Աիդա Ալվարես

Աիդա Ալվարես
Դիմանկար
Ծնվել է1950
ԾննդավայրAguadilla, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՀարվարդի համալսարան և Ռեդկլիֆ քոլեջ
Մասնագիտությունլրագրող և բանկիր
Զբաղեցրած պաշտոններAdministrator of the Small Business Administration?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Aida Álvarez Վիքիպահեստում

Աիդա Մ. Ալվարես (1950, Aguadilla, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), պուերտոռիկացի գործարար կին է, լրագրող և քաղաքական գործիչ։ Աիդա Ալվարեսը նախկինում նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, 1997-ից 2001 թվականներին, զբաղեցրել է փոքր բիզնեսի վարչակազմի 20-րդ ադմինիստրատորի պաշտոնը։ Դեմոկրատական կուսակցության անդամ Ալվարեսը առաջին իսպանախոս և լատինաամերիկացի կինն էր, որը երբևէ աշխատել է նախագահական գրասենյակում[1]։

Վաղ մանկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Ալվարեսը ծնվել է Պուերտո Ռիկոյի Ագուադիլա քաղաքում, համեստ հարստություն ունեցող ընտանիքում։ Չնայած ընտանիքի դժվարություններին, միշտ խրախուսել են Աիդա Ալվարեսին իր երազանքներն իրականացնել։ Պուերտո Ռիկոյում իր նախնական կրթությունն ավարտելուց հետո Աիդա Ալվարեսի ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք՝ հույս ունենալով բարելավել իրենց տնտեսական վիճակը։ Նյու Յորքում նա սովորել է միջնակարգ դպրոցում և մասնակցել է «Ձգտում» կոչվող ծրագրին։  «Ձգտում» ծրագրինը հիմնադրվել է դոկտոր Անտոնիա Պանտոխայի կողմից և օգնում է անապահով երեխաներին, հատկապես աղջիկներին, ձեռք բերել առաջնորդության հմտություններ և քոլեջ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքներ[2]։

Ալվարեսը դիմում է ներկայացրել և ընդունվել Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆ քոլեջ, որտեղ 1971 թվականին գերազանցությամբ ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Ուսանողական տարիներին Աիդա Ալվարեսին շատ մարդիկ են աջակցել[3]։

Նյու Յորք Փոստի լրագրող

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Ալվարեսն իր կարիերան սկսել է որպես Նյու Յորք Փոստի լրագրող և արժանացել Առաջին էջի մրցանակին։  Ավելի ուշ իդա Ալվարեսը դարձավ լրագրող և Մետրոմեդիա հեռուստատեսության նորությունների հաղորդավար (հինգերորդ ալիք), նաև Նյու Յորքում։ 1982 թվականին նա արժանացել Է Մամուլի գերազանցության մրցանակին։ Աիդա Ալվարեսը Սալվադորում պարտիզանական գործունեության մասին ռեպորտաժի համար, առաջադրվել Էմմի մրցանակի[2]։

Ալվարեսը ներդրումային բանկիր դառնալով, սկսեց բանկային գործունեությամբ զբաղվել։ Որպես պետական ծառայող, Աիդա Ալվարեսը, երկու տարի անցկացրել է Նյու Յորքի առողջապահության և հիվանդանոցների կորպորացիայում։ Աիդա Ալվարեսը նաև Նյու Յորքի քաղաքային վերանայման հանձնաժողովի անդամ էր և Նյու Յորքի քաղաքապետի նշանակման հանձնաժողովի անդամ։ 1993 թվականի հունիսին Ալվարեսը նշանակվեց դաշնային բնակարանային վերահսկողության գրասենյակի տնօրեն։ Աիդա Ալվարեսը ֆինանսական անվտանգության վերահսկման ծրագիր է մշակել[2]։

Փոքր բիզնեսի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Ալվարեսը նախագահ Քլինթոնի և Քլինթոնի վարչակազմի խորհրդականների հետ

