ադամանդե սենյակը «ռեժիմային» շինություն է եղել՝ ուժեղացված անվտանգությամբ և սպասավորների մի ամբողջ անձնակազմով, այն ոչ միայն գանձարան, այլև բնակելի տարածք է եղել և օգտագործվել կայսրուհու ու նրա մերձավորների միջև հանդիպումների համար։ Ցրտաշունչ օրերին այնտեղ երբեմն նույնիսկ եկեղեցական ծառայություններ են մատուցվել[2]։ Ապակեպատ պահարանների բանալիները գտնվել են կամեր-յունգֆեր Աննա Կոնստանտինովնա Սկորոխոդովայի մոտ։ Այնքան շատ թանկարժեք իրեր են եղել, որ նույնիսկ ամենազգույշ հաշվառման դեպքում դրանք երբեմն կորել են։ Օրինակ, դա տեղի է ունեցել Լուի-Դավիթ Դյուվալի պատրաստած եզակի պանագիայի հետ, ինչի մասին Եկատերինա II-ն ինքն է գրել Գրիգորի Պոտյոմկինին ուղղված իր նամակում․ «Երկու տարի ես պանագիա էի փնտրում, իսկ այն դրված էր մի տուփի մեջ, որի մեջ ոչ ոք չէր նայել»[14][15]։

1780-ականների վերջին Ձմեռային ջրանցքի երկայնքով կառուցվել է «Ռաֆայել Լոջիաս» մասնաշենքը, որտեղ կայսրուհու հրամանով ստեղծվել է երկրորդ ադամանդե սենյակը։ Կայսերական ռեգալիայի հիմնական հավաքածուն մնացել է Եկատերինա II-ի գահի սրահի մոտ, հավանաբար, որոշ ժամանակ զուգահեռ գոյություն են ունեցել երկու ադամանդե սենյակներ[2]։

Մարիա Ֆեոդորովնայի զարդերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ֆեոդորովնան վարդագույն ադամանդով դիադեմով, մանրանկար՝ Ժան Անրի Բենների
Ալեքսանդր III-ը Մեծ կայսերական թագով, Փոքր թագը դնում է իր կնոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի գլխին
Արքա կայսր Ալեքսանդր III-ը թագադրման հագուստով 1883 թվականի մայիսի 15-ին
Ալբոմ «Թագադրում՝ Մոսկվա, մայիս 1896»
Կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի մեծ հանդիսավոր դիմանկարը
Մարիա Պավլովնան Վլադիմիրյան պսակաթագով
Վիլհելմ Շվեդացին և մեծ դուքս Պավել Ալեքսանդրովիչի դուստրը՝ մեծ դքսուհի Մարիա Պավլովնան։ Հարսանեկան լուսանկար, Ցարսկոե Սելո, 1908

1796 թվականի նոյեմբերին՝ Եկատերինա II-ի մահից հետո, ադամանդե սենյակը ներառվել է Պավել I-ի կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի անձնական շքասենյակների կազմում։ Այդ ժամանակ սենյակը գտնվել է Պետական Էրմիտաժի ներկայիս թիվ 238 սրահի տեղում, շրջափակելով նոր կայսրուհու ննջարանային սենեկաշարքերի առանցքը։ 1799 թվականից հետո աշխատանոցային բաժնում ստեղծվել են ադամանդների և զարդերի պահպանության երեք պահեստարաններ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է որոշակի գործառույթներ[16]։

Ադամանդե սենյակը պաշտոնապես կոչվել է «Նորին կայսերական մեծության կաբինետի աշխատանոցային բաժնի N 1 պահեստանոց» և նախատեսված է եղել կայսերական ռեգալիաների և թագադրման ադամանդների պահպանման համար «հավերժության համար»։ Թիվ 2 պահեստանոցում գտնվել են մորթիներ, թանկարժեք քարերի հավաքածուներ, պարգևատրման և նվերների զարդեր։ Այստեղ էին գտնվում մեծ դքսուհիների օժիտը, ովքեր ամուսնությունից հետո մեկնել էին արտասահման, այդ պատճառով էլ հավաքածուն անընդհատ փոփոխվել է։ Թիվ 3 պահեստանոցն առանձնացվել է քարե տարբեր արտադրանքների համար, որը համալրվել է աշխատանոցային բաժնի լեռնային բաժնի կողմից։ Նրա ղեկավարության ներքո է գտնվել հղկման և կտրման, ճենապակու, ապակու և հայելու գործարանները։ Հայտնի ճենապակե և քարե Զատկի ձվերը, որոնք կայսերական ընտանիքը տվել է իրենց ծառաներին և մերձավորներին, գտնվել են երրորդ պահեստանոցում[2][16]։

Ամեն տարի զգալի գումարներ էին ծախսվում երեք պահեստանոցներում՝ միայն 1797-1801 թվականներին ոսկերչական իրերի գնման վրա ծախսվել էր ավելի քան 3,5 միլիոն ռուբլի[16]։ Ըստ պրուսական արքայադուստր Շառլոտայի հուշերի, Ալեքսանդրա Ֆեոդորովնայի մկրտության ժամանակ 1817 թվականին, հարսանիքից առաջ, Մարիա Ֆեոդորովնան անձամբ է ընտրել իր համար թագ և «թագային անթիվ զարդեր, որոնց ծանրության տակ [արքայադուստրը] հազիվ է դիմացել»։ Միևնույն ժամանակ Մարիա Ֆեոդորովնան իր հարսին նվիրել է 142 579 ռուբլի արժողությամբ հինգ թելանոց մարգարտյա վզնոց։ Հարսանեկան արարողությունից հետո բոլոր թանկարժեք զարդերը վերադարձել են ադամանդե սենյակ, որն «այդ ժամանակ կից է եղել այրի կայսրուհու ննջարանին»[2]։

Մարիա Ֆեոդորովնայի օրոք կայսերական ընտանիքի հարսնացուները հավաքվել են ադամանդե սենյակում՝ նախքան հանդիսավոր ամուսնության արարողությունները։ Պրուսիայի օբեր-հոֆմայստեր կոմսուհի Ֆոսսի օրագրում պահպանվել է գրառում 1809 թվականին Սանկտ Պետերբուրգ այցելելու և մասնավորապես ադամանդե սենյակի մասին․ «Մենք ընտանիքով ճաշեցինք մայր թագուհու մոտ։ Ընթրիքից առաջ ես նայեցի սենյակը, որը պարունակում է նվերների համար ամենահրաշալի մորթյա մուշտակների մի ամբողջ հավաքածու։ Դրանցից մեկը, մի հոյակապ սև-շագանակագույն աղվեսի մորթուց մուշտակը նախատեսված է մեր թագուհու համար, այստեղ պահվում են ադամանդներ, մատանիներ, վզնոցներ, մի խոսքով ամեն տեսակ զարդեր, որոնցից ընտրյալների համար նվերներ էր ընտրում ինքը՝ ցարը»[2]։

1817-1818 թվականներին այն ժամանակվա առաջատար ճարտարապետ Կարլ Ռոսսին մշակել է Մարիա Ֆեոդորովնայի շքասենյակների վերակառուցման նախագիծը։ Նրա նախագծի համաձայն ադամանդե սենյակը պետք է նորից տեղափոխվեր և զբաղեցներ Էրմիտաժի թիվ 289 ժամանակակից սրահի տեղը։ Մի շարք պատճառներով այդ նախագիծը չի իրականացել և Մարիա Ֆեոդորովնայի մահից ու Նիկոլայ I-ի գահ բարձրանալուց հետո ադամանդե սենյակը գլխավոր պալատից տեղափոխվել է սպասարկման տարածք։ Մոտավորապես նույն տարիներին զարդերի մի մասը տեղափոխվել է «Ադամանդե պահեստանոց» (Կաբինետի աշխատանոցային բաժամունքի թիվ 1 պահեստանոց) - այն տեղակայվեց պալատի երրորդ հարկում, Փոքրիկ տաճարի տակ գտնվող եկեղեցու աստիճանների մոտ։ Նիկոլայ I-ի օրոք Նորին Կայսերական Մեծության կաբինետի պաշտոնյաներն արդեն հստակ տարբերակել են կայսրերի անձնական հավաքածուները և Էրմիտաժի պետական հավաքածուները[2]։

Մարիա Ֆեոդորովնան առաջին կայսրուհին է եղել, ում համար պատրաստվել է փոքրիկ կայսերական թագով առաջին թագադրումը, մինչ այդ այն օգտագործվել է միայն ամենօրյա ելքերի համար։ Պավել I-ի կինը թագ է կրել, որը պատվիրել է դեռևս Եկատերինա II-ը Ժան-Ֆրանսուա Լուբիերին 1795 թվականի վերջին։ Ոսկերիչը աշխատանքը ավարտել է միայն 1797 թվականին՝ նոր կայսերական զույգի թագադրման նախապատրաստության ժամանակ[17]։ Մինչև 1828 թվականը թագը պահվել է Մարիա Ֆեոդորովնայի առանձնասենյակներում, իսկ նրա մահից հետո այն տեղափոխվել է ադամանդե սենյակ, որտեղ այն գնահատվել է 48750 ռուբլի։ Արքունիքում ավանդույթ է եղել տերերի մահից հետո փոքրիկ թագերը ապամոնտաժվել են և ըստ կտակի՝ դրանց քարերը բաժանվել են ժառանգներին[18]։ Մարիա Ֆեոդորովնայի փոքրիկ կայսերական թագը ապամոնտաժվել է 1840 թվականին Նիկոլայ I-ի հրամանագրով և հետագայում դարձել Մեծ իշխանուհի Օլգա Նիկոլաևնայի ադամանդե գլխազարդ[3]։

