Ալան Սմիթի

Ալան Սմիթի (անգլ.՝ Alan Smithee, Allen Smithee, Alan Smythee, կամ Adam Smithee), կեղծանուն, սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ ռեժիսորը կամ կինոյի (գեղարվեստական/վավերագրական, նաև տեսահոլովակներ, սերիալների էպիզոդներ և այլն) ստեղծման մեկ այլ մասնակից ինչ-որ պատճառով չի ցանկանում որ տիտրերում ցուցադրվի իր անունը։

Ալան Սիմիթին ունի սեփական IMDB հասցե ն։ Որպես ռեժիսոր նրա անունը նշվել է 81 ֆիլմում, սցենարիստ` 18 ֆիլմում, դերասան` 9 ֆիլմում, պրոդյուսեր` 8 ֆիլմում և այլն։

Առաջին անգամ կեղծանունը օգտագործվել է Death of a Gunfighter (1969) վեստերնի տիտրերում։ Նկարահանումների ժամանակ դերասան Ռիչարդ Ուիդմարկը վիճել է ռեժիսոր Ռոբերտ Տոտենի հետ։ Արդյունքում Տոտենին փոխարինեցին Դոն Սիգելով։ Երբ ֆիլմը նկարահանվեց, ոչ Տոտենը, ոչ Սիգելը չցանկացան տիտրերում տեսնել իրենց անունները։

Արդյունքում որոշեցին պատասխանատվությունը դնել հորինված Ալան Սմիթի վրա (Al Smith), բայց պարզվեց, որ այդ անունով իրական ռեժիսոր գոյություն ունի։ Բացի այդ, ցանկացած պահի կարող է գտնվել նույն անունով ուրիշ մարդ։ Դրանից հետո ազգանունը նախ փոխեցին "Smithe", հետո "Smithee"[1]:

Ֆիլմը քննադատների կողմից ստացավ լավ արձագանքներ։ New York Times-ում նշվում էր`

…ֆիլմը հմտորեն նկարահանել է ռեժիսոր Ալեն Սմիթը, ով տաղանդավոր է և կարող է գտնել երկրորդ պլանի ամենապայծառ դրվագները[2]։

Ալան Սմիթիի ֆիլմ. Լեռներ, Հոլիվուդ, լեռներ (1998)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պարադոքսայնորեն նշվում է անուն, որը օգտագործվում է կինոգործիչների կողմից։ Սյուժե. Պրոդյուսերի հետ վիճաբանության արդյունքում ռեժիսորը որոշում է նոր ֆիլմի տիտրերից հեռացնել իր անունը։ Բայց հերոսին, այնուամենայնիվ, անվանում են Ալան Սմիթի։

Ալան Սմիթիի ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքնվածը 3D

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wallace, Amy (2000 թ․ հունվարի 15). «Name of Director Smithee Isn't What It Used to Be». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
  2. .Thompson, Howard. (1969 թ․ մայիսի 10). «Screen: Tough Western: 'Death of a Gunfighter' Stars Widmark». Նյու Յորք Թայմս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.