1997 թվականին Բիլ Քլինթոնը Ալվարեսին նշանակեց փոքր բիզնեսի վարչակազմի ղեկավար՝ այդպիսով Ալվարեսը դարձավ առաջին իսպանախոս կինը և Պուերտո Ռիկացին, ով ԱՄՆ կաբինետում ստանձնեց գործադիր տնօրենի պաշտոնը։ 1998 թվականին Ալվարեսը ստանձնեց գործադիր տնօրենի պաշտոնը։ Աիդա Ալվարեսը ղեկավարել է ամերիկյան փոքր բիզնեսի համար ֆինանսական և բիզնեսի զարգացման ծրագրերի համապարփակ փաթեթի իրականացումը։ Գործակալությունը տարեկան տասնմեկ միլիարդ դոլարի ֆինանսավորում է տրամադրել երկրի փոքր ձեռնարկություններին[4]։

2000 թվականին Աիդա Ալվարեսն ընտրվել է Հարվարդի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Աիդա Ալվարեսի պարտականությունն է այցելել համալսարանի ասպիրանտուրա, ֆակուլտետներ և թանգարաններ՝ համոզվելու համար, որ համալսարանը, որպես ուսման վայր, հավատարիմ է մնում իր կանոնադրությանը։ Աիդա Ալվարես նաև պատմության պահպանության ազգային հիմնադրամի, բարենպաստ բնակարանաշինության կոալիցիայի և լատինաամերիկյան համայնքի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ալվարեսը նշանակվել է սենատոր Ջոն Քերիի պաշտոնական ներկայացուցիչ։ Ալվարեսը, որպես փոքր բիզնեսի վարչակազմի ադմինիստրատոր, մեկ օրվա ընթացքում կարողացել է հանդիպել է Քերիի հետ։ Աիդա Ալվարեսը ծանոթացել է ԱՄՆ Սենատում փոքր բիզնեսի զարգացման հարցերով աշխատանքի սկզբունքներին[2]։ 2008 թվականի հունվարի դրությամբ Ալվարեսը Ուոլ-Մարտի տնօրենների խորհրդի անդամ է։ 2014 թվականից Ալվարեսը Սիսներոսի նոր ամերիկացիների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է։

Ալվարեսի մասին գրել են բազմաթիվ ամսագրերում, այդ թվում ՝ Լատինաամերիկյան ոճ ամսագրում, ինչպես նաև ֆան Գերների իմաստություն ամսագրում։ «Ձեռք է բերվել քրտնաջան աշխատանքով» գրքում, Աիդա Ալվարեսը մեջբերում է՝

Ես առաջին անգամ իմացա առաջնորդության մասին, երբ հակահարված տվեցի, ինձ վախեցնել փորձող,ավազակախմբի կին առաջնորդին[5]

2019 թվականի օգոստոսին Ալվարեսը նշանակվել է «Արագ» ծրագրային ընկերության տնօրենների խորհրդում։ Աիդա Ալվարեսը փոխարինեց տնօրենների խորհրդի պարգևների հանձնաժողովի անդամ և կորպորատիվ կառավարման հանձնաժողովի նախագահ՝ Ջիլ Պենչինային[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսն ամուսնացած է Կայզեր Պերմանենտեի ավագ փոխնախագահ՝ Ռայմոնդ Բաքսթերի հետ։  Նրանք ունեն երկու դուստր[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Biography: Aida Alvarez». 1997-2001.state.gov. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Gale Cengage learning Արխիվացված Դեկտեմբեր 27, 2007 Wayback Machine
  3. «Aida Alvarez». latinocf.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Aida Alvarez, head of the U.S. Small Business Administration». University of Michigan News. 2007 թ․ ապրիլի 24.
  5. "Hard Won Wisdom", by Fawn Germer, Publisher: Perigee Trade; 1st ed edition (October 9, 2001), 0-399-52711-7, 978-0-399-52711-1
  6. «Fastly Welcomes Aida Álvarez to its Board of Directors». MarketWatch (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
  7. [1] Արխիվացված 2013-06-13 Wayback Machine Walmart 1% Profile of Aida Alvarez

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիդա Ալվարես» հոդվածին։