Ազատություն կուսակցություն

Ազատություն կուսակցություն
Ազատություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՀրանտ Բագրատյան
Հիմնադրվածմայիսի 29, 1997
Գաղափարախոսությունազատականություն
ՇտաբԵրևան, Հայաստան

Ազատություն կուսակցություն, Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցություն։ Այն հիմնադրվել է 1997 թվականի մայիսի 29-ին։ Կուսակցությունը ներկայումս ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը[1]։

1997 թվականի մայիսին «Ազատություն» կուսակցությունը հիմնադրել է Հրանտ Բագրատյանը, ով եղել է Հայաստանի վարչապետը 1993-1996 թվականներին։ Բագրատյանը եղել է Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ։

Կուսակցությունը մասնակցել է 1999 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին` հավաքելով ձայների 1,02%-ը[2]։

Կուսակցությունը մասնակցել է 2012 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ներքո, իսկ իր կուսակցությունից Հրանտ Բագրատյանը միակն է, ով պատգամավոր է ընտրվել։

2012 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ Հրանտ Բագրատյանի թեկնածությունն առաջադրվել է 2013 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար[3]։ Ընտրությունների արդյունքում Բագրատյանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 2,15%-ը։

Մինչ 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, կուսակցությունը հայտարարել էր, որ մտադրութուն ունի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներքո մասնակցել ընտրություններին[4][5]։ Ցուցակը գլխավորում էր«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, իսկ վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն էր։ Ընտրություններից հետո «Ազատ դեմոկրատները» հավաքեցին ձայների 0,94 տոկոսը՝ չկարողանալով ստանալ մանդատ:

Կուսակցությունը հայտարարել է 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին[6][7]։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների ընդամենը 0,14%-ը՝ չկարողանալով ստանալ որևէ մանդատ Ազգային ժողովում Ներկայումս կուսակցությունը հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունն իր հիմնական գաղափարախոսությունն է համարում ժամանակակից լիբերալիզմը և հանդես է գալիս ազատ շուկայական տնտեսության օգտին: Կուսակցությունը աջակցում էր Արցախի Հանրապետության անկախությանը։ Կուսակցություն կողմ է ռազմական բյուջեի ավելացմանը և ՀՀ անվտանգության խնդիրների բարելավմանը։ Կուսակցությունը նաև աջակցում է Ռուսաստանի հետ ամուր կապերի պահպանմանը, և միաժամանակ Իրանի և Չինաստանի հետ ավելի սերտ կապերի զարգացմանը[8][9]։

Ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություն Առաջնորդ Ձայներ % Մանդատ +/– Տեղ Կառավարություն
2021 թ Հրանտ Բագրատյան 1844 0.14
0 / 107
0 21-րդ Արտախորհրդարանական

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Armenia: Former Prime Minister Launches Party». Radio Free Europe/Radio Liberty. 9 April 2008.
  2. ռ/կ, Ազատություն (2 April 2009). «Բագրատյանը "ոչ պեսիմիստական" է գնահատում "նախկինների" հնարավորությունները առաջիկա ընտրություններում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան.
  3. «"Ազատություն" կուսակցությունը առաջարկեց Բագրատյանի թեկնածությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. 24 December 2012.
  4. «Բագրատյանի գլխավորած կուսակցությունը դաշինք է կազմել "մի քանի ուժերի հետ"». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. 13 January 2017.
  5. ռ/կ, Ազատություն (15 February 2017). «"Ազատ դեմոկրատներ" և "Ազատություն" կուսակցությունները համատեղ կմասնակցեն ընտրություններին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան.
  6. «Political Dialogue -». political.am.
  7. «"Ազատություն" կուսակցության ցուցակը կգլխավորի Հրանտ Բագրատյանը». news.am. 7 June 2023.
  8. «Լավագույն ծրագիրն ենք ներկայացրել. "Ազատություն" կուսակցություն». www.1lurer.am. 18 June 2021.
  9. «Չկա Ռուսաստան և արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա․ արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով․ Հրանտ Բագրատյան». infocom.am.