Պահպանումը Ալեքսանդրա Ֆեոդորովնայի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է եղել ադամանդե սենյակի զարդերի պահապան նշանակել մերձավոր պալատական տիկնանցից մեկին։ Մարիա Ֆեոդորովնայի օրոք այդ պաշտոնը ստացել է կամեր յունգերֆեր Ավդոտյա Պետրովնա Պիլնիկովան, որը պահպանվել է Ալեքսանդր Ֆեոդորովնայի օրոք, իսկ 1831 թվականից նա սկսել է ստանալ 1000 ռուբլի աշխատավարձ։ 1837 թվականի դեկտեմբերին Ձմեռային պալատում սաստիկ հրդեհ է բռնկվել, պահպանված նկարագրությունների համաձայն՝ ադամանդե սենյակից առաջին հերթին դուրս են բերվել կայսերական ռեգալիան և զարդերը։ Ականատեսների վկայությամբ՝ հենց Պիլնիկովան է «անվախորեն վերահսկել թագավորական ռեգալիայի փրկության գործընթացը»։ Զարդերը տեղափոխվել են Ծովակալություն, այնուհետև Անիչկովյան պալատի աշխատանոցային բաժանմունքի թիվ 2 պահեստանոց։ Տեղափոխման համար պահանջվել է 80 սնդուկ և «չնայած սարսափելի գիշերվա իրարանցմանը», տեղաթոխման ընթացքում կորել է միայն փոքր քանակությամբ արծաթյա զարդեր՝ 1779 ռուբլու չափով, ինչը չնչին գումար է եղել հավաքածուի ամբողջ արժեքի համեմատ[2]։

Ձմեռային պալատում բռնկված հրդեհը և դրան հաջորդած ադամանդե սենյակի տեղափոխումը հիմք են հանդիսացել նրա հավաքածուի բոլոր զարդերի վերահաշվարկի համար։ 1838 թվականի փետրվարի 19-ին Պիլնիկովան, գործավար Պիկարդը և Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Միխայլովիչ Պետուխովի կաբինետի երկրորդ բաժնի ղեկավարը ստուգել են ամբողջ հավաքածուն և համոզվեցին, որ բոլոր իրերը անվնաս վիճակում են։ Ավելին, նրանք հայտնաբերել են 10 շատոն ադամանդ, որոնք հաշվառված չեն եղել գույքագրման ցուցակներում։ Այդ ժամանակ հավաքածուի բոլոր խոշոր ադամանդները ստացել են նոր շրջանակներ՝ «k» տառով՝ «թագեր»։ Յուրաքանչյուր ռուս կայսրուհի ունեցել է զարդերի իր անձնական հավաքածուն, որոնց մեծ մասը փոխանցվել է իր ժառանգներին, սակայն բազմաթիվ իրեր կտակել են պետությանը, այսինքն՝ դարձել են «թագեր»։ 19-րդ դարի կեսերին թողարկվել է «Թագի ադամանդների գույքացուցակները», որտեղ ընդգրկված են եղել 375 ապրանքներ՝ «դրանք բոլորը ենթակա չէին օտարման», այսինքն՝ դրանք դադարել են լինել կայսերական ընտանիքի անդամների մասնավոր սեփականությունը, դուրս են մնացել ժառանգության բաժանման ընթացակարգից և ձեռք են բերել պետական կարգավիճակ[2]։

1839 թվականի հունիսի 29-ին Կայսերական արքունիքի նախարարը հրամայել է Մեծ թագը և ադամանդները տեղափոխել Ձմեռային պալատ, ինչի մասին վկայում է տիկին Պիլնիկովայի ստացականը, ով ընդունել է դրանք։ Նոր Ադամանդե սենյակում այլևս չի եղել եկատերինյան շքեղությունը, ինտերիերի միակ զարդարանքը Ա. Ի. Սոլովյովի առաստաղի աղեղնակամարն է եղել՝ զարդարված գեղանկարչությամբ և կեսոններով։ 1840 թվականին տիկին Պիլնիկովան մահացել է, և նրա պաշտոնը ստանձնել է կամեր ֆրաու Անաստասիա Ալեքսանդրովնա Էլիսը։ Այդ պաշտոնում ծառայել է 24 տարի՝ մինչև իր մահը[2]։

19-րդ դարի երկրորդ կես

[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականին Ձմեռային պալատում լայն հանրության համար բացվել է թանկարժեք զարդերի պատկերասրահը։ Դրա համար ադամանդե սենյակից տեղափոխվել է 165 զարդ, որոնց թվում է եղել 82 ծխախոտատուփերի հավաքածուն, որոնք ռուս միապետները հավաքել են Պետրոս I-ի ժամանակներից։ 1880-ականներին արքայազն Լև Սերգեևիչ Գոլիցինը հազվագյուտ իրերի մեծ հավաքածու է փոխանցել Էրմիտաժին, որից 62 առարկաներ փոխանցվել են պատկերասրահին։ Այդ ժամանակ ամբողջական ցուցադրությունը զբաղեցրել է 26 պահարան և 11 ցուցափեղկ[2]։

Մինչև 1885 թվականը Աշխատանոցային վարչությունը հատուկ ֆոնդ է ունեցել ոսկերչական իրերի գնման համար՝ «Օժիտ» կայսերական ընտանիքի անձանց համար (1881 թվականին այն կազմել է 1 463 772 ռուբլի) և «Անձեռնմխելի ադամանդների գնման համար» (1881 թվականին՝ 338 262 ռուբլի)[16]։ 1885 թվականից մինչև 1917 թվականը կաբինետը տարեկան 150 000 ռուբլի վարկ է ստացել «պահեստավորման բոլոր ծախսերի համար»[16]։

Ալեքսանդր II-ի օրոք Ադամանդի սենյակի գտնվելու վայրը կրկին փոխվել է՝ այն հանվել է կայսերական պալատների սպասարկման սենյակներից, իսկ թանկարժեք զարդերի ողջ հավաքածուն տեղափոխվել է ադամանդի 1-ին պահեստանոց։ 1894 թվականի հունվարի 29-ին Ալեքսանդր III-ը դատարանի Արքունիքի աշխատանոցային բաժանմունքի ղեկավար Դմիտրի Սիպյագինից հաղորդում է ստացել առկա տարածքի անապահովության մասին՝ դյուրավառ նյութ է եղել դրված Ադամանդի պահեստի մանրահատակի տակ, պահոցները փայտյա են եղել և ավազակները կարող էին ներթափանցել հատակով կամ օդափոխության խողովակով։ Բացի այդ, 1894 թվականին ցարի թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչը նշանադրվել է Բրիտանիայի արքայադուստր Ալիսի հետ, հարսանիքից հետո ապագա ամուսինները պետք է հաստատվեին Ձմեռային պալատում։ Ալեքսանդր II-ի մահից և Նիկոլայ II-ի ամուսնությունից հետո անհրաժեշտ է եղել պալատում տեղավորել բազմաթիվ ծառաների և պահակների, այդ ամենը պատճառ է դարձել ներքին լայնածավալ վերակառուցման, որի արդյունքում որոշվել է Ադամանդի պահոցը տեղափոխել առաջին հարկ՝ «4-րդ պահեստային կեսի 4-րդ սենյակ»[2]։

Տարածքի վերակառուցման նախահաշիվը կազմել է 4823 ռուբլի 54 կոպեկ և ներառել է երկրորդ դռների, ներքին պատուհանների վրա պողպատե վահանակների և պահակատան էլեկտրական զանգի տեղադրումը։ Ադամանդի պահեստանոցի վերակառուցումն ավարտվել է 1895 թվականի ապրիլի 22-ին, իսկ հուլիսի 18-ին Սիպյագինը հայտնել է, որ ավարտվել է թագի ռեգալիայի և ադամանդների տեղափոխումը։ Դրա համար պահանջվել է 34 հոգի, իսկ Պալատական Գրենադյերների վաշտից ընդամենը երկու ենթասպա են ընդգրկված եղել պահակախումբում։ Այդ պահին Ադամանդի գանձարան տեղափոխված թանկարժեք զարդերից են եղել հանրահայտ «Շահ» ադամանդը և Ալեքսանդր I-ի ծիսական դիմանկարային ադամանդը[2]։

20-րդ դարի թանկարժեք զարդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին Բարոն Լիվենը կազմել է թանկարժեք զարդերի պատկերասրահի ուղեցույց, խսկ Ֆեոդոր Բրունիի գծագրերի հիման վրա տպագրվել են հատուկ տոմսեր՝ այցելելուների համար։ Արքունական գրասենյակը տոմսեր է տվել խստորեն «միայն մեկ անգամվա համար, սակայն, ըստ նրանց, կարելի է ներս թողնել մեկից ավելի անձանց, բայցի ընտանիքներից և ընկերություններից»։ Կայսերական ընտանիքի անձնական հավաքածուներից ցուցանմուշները մտան Էրմիտաժ թանկարժեք զարդերի պատկերասրահ մինչև 1917 թվականը՝ օրինակ, 1910 թվականին այնտեղ տեղափոխվել է Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հսկայական հավաքածուի եզակի զարդերի մի մասը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ պատկերասրահի հավաքածուն համալրվել է ավելի քան 600 զարդերով, որոնք նախկինում պատկանել են Նիկոլայ I-ին և Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։

