Ալալան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում։
Գյուղն ունեցել է այգիներ և պարտեզներ։ Հաճելի օդի պատճառով հանդիսացել է ամառանոցավայր։
1915 թվականի նախօրյակին ուներ 40 տուն հայ և քուրդ բնակիչ։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահություն, պտղաբուծություն և երկրագործությունն էր։
Գյուղն ուներ եկեղեցի և Ս Հակոբ անունով պուրակ, որտեղից է առաջացել է գյուղի երկրորդ անվանումը։ Ալալանում և նրա շրջակայքում 1986 թվականի դրությամբ պահպանվել են հին հայկական գերեզմանոցներ[1]։
|