Ազատության ասպետ մրցանակ | |
---|---|
Տեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2005 |
Պարգևադրող | Fundacja im. Kazimierza Pułaskiego? |
Շնորհվում է | Ամենամյա |
Առաջին շնորհում | 2005 թվական |
Ազատության ասպետ մրցանակ (լեհ.՝ Rycerz Wolności), լեհական միջազգային ամենամյա մրցանակ, որը շնորհվում է «հանրաճանաչ անձանց, որոնք նպաստել են գեներալ Կազիմիր Պուլավսկու դավանած արժեքներին՝ ազատությանը, արդարությանն ու Ժողովրդավարությանը»։ Ստեղծվել է 2005 թվականին «Կազիմիր Պուլավսկու անվան հիմնադրամի» կողմից, որը արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերում մասնագիտացած շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է։ Մրցանակաբաշխ հանձնաժողովը հիմնադրամի նախագահ Զբիգնիյու Պիսարսկու[1] գլխավորությամբ պարգևատրում է դափնեկիրներին գեներալ Պուլավսկու սրի (լեհ.՝ karabela) ձեռագործ կրկնօրինակներով։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում, իսկ մրցանակը հանդիսանում է լեհական արտաքին քաղաքականության և մարդու իրավունքների ամենակարևոր մրցանակներից մեկը[2][3]։
Տարի | Դափնեկիր | Նկար | Քաղաքացիություն | Ծանոթություն | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
2019 | Դալյա Գրիբաուսկայտե | ![]() |
Լիտվա | Լիտվայի, Բալթյան երկրների ու Լեհաստանի անվտանգության ու պաշտպանության համար մղված պայքարում ունեցած իր նշանակալի ներդրումների, ինչպես նաև Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեմ իր կոշտ դիրքորոշման համար | [4] |
2018 | Անդերս Ֆոգ Ռասմուսսեն | ![]() |
Դանիա | Եվրոպական ինտեգրման և եվրոպական արժեքների խթանմանն ուղղված իր գործունեության համար | [5] |
2017 | Մերի Ռոբինսոն | ![]() |
Իռլանդիա | Մարդու իրավունքների և համընդհանուր արժեքների համար անզիջում պայքարի համար | [6] |
2016 | Թումաս Իլվես | ![]() |
Էստոնիա | Երկրում և ամբողջ աշխարհում ժողովրդավարական և եվրոպամետ արժեքների տարածմանն ուղղված իր գործունեության համար | [7][8] |
Միխայիլ Խոդորկովսկի | ![]() |
Ռուսաստան | Օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության կայացման և ռուս հասարակության մեջ եվրոպական արժեքների ներմուծման գործում անզիջում ջանքերի համար | [9][10] | |
2015 | Կառլ Բիլդտ | ![]() |
Շվեդիա | ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մեջ ունեցած ներդրման համար, որի նպատակը գործընկեր երկրներում եվրոպամետ արժեքներ ներմուծելն ու բարեփոխումների իրականացմանն օժանդակելն է | [11] |
Ռադոսլավ Սիկորսկի | ![]() |
Լեհաստան | ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Արևելյան գործընկերության հայեցակարգի ստեղծման գործընթացը նախաձեռնելու համար, որի նպատակը գործընկեր պետություններում եվրոպամետ արժեքներ սերմանելն ու բարեփոխումներ իրականացնեուն նպաստելն ու աջակցելն է | [11] | |
2014 | Միխեիլ Սաակաշվիլի | ![]() |
Վրաստան | Վրաստանում քաղաքացիական հասարակության զարգացման համար, օրենքի գերակայության և ժողովրդավարության ուժեղացման համար | [12] |
2013 | Վայրա Վիկե-Ֆրեյբերգա | ![]() |
Լատվիա | Ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքների խթանման, կանանց հավասարության համար պայքարելու, ինչպես նաև սոցիալական արդարությանն ուղղված ջանքեր գործադրելու համար | [13] |
2012 | Ռիչարդ Լուգար | ԱՄՆ | ՆԱՏՕ-ի կառույցներին Լեհաստանի անդամակցության գործընթացին աջակցելու համար | [14] | |
2011 | Բերնար Քուշներ | ![]() |
Ֆրանսիա | «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության միջոցով մարդասիրական արժեքների խթանման գործում ունեցած ներդրման և ամբողջ աշխարհում ազատության, արդարության և ժողովրդավարության խթանման գործում ներդրման համար | [15] |
2010 | Խավյեր Սոլանա | ![]() |
Իսպանիա | 2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններին առնչվող քաղաքական հակամարտության խաղաղ լուծմանը նվիրվածության համար | [16] |
2009 | Վալդաս Ադամկուս | ![]() |
Լիտվա | Ուկրաինայում վերընտրություններ անցկացնելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև «Նարնջագույն հեղափոխությանը» մասնակցության համար | [17] |
Ալեքսանդր Կվասնևսկի | ![]() |
Լեհաստան | Նարնջագույն հեղափոխության խաղաղ ավարտին նպաստող իր վաստակի համար | [18][19] | |
2008 | Լեխ Վալենսա | ![]() |
Լեհաստան | Լեհաստանի ժողովրդավարական անցման գործում ունեցած ներդրման համար | [20] |
2007 | Ալեքսանդր Միլինկևիչ | ![]() |
Բելառուս | Բելառուսում կայացած ժողովրդավարական ընտրություններում իր աշխատանքի և նվիրվածության, ինչպես նաև ամբողջ աշխարհում ազատության, արդարության և ժողովրդավարության առաջխաղացման գործում ունեցած ներդրման համար | [21] |
2006 | Վլադիսլավ Բարտոշևսկի | Լեհաստան | Ընդդիմության գործունեության, մասնավորապես՝ «Համերաշխություն» շարժման մեջ ներգրավվելու համար, ինչպես նաև լեհ-գերմանական հարաբերությունների բարելավման գործում ունեցած ներդրման համար | [22] | |
2005 | Նորման Դեյվիս | ![]() |
Միացյալ Թագավորություն | Ամբողջ աշխարհում հայտնի ու ճանաչված իր գրքերի միջոցով Լեհաստանը խթանելու հարցում իր ներգրավվածության համար | [23] |