Ալդո Ադորնո

Ալդո Ադորնո
Անձնական տվյալներ
Ազգությունը պարագվայցի
Քաղաքացիությունը Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1982(1982-04-08)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Borja, Գուաիրա, Պարագվայ
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նեա Սալամինա
Պատանեկան կարիերա
Պարագվայ Սպորտիվո Լուկենիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2000 Պարագվայ Սպորտիվո Լուկենո 5 (0)
2000-2001 Մեքսիկա Իրապուատո
2001-2002 Մեքսիկա Կրուս Ասուլ
2002-2003 Պարագվայ Սոլ դե Ամերիկա 17 (3)
2003-2004 Իսրայել Մակաբի (Թել Ավիվ) 30 (4)
2004-2005 Իսպանիա Ալմերիա 12 (0)
2005-2006 Իսպանիա Բասա 32 (12)
2006-2007 Կիպրոսի Հանրապետություն Էնոսիս 19 (5)
2007-2009 Կիպրոսի Հանրապետություն ԱԵԿ (Լարնակա) 47 (10)
2009-2011 Կիպրոսի Հանրապետություն Ապոլոն (Լիմասոլ) 48 (11)
2011-2014 Կիպրոսի Հանրապետություն ԱՊՈԷԼ 41 (14)
2014 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ) 4 (1)
2015 Կիպրոսի Հանրապետություն Էրմիս 1 (0)
2015-մ.հ. Կիպրոսի Հանրապետություն Նեա Սալամինա 25 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալդո Ադորնո (իսպ.՝ Aldo Adorno, ապրիլի 8, 1982(1982-04-08)[1][2][3], Borja, Գուաիրա, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հարձակվող «Նեա Սալամինա» ֆուտբոլային ակումբում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մակարդակում իր նորամուտը կատարել է 1998 թվականին՝ ելույթ ունենալով «Սպորտիվո Լուկինո» ակումբում, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով միայն առաջնության 5 խաղերի։

2000 թվականին Ադորնոն տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ խաղացել է «Իրապուատո» և «Կրուս Ասուլ» ակումբներում, բայց հաջողություն չի ունեցել և 2002 թվականին վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Սոլ դե Ամերիկա» ակումբի հետ։

2003 թվականի ամռանը տեղափոխվել է «Մակաբի» ակումբ (Թել Ավիվ), որին օգնել է դառնալ Իսրայելի փոխչեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է Իսպանիայի «Ալմերիա» ակումբ[4], որը հանդես էր գալիս Սեգունդայում՝ երկրի երկրորդ դիվիզիոնում։ Նա չի կարողացել տեղ գտնել հիմնական թիմում և մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 13 խաղի, ինչի պատճառով մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Իսպանիայի Սեգունդա Բ-ի նորեկ «Բասա» ակումբ, որտեղ հաջորդ մրցաշրջանի ընթացքում եղել է հիմնական խաղացող։

2006 թվականի հուլիսին Ադորնոն մեկնել է Կիպրոս, որտեղ խաղացել է «Էնոսիս», և «ԱԵԿ» (Լառնակա) և «Ապոլոն» ակումբներում. վերջինիս 2010 թվականին նվաճել է Կիպրոսի գավաթը։

2011 թվականի ամռանը, Ադորնոն պայմանագիր է կնքել կիպրոսյան «ԱՊՕԵԼ» ակումբի հետ, որի կազմում ընդգրկվելուց գրեթե անմիջապես հետո թիմի հետ նվաճել է ազգային Սուպերգավաթը՝ մասնակցելով «Օմոնիա» ակումբի դեմ ողջ խաղին (1:0)։ Այդ ակումբում Ադոելն անցկացրել է երեք տարի՝ լինելով նրա լավագույն ռմբարկուներից մեկը և աչքի ընկնելով միջինում առաջնության ամեն երրորդ խաղում։ Ակումբի կազմում Ադորնոն երկու անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն (2013, 2014)[5], մեկական անգամ նվաճել է Կիպրոսի գավաթը (2014)[6] և Կիպրոսի Սուպերգավաթը (2013)[7]։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[8]։

2014 թվականի սեպտեմբերին Ալդո Ադորնոն մեկ տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի հետ[9]՝ դառնալով առաջին պարագվայցին Ուկրաինայի առաջնությունում[10]։ Ադորնոն նոր ակումբում իր նորամուտը կատարել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ մասնակցելով Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2:3 հաշվով հօգուտ «Օլիմպիկի», Ադորնոն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն հանդիպման 62-րդ րոպեին նրան փոխարինել է Վիտալի Ֆեդոտովը։ Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ին, Ադորնոն ընդգրկվել է Մորիուպոլի «Իլիչյովեց» ակումբի դեմ խաղի մեկնարկային կազմում և 50-րդ րոպեին խփել իր առաջին գոլը «Մետալուրգի» կազմում, իսկ հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով[11]։ Ընդհանուր առմամբ Ադորնոն Դոնեցկի թիմի կազմում անցկացրել է 4 խաղ և խփել 1 գոլ[12]։

2015 թվականի սկզբին Ադորնոն վերադարձել է Կիպրոս՝ պայմանագիր կնքելով «Էրմիս» ակումբի հետ[13]։ Նույն թվականին տեղափոխվել է «Նեա Սալամինա»։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսրայելի փոխչեմպիոն (1) – 2003/2004
  • Կիպրոսի չեմպիոն (2) – 2012/2013, 2013/2014
  • Կիպրոսի գավաթի դափնեկիր (2) – 2010, 2014
  • Կիպրոսի սուպերգավաթակիր (2) – 2011, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Players - Profile of Adorno (Aldo Osmar Adorno)» (Spanish). Futbol Database. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Sheridan strike hands APOEL Cypriot title». UEFA. 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  6. «ΕΡΜΗΣ ΑΡΑΔΙΠΠΟΥ 0-2 ΑΠΟΕΛ» (Greek). APOEL FC. 2014 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «APOEL FC 1-0 APOLLON». APOEL FC. 2013 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Λύση συνεργασίας με Aldo Adorno» [Announcement] (Greek). APOEL FC. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Донецкий Металлург подтвердил подписание трио новичков
  10. Слідом за першим ірландцем в Прем'єр-лізі за донецький "Металург" зіграв піонер-парагваєць Արխիվացված 2015-02-07 Wayback Machine (ուկր.)
  11. Альдо Адорно: процесс моей адаптации в "Металлурге" завершается
  12. Металлург отпустил Адорно и ищет нового форварда
  13. «Η ομάδα μας απέκτησε τον Μπρούνο Τούρκο, τον Αλτο Ατόρνo και τον Φρεντ Μπένσον(βίντεο)». Ermis. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին. (հուն․)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]