1913 թվականին թանկարժեք զարդերի պատկերասրահի ավագ պահապան բարոն ֆոն Ֆյոլկերզամի ղեկավարությամբ 54 տարվա մեջ առաջին գույքագրում է իրականացվել։ Արդյունքների մասին զեկույցում նշվել է, որ թանկարժեք զարդերից բացակայել է միայն մեկ հայելի և մատանի, սակայն հայտնաբերվել են «բոլորովին անհայտ ծագման» 657 առարկաներ[2]։

Մոսկովյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին «Ադամանդե սենյակի» բոլոր թանկագին զարդերը շտապ տարհանվել են Պետրոգրադից Մոսկվա, որտեղ առանց որևէ ստուգման ընդունվել են Մոսկվայի Կրեմլի զինապալատի կողմից։ Տարհանումն իրականացվել է կարճ ժամանակում, բայց տեղափոխվող թանկարժեք իրերի նկատմամբ զգույշ վերաբերմունքով․ յուրաքանչյուր սնդուկում գտնվել է 1898 թվականի գույքագրում, որը հիմք է դարձել հավաքածուի հետագա ուսումնասիրության համար[1]։

Ռոմանովների անձնական զարդերը Մոսկվա են բերվել Պետրոգրադից և Տոբոլսկից՝ հեղափոխությունից և կայսերական ընտանիքի մահապատժից հետո (Նիկոլայ II-ը և իր ընտանիքը իրենց հետ տարել են մի քանի թանկարժեք զարդեր)[19]։ Նոր կառավարությունը սկսեց վաճառել թագի ադամանդներն ու ոսկերչական զարդերը։ Վաճառքի առաջին փորձը գրանցվել է 1919 թվականի մայիսին․ Նյու Յորքի մաքսատանը երկու մոսկվացի կալանավորել են Մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնայի զարդերով[20]։ Ադամանդե սենյակի հավաքածուն, որը դուրս է բերվել Սանկտ Պետերբուրգից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, մատակարարվել է գույքագրմամբ և խնամքով փաթեթավորվել, իսկ առգրավված կայսերական զարդերը, ըստ Ալեքսանդր Ֆերսմանի, դրվել են «երկաթե արկղի մեջ... [ որը փակված էր] շատ վատ կողպեքով, ներսում ռուսական ցարի զարդերը հապճեպ փաթաթվել էին պապիրուսե թղթի մեջ ... Ոչ մի տեղ գույքագրումներ չկաին և չէր պահպանվել սահմանված կարգը»[19]։

1920 թվականին Վլադիմիր Իլյիչ Լենինի հրամանագրով Մոսկվայում հիմնադրվել է «ֆինժողկոմի» թանկարժեք զարդերի պահպանության Պետական պահեստարանը, կամ կարճ ասած՝ Գոխրանը, որտեղ ի պահ է տրվել «Ադամանդե սենյակի» հավաքածուն։ Առաջին կառավարիչ է նշանակվել Եվգենի Լևիցկին՝ Ռուսաստանի վարկային գանձարանի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարի տեղակալը, որն այդ տարիներին զբաղվել է ֆիզիկական անձանց ավանդների պահպանմամբ[21]։ 1920 թվականի փետրվարի 3-ին ստորագրվել է թիվ 414 հրամանագիրը, համաձայն որի

խորհրդային բոլոր հիմնարկներն ու պաշտոնյաները պարտավոր են եղել երեք ամսվա ընթացքում Գոխրանին հանձնել իրենց տնօրինության տակ գտնվող բոլոր թանկարժեք իրերը, ոսկին, պլատինը, գունավոր թանկարժեք քարերն ու մարգարիտները։

Դրանց պահպանման համար Նաստասինսկի նրբանցքի թիվ 3 տանը գտնվող նախկին Մոսկվայի վարկային գանձարանի կալվածքային հողերը, պահեստները և շենքերը փոխանցվել են Գոխրանին[1]։

1920 թվականի հոկտեմբերի 26-ին Վլադիմիր Իլյիչ Լենինը ստորագրել է «Անտիկվար զարդերի արտասահմանում վաճառքի մասին» հրամանագիրը, որով օրինականացվել է պետական գանձերի վաճառքը։ Առաջին աճուրդները կազմակերպվել են Փարիզում, Լոնդոնում և Ֆլորենցիայում, ինչը մեծ սկանդալ է առաջացրել. շատ մասնակիցներ անձամբ են ճանաչել կայսերական ընտանիքի անդամներին և իմացել են նրանց մահապատժի մասին, բայց չեն կարողացել փաստաթղթային ապացույցներ ներկայացնել «հին արժեքավոր իրերի» վաճառքի անօրինականության մասին[4]։

1922 թվականին Յակով Յուրովսկու 1921 թվականի մայիսի 16-ի մատնության հիման վրա դատավարություն է սկսվել Գոխրանում «հսկա» գողության մասին, Լևիցկու և նրա տեղակալների չհրկիզվող պահարաններում հայտնաբերվել են հարազատների և ծանոթների ավանդներ։ Այդ ժամանակ Լենինի «Մասնավոր անձանց ավանդների դիմազրկման մասին» դեկրետը արդեն հինգ տարի ուժի մեջ է եղել[4]։ Լևիցկին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, իսկ նրա 17 ենթակաները գնդակահարվել են։ Այդ ժամանակ Գոխրանի պահուստները ոչ մի էական կորուստներ չեն կրել, դրանք սկսվել են Յուրովսկու կառավարիչ նշանակվելուց հետո[21]։

Ֆերսմանի հանձնաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական թագի զարդերի հիմնական մասի և կայսրուհիների թանկարժեք զարդերի հանրահայտ լուսանկարը, որն արվել է Խորհրդային հանձնաժողովի կողմից 1922 թվականին: Սեղանին դրված են 13 ադամանդե թագեր, մեղվիկներով բանդոն, 4 թագ, գայիսոն, աշխարհագունդ և այլ թանկարժեք իրեր, որոնք 1914 թվականին Պետրոգրադից բերվել էին Մոսկվայի Կրեմլ

Խորհրդային Հանրապետության կառավարության որոշմամբ 1922 թվականի ապրիլին ստեղծվել են երկու հատուկ հանձնաժողովներ՝ թագի և թանկարժեք զարդերի գնահատման համար։ Առաջինն աշխատել է Գոխրանում[20], իսկ երկրորդը՝ հանքաբանության պրոֆեսոր, ակադեմիկոս Ալեքսանդր Ֆերսմանի ղեկավարությամբ, անմիջապես Զինապալատում զբաղվել է Ձմեռային պալատից տեղափոխված սնդուկների ուսումնասիրությամբ[19]։ Հանձնաժողովի անդամների ամբողջական ցուցակը՝

  • Սերգեյ Տրոիցկի, Էրմիտաժի տնօրեն
  • Դ. Դ. Իվանով, զինապալատտի վարիչ
  • Ս. Կ. Բոգոյավլենսկի, Արտաքին գործերի արխիվի գլխավոր պահապան
  • Դ. Վ. Յուֆերով, ԳԱ թանկարժեք քարերի մասնագետ
  • Ագաֆոն Ֆաբերժե, ոսկերիչ փորձագետ
  • Ա. Ֆ. Կոտլյար, ոսկերիչ փորձագետ
  • Բ. Ե. Մասեև, ոսկերիչ փորձագետ
  • Ա. Բ. Բոկ, ոսկերիչ փորձագետ
  • Ա. Ի. Ֆրանց, ոսկերիչ փորձագետ
  • Ն. Ա. Դմիտրիև, Գոխրանի ներկայացուցիչ[22]

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են Ժողովրդական կոմիսարների խորհրդի թանկարժեք իրերի կենտրոնացման հատուկ հանձնակատարի տեղակալ Գեորգի Բազիլևիչը, նրա քարտուղար Վ. Մ. Սոբոլևը, Պատմական թանգարանի պահապան Ալեքսեյ Օրեշնիկովը և Զինապալատի պահապան Մ. Ս. Սերգեևը[22]։ Հանձնաժողովի աշխատանքի ամենանշանակալի արդյունքը դարձավ քառահատոր ալբոմ-կատալոգը, որտեղ ներկայացված էր Ադամանդի սենյակի մնացած բոլոր թանկարժեք գանձերը։ Ալբոմը պարունակում էր նկարազարդումներ և նկարագրություններ չորս լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն, տպաքանակը կազմում էր 350 օրինակ[23]։ Ֆերսմանի տվյալներով Ադամանդի փոնդի զարդերի հավաքածուն կազմված էր հետևյալ հարաբերակցությամբ՝

  • 20 % - Պյոտր I, Ելիզավետա Պետրովնա (1761),
  • 40 % - Եկատերինա II, Պավել I (1762-1801),
  • 25 % - Ալեքսանդրա I, Նիկոլայ I (1802-1855,
  • 10 % - Ալեքսանդրա II, Ալեքսանդրա III, մասնակի Նիկոլայ II (1856-1899),
  • 5 % - Նիկոլայ II (1900-1917)[2]։

