![]() | |
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | «Ալաշկերտ» մարզադաշտ |
Տեղագրություն | Շենգավիթ վարչական շրջան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1960-ականներին |
Սեփականատեր | Ալաշկերտ Ֆուտբոլային Ակումբ |
Տարողություն | 6800 |
Տնային թիմ | Ալաշկերտ Ֆուտբոլային Ակումբ |
Դաշտի չափսեր | 110 × 70 մ |
![]() | |
![]() | |
![]() |
«Ալաշկերտ» (մինչև 2013 թ. Նաիրի), ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է Շենգավիթ համայնքում, Երևանյան լճի մոտակայքում։ Կառուցվել ու բացվել է 1960-ական թվականներին, Շենգավիթ բնակելի տարածքի ընդլայման ծրագրի ներքո։ Մարզադաշտը տեղավորում է 6850 հանդիսական (նստատեղերի քանակը՝ 1850)։
2013 թ. փետրվարին մարզադաշտի սեփականատեր դարձավ այն ժամանակ Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը։ Ըստ ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի՝ մարզադաշտը վերանորոգման պիտի ենթարկվի։ Այն ամբողջովին վերակառուցված կլինի 2015 թվականի վերջին[1][2]։
Կառույցի նոր սեփականատերը՝ նախկին «Նաիրի» մարզադաշտը վերանվանեց «Ալաշկերտ»[3]։