- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազորդ (այլ կիրառումներ)
Ազորդ, (Ազորտ), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում, Թորթում գետի աջակողմյան Ազորդ վտակի ափին, անտառազուրկ ու տափարակ վայրում, Թորթում լճից 5 կմ հարավ։ Ազորդը հնում Տայք նահանգի Ազորդաց փոր գավառի վարչական կենտրոնն էր։ Ազորդում պահպանվում են հայկական հին բերդի ու եկեղեցու ավերակները։ Ռուսական տեղագրական քարտեզներում Ազորդը նշված է Ազոր անունով։
XIX դարի վերջին Ազորդն ուներ 139 թուրք և լազ բնակիչ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 125)։
|