Պահպանվել են այդ ժամանակաշրջանի փաստագրական վկայություններ․

Հայտնում եմ, որ ս. թ. մարտի 8-ին զինապալատում՝ նախկին կայսրուհու ունեցվածքով արկղերի բացման ժամանակ, առանց որևէ գույքացուցակի, ըստ Գոխրանի ներկայացուցիչ Չինարևի գնահատության, հայտնաբերվել է 300 միլիոն ոսկե ռուբլու զարդեր։ Մարտի 9-ին հրավիրված ոսկերիչներ Կոտլերը և Ֆրանցը հայտնաբերվածը գնահատել են հետևյալ կերպ՝ եթե գնորդ լիներ, ով կցանկանար գնել այդ թանկարժեք իրերը որպես զարդեր, ապա դրանք կգնահատվեին 458.700.000 ոսկե ռուբլի։ Առանձին քարերով դրանք որպես ապրանք կգնահատվեին 162.625.000 ոսկե ռուբլի։ Գնահատումն իրականացվել է մեկ ու կես ժամվա ընթացքում և առանց քարերի որակի մանրամասն որոշման։ Ասեմ, որ դրանք թագադրման զարդեր չեն, դրանք տեղադրված էին երկու առանձին արկղերում։ Ըստ մեր ունեցած գույքագրման՝ դրանք գնահատվում են ավելի քան 7 միլիոն ռուբլի։ Գիտակ մարդիկ պնդում են, որ թագադրման թանկարժեք զարդերը, քարերի որակի և որպես ստեղծագործություն գեղարվեստական ստեղծագործություն, շատ ավելի ցածր արժեք ունեն, քան այն արժեքները, որոնք մենք արդեն ապամոնտաժել ենք և հանդիսանում են Թագավորական ընտանիքի «անձնական» սեփականությունը[20]։
- Ծառայողական գրություն Գեորգի Բազիլևիչից Լև Տրոցկուն

Այնուհետև բոլոր ցուցանմուշները բաժանվեցին կատեգորիաների. Միայն դրանց մի մասը պետք է մնար Գոխրանի տրամադրության տակ՝ որպես պատմական հետաքրքրություն ներկայացնող։ Մնացածը ենթակա են եղել վաճառքի, հենց այդ ժամանակ է հայտնի ամերիկացի գործարար Արմանդ Համմերն իր հարստությունը վաստակել՝ «Ադամանդի ֆոնդի արժեքները էշելոններով արտահանելով[21]»։

Թագադրման թանկարժեք զարդերի վաճառք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային հանձնաժողովի լուսանկարը 1922 թվականին: Սեղանին դրված են 13 ադամանդե թագեր, մեղվիկներով բանդոն, 4 թագ, գայիսոն, աշխարհագունդ և այլ թանկարժեք իրեր, որոնք 1914 թվականին Պետրոգրադից բերվել էին Մոսկվայի Կրեմլ
Ռուսաստանում 1926 թվականի նոյեմբերին Մոսկվայի իշխանությունների թույլտվությամբ ցուցադրված Ռոմանովների թագի զարդերը ուսումնասիրող առաջին ոչ պաշտոնական հետաքննող հանձնաժողովի անդամները
1927 թվականին Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվող ապրանքների ընտրության հանձնաժողովը

1923 թվականը ադամանդի ֆոնդի պատմության մեջ ամենադրամատիկ ժամանակներից մեկն է եղել, երբ նրա հավաքածուի զգալի մասը անհետացել է, Անտվերպենի և Ամստերդամի շուկաներում վաճառքի են հանվել թանկարժեք քարեր, որոնց մեջ փորձագետները ճանաչել են ռուսական թագի զարդերը։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ խորհրդային նոր կառավարությունն օգտագործել է այդ քաղաքների բանկերը ոսկով, ադամանդներով և եկեղեցական արժեքներով արտարժույթի գործարքներ իրականացնելու համար։ 1922 թվականի դեկտեմբերի 28-ին Ռոբերտ Յանովիչ Կարկլինը նշանակվել է Հեռավոր Արևելքի հեղկոմին կից ՌԽՖՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի լիազոր ներկայացուցիչ[24]։ 1923 թվականին Կարկլինը լատիշ կարմիր հրացանակիրների պահակախմբի հետ Մոսկվայից Չիտա է տարել Գոխրանի գանձերի մի մասը։ Այդ փաստը հաստատում է 1990 թվականին «Իզվեստիա» թերթում հրապարակած նկարը, որտեղ պատկերված են զարդեր խորհրդային պաշտոնյաների և մի քանի օտարերկրացիների ներկայությամբ։ Լուսանկարն արվել է Գոխրանի շենքում՝ նախքան թանկարժեք իրերը Չիտա ուղարկելը[12][19]։ Նկարում ներկայացված են Ադամանդի ֆոնդի մեծագույն հուշառարկաները՝ կայսերական գավազան և աշխարհագունդ, թագերի հավաքածու, ադամանդե կախազարդեր և դիադեմների հավաքածու, ադամանդե նշաններ և կայսերական շքանշանների շղթաներ, նվեր ստացած ոսկյա բաժակներ, հովհարներ և թանկագին քարով մատանիներ, Ֆաբերժեի կողմից պատրաստված կայսերական Զատկի ձվեր և շատ այլ զարդեր[25]։ Այդ իրերը պահվել են Էրմիտաժի թանկարժեք զարդերի պատկերասրահում և Կրեմլի ադամանդե սենյակում, դրանց մեծ մասն անհետացել է 1920-ականներին[19]։

Անտվերպենում և Ամստերդամում ռուսական թագի զարդերի հայտնաբերումից հետո մեծ միջազգային սկանդալ է առաջացել, արտասահմանյան մամուլում հոդվածներ են հայտնվել խորհրդային կառավարության արտարժույթի գործարքներին այդ քաղաքների բանկերի համագործակցության մասին։ Վրդովմունքը խեղդելու համար 1925 թվականի վերջին Միությունների տան սյունազարդ դահլիճում բացվել է թագի զարդերի ցուցահանդես, որի համար շտապ Մոսկվա են վերադարձվել ադամանդե սենյակի հավաքածուից և կայսերական ընտանիքի անձնական հավաքածուներից չվաճառված իրերը[26]։ 1925 թվականից հետո ցուցահանդեսը փակվեց, և դրա ցուցանմուշները հանրությանը ցուցադրվեցին միայն 1967 թվականին[22]։

1925 թվականին ստեղծվել է ԽՍՀՄ Պետական առևտրի կոմիտեի գլխավոր գրասենյակը «հնաոճ արժեքավոր իրերի առքուվաճառքի համար»[26]։

Խորհրդային կարգերի օրոք... գանձերն այս կամ այն կերպ նոր կյանք ստացան, նրանք մասնակցեցին ընդհանուր ստեղծագործական աշխատանքին... վերածվելով բանվորա-գյուղացիական պետությանն այնքան անհրաժեշտ առարկաների, ինչպիսիք են մեքենաները և այլն[26]։
- «ԽՍՀՄ ադամանդե հիմնադրամ»-ի բրոշյուր

1925 թվականին Ադամանդի ֆոնդի հավաքածուն բաղկացած է եղել 773 իրերից։ 2017 թվականի տվյալներով՝ բոլոր ցուցանմուշների մեջ պատմական իրերի բաժինը կազմում է ընդամենը 114 օրինակ։ 1925-1936 թվականներին խորհրդային կառավարությունը վաճառել է ռուս կայսրուհիների մի քանի փոքր և պսակադրության թագեր, ինչպես նաև ադամանդե թագեր, վզնոցներ, ռիվիերաներ, ռեգրետներ, ապարանջաններ, որոնք բոլորն էլ զարդարված էին եզակի թանկարժեք քարերով[27]։ 1926 թվականի նոյեմբերին կառավարությունն առաջին ոչ պաշտոնական հանձնաժողովին թույլ է տվել ստուգել Ռոմանովների մնացած զարդերը և որոշել, թե դրանցից որոնք պետք է պահել։ Դրանց թվում են եղել եզակի իրեր՝ շափյուղաներից և ադամանդներից փետրափունջ, կորսաժային զարդարանք՝ Ելիզավետա Պետրովնայի ժամանակաշրջանի ադամանդներից և զմրուխտից «Մեծ փունջ», Եկատերինա II-ի ադամանդե գոտին պատրաստված Լյուդովիկ Դավիդ Դյուվալի կողմից[19]։

