Ադել Ռոմանսկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 10, 1982[1] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1532846 |
Ադել Մարի Ռոմանսկի (անգլ.՝ Adele Marie Romanski, նոյեմբերի 10, 1982[1], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Լուսնի լույս» (2016) ֆիլմի պրոդյուսերության համար։
Ադել Ռոմանսկին ծնվել է Սարասոտայում, Ֆլորիդա նահանգ, մեծացել է նույն նահանգի Վենիս քաղաքում։ 2001 թվականին ավարտել է Օսպրիի «Pine View» դպրոցը, իսկ 2004 թվականին ընդունվել է Ֆլորիդա նահանգի համալսարան[2], որտեղ սովորել է Բարրի Ջենքինսի հետ[3]։
Ռոմանսկին ամուսնացած է կինոօպերատոր Ջեյմս Լեքսթոնի հետ[4]։
Ռոմանսկին բացի պրոդյուսերությունից 2012 թվականին ստեղծել է նաև լիամետրաժ ֆիլմ՝ «Թողե՛ք ինձ այնպես, ինչպես գտել եք»[5][6]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Նշում |
---|---|---|---|---|
2010 | Ամերիկյան երեկույթի առասպելը | The Myth of the American Sleepover | Դևիդ Ռոբերտ Միտչել | Առաջադրում՝ «Անկախ ոգի» մրցանակ լավագույն պրոդյուսերության համար |
Անվճար տոմս | The Freebie | Քեթի Ասելթոն | ||
2012 | Մահվան կղզի | Black Rock | ||
2013 | Մայլո | Bad Milo! | Ջեյքոբ Վոն | |
2014 | Ռազմական պատմություն | War Story | Մարկ Ջեքսոն | Համապրոդյուսեր |
2016 | Հարվածներ | Kicks | Ջասթին Թիփինգ | |
Մորիսը Ամերիկայից | Morris from America | Չադ Հերթիգան | ||
Լուսնի լույս | Moonlight | Բարրի Ջենքինս | Օսկար լավագույն ֆիլմի համար Բրիտանական անկախ կինոմրցանակ «Ոսկե գլոբուս» «Անկախ ոգի» Առաջադրում՝ BAFTA Առաջադրում՝ ԱՄՆ կինոպրոդյուսերների գիլդիայի մրցանակ | |
2017 | Երկվորյակներ | Gemini | Ահարոն Կաց | |
2018 | Սիլվեր լեյքի տակ | Under the Silver Lake | Դևիդ Ռոբերտ Միտչել | |
Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել | If Beale Street Could Talk | Բարրի Ջենքինս |
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Նշում |
---|---|---|---|
2017 | Կանչով աղջիկ | The Girlfriend Experience | 2 եթերաշրջան |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Ռոմանսկի» հոդվածին։ |
|