1926 թվականի աշնանը խորհրդային կառավարությունը ամերիկացի Նորման Վայսին է վաճառել Ելիզավետա Ֆեոդորովնայի պսակադրության թագը[19], Պավել I-ի ադամանդե սուրը, Եկատերինա II-ի թագադրման զգեստի զարդարանքները բրազիլական ադամանդների և հնդկական զմրուխտների ողկույզներով, կայսրուհուի Ելիզավետայի ծխախոտատուփը (զարդարված 2000 ադամանդներով)[28] և Ֆաբերժեի կայսերական Զատկի ձվերի հավաքածուն[26]։ Պսակադրության թագը վերավաճառվել է 1927 թվականի մարտի 26-ին Լոնդոնի Christie's աճուրդում, հնաոճ Ֆաունսին 6100 ֆունտ ստեռլինգով և պահվել է Լոնդոնի Վարտսկի պատկերասրահում։ 32 տարի անց թագը հայտնաբերվել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոզեֆ Դևիսի կնոջ՝ Մարջերի Պոուստի մասնավոր հավաքածուում։ Տիկին Պոուստը այն գնել էր Sotheby's աճուրդում 1966 թվականի դեկտեմբերին։ Ներկայումս պսակադրության կայսերական թագը պահվում է Վաշինգտոնի մոտ գտնվող Հիլվուդ թանգարանի սրբապատկերների սենյակում[29]։

1927 թվականին Լոնդոնի Christie's աճուրդում վաճառվեցին մի քանի թագի զարդեր, որոնց թվում էին Մարիա Ֆեոդորովնայի ադամանդե պսակաթագը և պսակադրության կայսերական թագը։ Մի քանի օր անց Sphere ամսագիրը հրապարակել էր ոսկերչական իրերի ընտրության հանձնաժողովի նկարները, որոնք առաջացրել էին հերթական բացասական արձագանքը[19]։

ԽՍՀՄ-ում ազգային գանձերի վաճառքն ունեցել է առնվազն երկու բարձրակետ՝ 1920-1923 և 1928-1934 թվականներին[30]: Զարդերի մի մասը վաճառվել էր խորհրդային կառավարության հանձնարարությամբ 1926, 1927, 1929, 1933, 1934 և 1938 թվականներին Բեռլինում, Վիեննայում, Լոնդոնում և Նյու Յորքում կայացած աճուրդներում։ Մինչ օրս չեն հայտնաբերվել Անդրեաս Առաքյալի Ալեքսանդր II-ի ադամանդե շքանշանը, Ֆաբերժեի երկու կայսերական Զատկի ձվերը, Ֆաբերժեի շրջանակում տեղադրված «Աստվածածնի մուտքը տաճար» սրբապատկերը և շատ այլ թանկարժեք իրեր[19][26]։

2012 թվականին ԱՄՆ երկրագիտական ծառայության գրադարանում հայտնաբերվել է 1922 թվականի ալբոմ, որը պարունակում է թագի ռեգալիաների և ադամանդների նախկինում անհայտ չորս լուսանկարներ[3]։

20-րդ դարի երկրորդ կես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներորդ դարի երկրորդ կեսին Գոխրանը բազմիցս փոխեց ենթակայության կարգավիճակը՝ - 1960 - ընդգրկված էր ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կազմում՝ որպես երրորդ հատուկ բաժին (Գոխրան),
- 1979 - կոչվում էր ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը կից երրորդ գլխավոր վարչություն (Գոխրան),
- 1987 - վերանվանվել է ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը կից ԽՍՀՄ արժեքների պետական պահոց (Գոխրան ԽՍՀՄ),
- 1991 - ստանում է Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կից Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կոմիտեի (ՌԴ Թանկգմետկոմ) կարգավիճակ,
- 1992 – ընդգրկվում է Ռուսաստանի Դաշնության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կոմիտեի կազմում (Ռոսկոմդրագմետ),
- 1996 - Ռոսկոմդրագմետի լուծարումից հետո Ռուսաստանի Գոխրանը դարձավ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությանը կից ՌԴ Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, թողարկման և օգտագործման պետական հաստատություն[1]։

1950-ական թվականներին Ադամանդի ֆոնդի պատմության մեջ սկսվել է նոր փուլ, երբ յակուտական ադամանդները սկսել են համալրել նրա հավաքածուն։ 1954 թվականին երկրաբան Լարիսա Պոպուգաևան Յակուտիայում հայտնաբերել է առաջին « Զարնիցա» ադամանդե կիմբեռլիտային փողրակը, իսկ 1955 թվականին հայտնաբերվել է «Միր» փողրակը՝ Ռուսաստանում ադամանդի ամենամեծ հանքավայրերից մեկը[1]։ Ադամանդի հիմնադրամի կազմում ընդգրկվել են եզակի ձևերի և հազվագյուտ գույների ամենամեծ քարերը, օրինակ՝ «Արարիչ» ադամանդը (298 կարատ), «Յակուտիայի աստղը» (232 կարատ), «Աերոֆլոտի 50 տարին» (232 կարատ), «Մարիա» (105, 98 կարատ), «Վալենտինա Տերեշկովա» (51,66 կարատ), «Հանքագործ» (44 կարատ)[31]։ Հավաքածուի ամենամեծ ադամանդը, որը կշռում է 342,57 կարատ, հայտնաբերվել է 1980 թվականին «Միր» փողրակում և կոչվել է 1981 թվականին կայացած ԽՄԿԿ XXVI համագումարի պատվին[32]։

Ադամանդի ֆոնդի ցուցահանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի նոյեմբերի 2-ին խորհրդային իշխանության կազմավորման հիսունամյակի կապակցությամբ բացվել էր ԽՍՀՄ ադամանդի հիմնադրամի ցուցահանդեսը։ Այն պետք է տևեր մեկ տարի՝ 1967 թվականի նոյեմբերից մինչև 1968 թվականի նոյեմբերը, սակայն հանրության մեծ հետաքրքրության շնորհիվ ցուցահանդեսը դարձել է մշտական։ Հետագա 40 տարիների ընթացքում ցուցահանդես է այցելել մոտ չորս միլիոն մարդ[32]։

Ցուցահանդեսի գովազդային բուկլետներում նշված է եղել․

Ի տարբերություն եվրոպական խոշորագույն միապետությունների <...> գանձարանների տխուր ճակատագրի, որոնք թալանվել և անդառնալիորեն կորել էին պատերազմների և հեղափոխությունների հորձանուտում, ռուսական թագի զարդերի ճակատագիրը պարզվեց երջանիկներից է և խորապես արդարացի։ Սոցիալիստական հեղափոխությունը վերադարձրեց այդ գանձերը իրենց իսկական տիրոջը՝ ժողովրդին <...> նույնիսկ խորհրդային պետության ամենադժվարին առաջին տարիներին, երբ երիտասարդ հանրապետության <…> ադամանդի գանձերը պաշտպանելու համար միջոցների խիստ կարիք ուներ Ադամանդի ֆոնդը մնաց անձեռնմխելի։ Այդ ժամանակվանից ի վեր այդ գանձերը ոչ միայն պահպանվել են, այլև բազմապատկվել[26]։

20-րդ դարի 70-ական թվականներին Գոխրանի կառույցին է փոխանցվել 1965 թվականին Գոսզնակին կից բացված ոսկերչական արվեստի փորձարարական լաբորատորիան՝ Ն. Վ. Ռոստովցևի ղեկավարությամբ[33]։ 1974 թվականին նրան փոխարինել է որպես ղեկավար, տոհմական ոսկերիչ Վ. Գ. Սիտնիկովը[34]։ Լաբորատորիայի հիմնական նպատակն է եղել վերականգնել Ադամանդի ֆոնդի կորցրած իրերը։ Նրա ոսկերիչների աշխատանքի շնորհիվ հավաքածուն ստացել է նոր արժեքավոր ցուցանմուշներ՝ «Ռուսական գեղեցկուհի» և «Ռուսական դաշտ» ադամանդե թագերը, ադամանդե «Վարդ»-ը, «Ծաղկային ֆանտազիա» մետաղազարդ բանդոն և այլն[32]։

Գոխրանի հատուկ ստորաբաժանումն աշխատել է հավաքածուում պահվող զարդերի արժեքը գնահատելու և համաշխարհային շուկայում դրանք վաճառելու հնարավորությունը պարզելու ուղղությամբ։ Օրինակ՝ Ադամանդի ֆոնդը արևմտյան մի անանուն ընկերությունից առաջարկ է ստացել գնելու ադամանդե «Վարդ»-ը, սակայն գործարքը չի կայացել, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել գնի շուրջը[35]։

Ռուսաստանի Դաշնությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրեմլի զինապալատ, ներքևի աջ կողմից մուտք դեպի Ադամանդի ֆոնդի ցուցահանդես, 2010-ական թվականներ
Ռուսական կայսրության թագի ադամանդներ, 1922 թվականի ալբոմ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գրադարան, 2012

1991 թվականին Ռուսաստանի Գոխրանը ստացել է Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կոմիտեի (ՌԴ Կոմդրագմետ) կարգավիճակ։ 1992 թվականից Ռուսաստանի Գոխրանը մտել է Ռուսաստանի Դաշնության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կոմիտեի կազմի մեջ (Ռոսկոմդրագմետ)։ 1996 թվականին Ռոսկոմդրագմետը լուծարվել է։ Իր ներկայիս կառուցվածքով Ռուսաստանի Գոխրանը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ, երբ պահպանության համար նրան են փոխանցվել Պետֆոնդի արժեքները, որի գլխավոր կարգադրիչը Ռուսաստանի նախագահն է[1]։

Գոխրանի ֆոնդերից որևէ ապրանք վաճառելու կամ հանելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը։ Սակայն նման կարգադրություն տրվել է միայն մեկ անգամ՝ 1998 թվականին, երբ Բորիս Ելցինի հրամանագրով Ռուս Ուղղափառ եկեղեցուն է վերադարձվել մոտ մեկուկես միլիոն դոլար արժողությամբ եկեղեցական սպասքի հավաքածու[35][36]։

Ադամանդի ֆոնդի աշխատանքների կազմակերպման կանոնադրությունը և կանոնակարգը ենթակա են 1998 թվականի մարտի 26-ի թիվ 41-F3 դաշնային օրենքի 7-րդ հոդվածին՝ հիմնադրամը Ռուսաստանի Գոխրանի անբաժանելի մասն է և եզակի զարդերի և այլ իրերի հավաքածու է։ Հավաքածուն անբաժանելի դաշնային սեփականություն է և ենթակա չէ օտարման որևէ ձևով։ Հիմնադրամի անվտանգության համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը, ֆոնդից ցուցանմուշների դուրս բերումը հնարավոր է միայն նախագահի հրամանագրով։ Բոլոր ցուցանմուշները կարող են օգտագործվել բացառապես Մոսկվայի Կրեմլի տարածքում ցուցահանդեսային և գիտական գործունեության համար[6]։

Նոր ցուցանմուշներն ընդունվում են Ադամանդի հիմնադրամ՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի 1999 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1524 հրամանագրի։ Ընդունման ենթակա առարկաները գնահատվում և նկարագրվում են Ֆինանսների նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից և պետք է համապատասխանեն եզակիության, գեղարվեստական կամ պատմական արժեքներին ներկայացվող որոշակի չափանիշներին[6]։

Ամեն տարի ռուսական ադամանդի արդյունահանման «Ալրոսա» ընկերությունից շուկայական գներով թանկարժեք քարեր են գնվում Գոխրանի գանձարանի համար[35]։

2002-2013 թվականներին Գոխրանը ղեկավարել է Վլադիմիր Ռիբկինը[37]։ 2013 թվականի հուլիսից կազմակերպությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախկին փոխնախարար Անդրեյ Յուրինը[38][39]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանդի ֆոնդի տվյալներով 2016 թվականին ցուցահանդես է այցելել 120 000 մարդ և թողարկվել է վեց լեզուներով աուդիո ուղեցույց[40]։

Ադամանդի ֆոնդի հավաքածուի եզակի իրերը սահմանափակ ցուցադրման հնարավորություններ ունեն[41]։ Որպեսզի ավելի լայն լսարանին ծանոթացնենք պատմական արժեքներին՝ չվտանգելով դրանց անվտանգությունը, 2018 թվականին մեկնարկեց հավաքածուի հիմնական գանձերի օպտիկական պատճենների ստեղծման նախագիծը։ ԻՏՄՕ -ի և Հունաստանի հոլոգրաֆիայի ինստիտուտի գիտնականներն օգտագործում են Յուրի Դենիսյուկի գեղարվեստական հոլոգրաֆիայի տեխնիկան՝ ստեղծելու գերիրատեսական օպտոկլոնային հոլոգրամներ։ Այդ կրկնօրինակները վերստեղծում են բնօրինակների բոլոր օպտիկական հատկությունները, ներառյալ թանկարժեք քարերի և մետաղների փայլն ու արտացոլանքները։ 2018 թվականի սկզբին ստեղծվել են տասը օպտոկլոններ, որոնցից են՝ Սուրբ Եկատերինայի և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանները, Եկատերինա II-ի տուրմալինե մետաղազարդը և Ալեքսանդր I-ի մանկական զանգուլակ-սուլիչը[42][43][44]։

Քրեական հանցանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Հունաստանում ձերբակալվել է ռուս գործարար Golden ADA-ի համահիմնադիրը Անդրեյ Կոզլենոկը Գոխրանից 187 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր հափշտակելու մեղադրանքով։ 2001 թվականի մայիսի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Կոզլենոկին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտել է վեց տարվա ազատազրկման[45]։ Սակայն Կոզլենոկը ազատ էր արձակվել 2002 թվականին։ Նրա գործով կատարված աշխատանքների արդյունքում Գոխրանին է վերադարձվել ավելի քան 40 միլիոն դոլար՝ 15,5 միլիոն դոլար արտարժույթի տեսքով, մոտ 26 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ և չմշակված ալմաստներ, արծաթյա իրեր (մոտ 200 հազար դոլար), ինչպես նաև 1992 թվականին Գոխրանի կողմից Golden ADA-ին փոխանցված թանկարժեք իրերի մի մասը[46][47]։

Գոխրանի զարդերի գողության հետ կապված խոշոր սկանդալը է տեղի ունեցել 2015 թվականին, երբ ռուսական «Սևերալմազ» ընկերությունը տեսակավորման նպատակով նրան է փոխանցել ադամանդների խմբաքանակ, որից հետո անհետացել է չորս քար 500 հազար ԱՄՆ դոլար նվազագույն ապահովագրական արժեքով[45]։

Նախկին ԽՍՀՄ երկրների պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրվել է ԽՍՀՄ արտաքին պետական պարտքի և ակտիվների նկատմամբ իրավահաջորդության պայմանագիրը[48][49]։ Պայմանագրին չեն մասնակցել Բալթյան հանրապետությունները և Ուզբեկստանը։ Համաձայնագիրը նախատեսել է ԽՍՀՄ ակտիվների բաժանում ԽՍՀՄ ոսկե և արժութային ֆոնդերի և պահուստների, ԽՍՀՄ-ի արտասահմանում ներդրումների և անշարժ գույքի բաժանելու կարգի մասին առանձին համաձայնագրի շրջանակներում։ Սակայն նման Համաձայնագիր երբեք չի մշակվել որոշ միութենական ակտիվների, այդ թվում՝ Ադամանդի ֆոնդի վերաբերյալ։

Խնդիրը լուծելու համար, ընդհանուր պարտքերի և ակտիվների բաժանման մասին կոլեկտիվ պայմանագրի փոխարեն, Ռուսաստանը սկսել է երկկողմ պայմանագրեր կնքել յուրաքանչյուր հանրապետության հետ, այսպես կոչված, զրոյական տարբերակի պայմաններով, երբ բոլոր պարտքերը և բոլոր վիճելի միութենական ունեցվածքը մնում են Ռուսաստանին․

  • Ադրբեջանի Հանրապետության հետ, 7 սեպտեմբերի, 1993 (ուժի մեջ է մտել 05.12.1996)
  • Հայաստանի Հանրապետության հետ, 07.09.1993 (ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 30-ին)
  • Վրաստանի Հանրապետության հետ, 1993 թվականի սեպտեմբերի 14 (ուժի մեջ է մտել 01.03.2001)
  • Մոլդովայի Հանրապետության հետ, 1993 թվականի հոկտեմբերի 19 (ուժի մեջ է մտել 04/09/1997)

2016 թվականին հայտնի դարձավ, որ նմանատիպ պայմանագիր է ստորագրվել Ուզբեկստանի հետ[50]։ Ռուսական և ուզբեկական կողմերը հրաժարվել էին նախկին ԽՍՀՄ-ի փլուզման, ինչպես նաև 1992-1993 թվականներին Ուզբեկստանին տրված վարկերի հետ կապված բոլոր պահանջներից։

Հայտնի ցուցանմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ պատմական քարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Օռլով» ադամանդը՝ մոտավորապես 189 կարատ քաշով, տեղադրված կայսերական գավազանի վրա,
  2. «Շահ» ադամանդ՝ 88,7 կարատ,
  3. 25 կարատանոց հարթ «դիմանկարային» ադամանդ՝ ոսկե ապարանջանով Ալեքսանդր I-ի դիմանկարով,
  4. հսկա շպինել, 398,72 կարատ, դրվագազարդված է Մեծ կայսերական թագի վրա,
  5. Զմրուխտ «Կանաչ թագուհի» 136,25 կարատ, զարդարում է իշխանուհի Ալեքսանդրա Իոսիֆովնայի կրծքազարդը[19],
  6. Ցեյլոնական հսկա շափյուղա 258,18 կարատ,
  7. Հսկա կանաչ ձիթապտղի գույնի խրիզոլիտ 192,6 կարատ։

Թագադրության ռեգալիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ կայսերական թագ
Մեծ կայսերական թագ, փորագրություն

Կայսերական մեծ թագը պատրաստվել է 1762 թվականին Եկատերինա II-ի թագադրության համար և դարձել չորրորդն անընդմեջ, որի համար քարերը վերցվել են Ելիզավետա Պետրովնայի ապամոնտաժված թագից։ Թագի հեղինակներն են պալատական ոսկերիչներ Գեորգ Ֆրիդրիխ Էկարտը և Երեմիա Պոզիեն, ովքեր կարողացել էին այն պատրաստել ռեկորդային կարճ ժամանակում՝ երկու ամսում[3]։ Էկարտը ստեղծել է էսքիզն ու կարկասը, իսկ Պոզիեն ընտրել է ադամանդները։ Թագի արծաթե շրջանակը պարունակել է 4936 ադամանդ՝ 2858 կարատ կշռով և երկու շարք (75 հատ) խոշոր փայլատ մարգարիտներ՝ 763 կարատ ընդհանուր քաշով։ Խաչով թագի բարձրությունը 27,5 սմ է, ստորին շրջագծով երկարությունը՝ 64 սմ, քաշը՝ 1993,80 գրամ։ Թագը պսակազարդված է 398,72 կարատ կշռող հսկա շպինելով՝ բացառիկ մաքրության և թափանցիկության յուրահատուկ մուգ կարմիր քարով, օրիգինալ արևելյան կտրվածքով,որը հանդիսանում է Ադամանգի ֆոնդի յոթ պատմական քարերից մեկը[51]։

Փոքր կայսերական թագ

Փոքր կայսերական թագը պատրաստվել է 1801 թվականին Մեծ կայսերական թագի մոդելով ոսկերիչ եղբայրներ Յա. և Ժ. Դուվալների կողմից Ալեքսանդր I-ի կնոջ՝ կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայի համար։ Թագը պարունակում է 1393 ադամանդ՝ ընդհանուր 586,92 կարատ ընդհանուր քաշով, ինչպես նաև 2167 վարդազարդ ադամանդ և 256,96 գ արծաթ, 2,26 գ ոսկի։ 1984 թվականին Փոքր կայսերական թագը վերականգնվել է ԽՍՀՄ Պետական գանձարանի գլխավոր նկարիչ Վ ․Գ. Սիտնիկովի և ոսկերիչներ Բ. Վ. Իվանովի և Գ. Ֆ. Ալեքսախինի կողմից[52]։

Կայսերական խաչակիր գունդ
Կայսերական խաչակիր գունդ

Պատրաստվել է ոսկերիչ Գեորգ Ֆրիդրիխ Էկարտի կողմից Մեծ կայսերական թագի հետ միասին Եկատերինա II-ի թագադրման արարողության համար 1762 թվականին[2]։ Խաչակիր գունդը կոչվում է նաև «Արքայական խնձոր» և իրենից ներկայացնում է հարթ փայլեցված ոսկե գունդ՝ ադամանդե գոտիներով, որի վրա խաչ է դրված։ Գնդի քաշը 861 գրամ է, բարձրությունը խաչի հետ՝ 24 սմ է, 1797 թվականից խաչը զարդարված է 195 կարատ կշռող ցեյլոնյան շափյուղայով։ Ադամանդե գոտիների կենտրոնում 46,92 կարատ քաշով թափանցիկ ջրային ադամանդ է՝ կապտավուն երանգով[53]։

Եկատերինա II-ի կայսերական գայիսոն
Կայսերական գայիսոն, պսակված «Օրլով» ադամանդով

Գայիսոնը Ռուսական կայսրության միապետների գլխավոր ռեգալիաներից մեկն է, որը պատրաստվել է 1770-ականների սկզբին Եկատերինա II-ի համար։ Այն իրենից ներկայացնում է սահուն փայլեցված ոսկե գավազան է՝ ութ ադամանդե օղագոտիներով, պսակված երկգլխանի արծիվով և նշանավոր «Օրլով» ադամանդով։

Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան

Այս շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական պարգևն է։ Շքանշանը կազմված է թեք կապույտ խաչի տեսքով, մեջտեղում՝ խաչված սուրբ Անդրեասի պատկերը[54]։ Շքանշանի մեծ կայսերական շղթան պատրաստված է արծաթից՝ ոսկեզօծմամբ և էմալապատմամբ, պարունակում է երեք տեսակի 17 օղակ[55]։

«Ոսկե գեղմ» շքանշան
Ոսկե գեղմ շքանշանը տպազիոնով

Ոսկե գեղմը ասպետական հնագույն շքանշան է, որը հիմնադրվել է 1430 թվականին Բուրգունդիայի դուքս Բարի Ֆիլիպ III-ի կողմից արքայադուստր Իզաբելլա Պորտուգալացու հետ իր հարսանիքի օրը։ Դինաստիական շքանշան է, Եվրոպայի ամենահին և պատվավոր մրցանակներից մեկը։ Շքանշանի կանոնադրությունը գործում է մինչ օրս երկու ճյուղերում՝ իսպանական և ավստրիական, Իսպանիայի թագավորը (այժմ՝ Ֆիլիպ VI) իրավունք ունի պարգևատրել իսպանական ճյուղին, իսկ Օտտո ֆոն Հաբսբուրգի ավագ որդին՝ ավստրիացիների ճյուղին։ Շքանշանի կրծքանշանը, որը պահվում է Ադամանդի ֆոնդում, պատրաստված է ոսկուց և ադամանդներից՝ դրվագազարդված հազվագյուտ այրված բրազիլական տպազիոնով[56]։

Ոսկերչական զարդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մեծ ծաղկեփունջ»

Ելիզավետա Պետրովնայի ժամանակաշրջանի կորսաժային զարդարանք, որը կրում էր կայսրուհին շքահանդեսային զգեստին։ Պատրաստված էր ոսկուց, զմրուխտներից և ադամանդներից՝ ոճավորված մասրենու, հիրիկի, նարգիզի և անմոռուկի ծաղիկներով։ Զարդարանքի ամենամեծ քարը 15 կարատ կշռող ադամանդ է, ունի հազվագյուտ յասամանավարդագույն երանգ[3][57]։

Ելիզավետա Պետրովնայի մեծ շքեղ ճարմանդը

Մեծ շքեղ ճարմանդը պատրաստվել է 1750-ականներին պալատական ոսկերիչ Երեմիա Պոզիեի կողմից (ըստ այլ աղբյուրների՝ վարպետներ Ջ. Ա. Դյուբյուլոնի և Մ. Ի. Ռատցևի կողմից) կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի համար։ Զարդանախշը պատրաստված է եղել երեք ճյուղերից կազմված ժապավենակապի տեսքով՝ սփռված տարբեր ձևերի և կտրվածքների ադամանդներով։ Ճարմանդի երկարությունը 25 սմ էր, լայնությունը՝ 11 սմ, պատրաստելու համար պահանջվել է 20 գրամ ոսկի, 319,34 գրամ արծաթ և 805 ադամանդ՝ 475,44 կարատ ընդհանուր քաշով[58][59]։ Ելիզավետա Պետրովնայի կառավարման վերջում ճարմանդը կայսրուհու թագադրման հագուստի անփոխարինելի տարրն էր և ամրացնում էր նրա սամույրի թիկնոցը։ Եկատերինա II-ի օրոք ճարմանդով ամրացվել է շքահանդեսային կզաքիսի մորթուց թիկնոցի ծայրերը[3]։

Մարիա Ֆյոդրովնայի ադամանդե թագը
Մարիա Ֆյոդրովնայի ադամանդե թագը

Ամպիրի ոճով զարդարանքը պատրաստված է եռանկյունաձև ոճավորված կոկոշնիկի տեսքով, որը պարունակում է տարբեր ձևերի և կտրվածքների ադամանդներ։ Կոմպոզիցիայի կենտրոնական քարը հազվագյուտ դյուրաբեկ վարդագույն ադամանդն է՝ 13,35 կարատ քաշով[60]։

Հսկա տուրմալին

Ադամանդի ֆոնդի հազվագյուտ ցուցանմուշներից է հատապտղի կամ խաղողի ողկույզի տեսքով տուրմալինը, ենթադրաբար բիրմայական ծագումով։ Քարն ունի անսովոր վառ ռուբինի գույն, որը հմտորեն երանգավորված է ոսկե ճյուղերի վրա պատրաստված էմալե տերևներով։ Ակնեղենի զանգվածը 260,86 կարատ է, չափսը՝ 4x2,7x2,3 սմ, այն 1777 թվականին Եկատերինա II-ին նվիրել է Շվեդիայի թագավոր Գուստավ III-ը Սանկտ Պետերբուրգ այցելության ժամանակ[61]։

Իշխանուհի Ալեքսանդրա Իոսիֆովնայի կրծքազարդը

Մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի կնոջ՝ իշխանուհի Ալեքսանդրա Իոսիֆովնայի ադամանդե կրծքազարդը ոճավորված է որպես խաղողի տերևների ծաղկաշղթա և զարդարված է Ադամանդի ֆոնդի հավաքածուի յոթ պատմական քարերից մեկով եզակի խիտ կանաչ մի փոքր կապտավուն երանգով կոլումբիական զմրուխտ, որը կշռում էր 136,25 կարատ։ Զմրուխտի շրջանակում շարված են տարբեր ձևերի փոքր և մեծ ադամանդներ[62]։

Ալեքսանդր I-ի դիմանկարային ադամանդը

Ադամանդը տեղադրված է Ալեքսանդր I-ի պատկերով ապարանջանի մեջ, քարը ծածկում է անգլիացի նկարիչ Ջորջ Դոուի վրձնին պատկանող կայսրի դիմանկարի մանրանկարչական պատճենը, նկարիչը Ռուսաստան է այցելել 1819 թվականի սկզբին։ Դիմանկարային ադամանդը շատ հազվագյուտ քար է, կատարյալ հարթ և մաքուր, հաստությունը 2,5 մմ է, մակերեսը՝ 7,5 քառ․սմ, քաշը՝ մոտ 25 կարատ[63]։

20-րդ դարի թանկարժեք զարդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամանդե թագ «Ռուս գեղեցկուհի», 1987
Ադամանդե թագ «Ռուսական դաշտ», 1980

Ադամանդի ֆոնդի հավաքածուն համալրվել է ժամանակակից ռուս ոսկերիչների աշխատանքներով, ովքեր վերականգնել են կորած պատմական զարդերը՝

  • 387, 4 գ կշռող պլատինե թագ «Ռուս գեղեցկուհի»՝ 25 մարգարիտներով և 928 ադամանդներով, վերականգնվել է 1987 թվականին՝ 1841 թվականի Կ. Բոլինի Ադամանդե թագից հետո, հեղինակներ՝ Վ. Վ. Նիկոլաև, Գ. Ֆ. Ալեքսախին[64],
  • պլատինե «Վարդ» 222,11 գ քաշով 1466 ադամանդով, հեղինակներ՝ Վ. Վ. Նիկոլաև, Գ. Ֆ. Ալեքսախին,
  • պլատինե և ոսկե թագ «Ռուսական դաշտ» 588,65 գ քաշով 1837 ադամանդներով, կենտրոնում՝ 35,52 կարատանոց ադամանդ, հեղինակներ՝ Վ. Վ. Նիկոլաև, Գ. Ֆ. Ալեքսախին,
  • պլատինե լրակազմ «Տոնական հրավառություն» 120,82 գ կշռով ադամանդներով, զմրուխտներով, շափյուղաներով, նռնաքարերով։ Հեղինակներն են Վ. Գ. Սիտնիկովը, Վ. Է. Ժիլինը, Գ. Ֆ. Ալեքսախինը,
  • բրոշ-բանդո «Ծաղկային ֆանտազիա» 391 գ քաշով պլատինից և ոսկուց՝ 1135 ադամանդներով, 68 սուտակներով, 15 մարգարիտներով, հեղինակներ՝ Վ. Գ. Սիտնիկովը, Վ. Է. Ժիլինը, Գ. Ֆ. Ալեքսախինը[5]։
Ոսկու բնակտոր «Միսապատանի ուղտ»

«Միսապատանի ուղտ» ոսկու բնակտորը կշռում է 9 կգ 300 գրամ, այն հայտնաբերվել է Կոլիմայի հանքավայրում 1947 թվականին և փոխանցվել ադամանդի ֆոնդին՝ պահպանության համար։ Այդ ցուցանմուշը հետաքրքիր է նրանով, որ թանկարժեք մետաղների բնակտորները հազվադեպ են անձեռնմխելի պահվում, ամենից հաճախ դրանք հայտնաբերելու պահից մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում են վերաձուլման[65]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «История создания Алмазного фонда». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 Зимин И., Соколов А. Бриллиантовая комната Зимнего дворца // Ювелирные сокровища Российского императорского двора. — Москва: Центрполиграф, 2013. — 784 с. — 3000 экз. — ISBN 978-5-227-04568-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Зимин И. В. «Сокровища Алмазного фонда». Русская история. Исторический интернет-портал. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 Бунич И. Золото партии. Историческая хроника. — Санкт-Петербург: Шанс, 1994. — ISBN 5-85976-208-9
  5. 5,0 5,1 Рыбкин, 2011, էջ 286
  6. 6,0 6,1 6,2 Карпов В. Законодательство в области ювелирного производства в вопросах и ответах. — Бибком, 2014. — ISBN 978-5-7996-1119-4
  7. Розенберг Г. С. (2014 թ․ ապրիլի 4). «Ещё раз о РАН, ФАНО, ВАК и других буквосочетаниях». Институт экологии Волжского бассейна РАН. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Чудинов А. Н. Словарь иностранных слов, вошедших в состав русского языка. — Санкт-Петербург: Издательство книгопродавца В. И. Губинского, 1894. — С. 753.
  9. Рыбкин, 2011, էջ 281
  10. «Алмазный фонд Московского Кремля». Лоцман путешествий. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  11. 11,0 11,1 Рыбкин, 2011, էջ 282
  12. 12,0 12,1 Непомнящий Николай Николаевич 100 великих сокровищ России / Палько Л. Л.. — Вече, 2008. — 480 с. — (100 великих). — ISBN 978-5-9533-2698-8
  13. Дмитриева К. «Небывалая щедрость Екатерины II Алексеевны». Академия подарка. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  14. переписка, 1997, էջ 131
  15. Зимин И. Зимний дворец. Люди и стены. История императорской резиденции. 1762-1917. — Центрполиграф, 2012. — 480 с. — 3000 экз. — ISBN 978-5-227-03760-2
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Зимин И. В. Царские деньги. Доходы и расходы Дома Романовых. Повседневная жизнь Российского императорского двора / Середняков В. Н.. — Центрполиграф, 2011. — 688 с. — ISBN 978-5-227-02713-9
  17. Альбом, 1896, էջ 15
  18. Выскочков, 2012, էջ 154
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 «Утраченные сокровища дома Романовых». Фотохронограф. 2016 թ․ մայիսի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  20. 20,0 20,1 20,2 Таисия Белоусова (2006 թ․ հուլիսի 1). ««Распиленные» Бриллианты Короны». Совершенно секретно. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  21. 21,0 21,1 21,2 Киселёва Е. Храни вас Гохран // Коммерсант. — 1998. — № 11.
  22. 22,0 22,1 22,2 Рыбкин, 2011, էջ 283
  23. Кузнецова Л. Петербургские ювелиры XIX- начала XX в. Династии знаменитых мастеров императорской России. — Центрполиграф, 2017. — 592 с. — ISBN 978-5-227-07179-8
  24. Баринов А. Тайна короны Российской империи // ЗабMedia. — 2011.
  25. Мосякин, 1990
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 «Алмазный фонд России». Российская электронная библиотека “Эрудиция”. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «История создания Алмазного фонда». Ювелирные истории. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  28. Мосякин, 1991
  29. Susan Jaques The Empress of Art: Catherine the Great and the Transformation of Russia. — Pegasus Books, 2016. — 480 с. — ISBN 978-1605989723
  30. Мосякин, 1989
  31. Милашев, 1981, էջ 18
  32. 32,0 32,1 32,2 Рыбкин, 2011
  33. «Экспериментальная лаборатория». гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  34. Волдаева В. Культурная миссия // Ведомости. — 2014. — № №2 (135).
  35. 35,0 35,1 35,2 Сухова С. Бриллианты навсегда // Итоги. — 2011. — № №10 (352). Архивировано из первоисточника 1 Սեպտեմբերի 2017.
  36. Киселёва Е. Гохран возвращает сокровища церкви // Газета "Коммерсант". — 1998. — № 55. Архивировано из первоисточника 19 Մարտի 2018.
  37. «В Гохране подтвердили смерть бывшего руководителя учреждения Владимира Рыбкина». Коммерсант.ру. 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  38. «Главой Гохрана назначен Андрей Юрин». ТАСС. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «Юрин Андрей Владимирович». Минфин России. Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  40. Гусенко М. (2016 թ․ մայիսի 11). «Храни их Гохран». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  41. «Открытие выставки «Национальные сокровища России. Москва – Сахалин. 2019»». Гохран России. 2019 թ․ հունիսի 18. Արխիվացված է [www.gokhran.ru/ru/press/afisha/document1686.phtml+&cd=1&hl=en&ct=clnk&gl=ru օրիգինալից] 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  42. Недюк М. (2018 թ․ մարտի 12). «Сокровища Гохрана воссоздали в голограммах». Известия. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  43. Софина Д. (2018 թ․ հունիսի 9). «Сокровища на пластинах: как ученые «клонировали» уникальные драгоценности Алмазного фонда». Университет ИТМО. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «Сокровища алмазного фонда России скопировали в голограммы». Телеканал «Мир 24». 2018 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. 45,0 45,1 «Бывший руководитель Гохрана России Владимир Рыбкин "покончил с собой"?». Институт Высокого Коммунитаризма. 2016 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  46. Агранат А. Интервью заведующего кафедрой адвокатуры Алексея Александровича Клишина // Новая адвокатская газета. — 2010. — № №23 (088).
  47. «Главный фигурант нашумевшего дела фирмы "Голден АДА" Андрей Козленок во вторник вышел на свободу». РИА Новости. 2002 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  48. Международные обязательства и активы бывшего СССР: проблемы раздела и итоговое решение. Шебанова Н. А., // Международное право. — 2013. — № 3. — С. 88 — 166. DOI: 10.7256/2306-9899.2013.3.8764
  49. Правопреемство в отношении внешнего государственного долга государственной собственности СССР
  50. Узбекистану списан долг в обмен на Алмазный фонд
  51. Браевич И. (2014). «Большая Императорская корона Екатерины Второй». Св-во о публикации №213011101151. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  52. Браевич И. «Глава 7. 5. Алмазный фонд СССР. 1968 год». Проза.ру. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  53. «Коронационные регалии». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  54. «Ордена». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  55. Компанийченко С. «Орден Святого апостола Андрея Первозванного». РИА Новости. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  56. Браевич И. (2013). «Знак ордена Золотое руно». Свидетельство о публикации №213050601436. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  57. «Середина XVIII века». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  58. Браевич И. (2013). «Большая пряжка-аграф». Свидетельство о публикации №213050601436. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  59. Родионов И. «Пряжка царицы». Загадки Истории. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  60. Сингаевский, 2010, էջ 59
  61. «Великолепие самоцветов». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  62. «Исторические камни». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  63. Starlight (2013-18-01). «Коллекция Алмазного фонда России». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  64. «Диадема "Русское поле"». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  65. «Самородки». Гохран России. Официальный сайт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամանդի հիմնադրամ» հոդվածին։