Ալեսանդրո Կատելան իտալ.՝ Alessandro Cattelan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Տորտոնա, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, գրող, ռադիոհաղորդավար, ֆուտբոլիստ, video jockey, կրկնօրինակող և հաղորդավար |
Աշխատավայր | RAI |
Alessandro Cattelan Վիքիպահեստում |
Ալեսանդրո Կատելան (իտալ.՝ Alessandro Cattelan, մայիսի 11, 1980, Տորտոնա, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի հեռուստառադիոհաղորդավար, որը MTV Italia հեռուստաընկերության եթերում վարել է Total Request Live-ի իտալական տարբերակը, իսկ Italia 1-ի (Mediaset հոլդինգ) եթերում՝ «Le Iene»-ն։ 2011-2020 թվականներին Կատելանը նաև վարել է բրիտանական The X Factor նախագծի իտալական տարբերակը։
2018-19 եթերաշրջանում Կատելանը եղել է «E poi c'è Cattelan» (EPCC) երեկոյան շուի հաղորդավար, որը հեռարձակվել է Sky Uno-ով[1]։ 2020 թվականին Կատելանը պետք է լիներ Սանրեմո 2020 երաժշտական փառատոնի վարող, սակայն ավելի ուշ որոշվել է, որ երաժշտական փառատոնը կվարեն հաղորդավար Ամադեուսն ու երգիչ Ռոզարիո Ֆիորելլոն[2]։ 2021 թվականին RAI հայտարարել էր, որ Ալեսանդրո Կատելանը կդառնա Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի վարողներից մեկը՝ կնքելով պայմանագիր իտալական ազգային հեռարձակողի հետ։ Թուրինում ընթացող երգի մրցույթը Կատելանի հետ միասին վարեցին երգչուհի Լաուրա Պաուզինին և երգիչ Միկան[3]։
Ալեսանդրո Կատելանը Ինտեր Միլան ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է և հաճախ ներկա է լինում ակումբի հանդիպումներին և մարզումներին։
Ֆիլմ | Տարի | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Ամեն անիծյալ Սուրբ ծնունդ | 2014 | Մասիմո Մարինելի | Առաջին դերը գեղարվեստական ֆիլմերում |
Angry Birds | 2016 | Չաք (ձայն) | իտալերեն ձայնակցում |
Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը | Մաքս (ձայն) | իտալերեն ձայնակցում | |
Ես վերադարձել եմ | 2018 | ինքն իր դերում | կամեո |
Angry Birds 2 | 2019 | Չաք (ձայն) | իտալերեն ձայնակցում |
Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2 | Մաքս (ձայն) | իտալերեն ձայնակցում |
Անվանում | Տարի | Հեռուստաընկերություն | Դերակատարում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Ziggie | 2003–2005 | Italia 1 | Հաղորդավար | Մանկական հեռուստածրագիր (2–3-րդ եթերաշրջաններ) |
Most Wanted | 2004–2005 | MTV Italia | Թոք շոու | |
Viva Las Vegas | 2005 | Ռեալիթի շոու | ||
Total Request Live | 2005–2008 | Երաժշտական հաղորդում (6–9-րդ եթերաշրջաններ) | ||
Le Iene | 2006 | Italia 1 | Թղթակից | Ժամանցային հաղորդում (10-րդ եթերաշրջան) |
Total Request Live On Tour | 2006–2008 | MTV Italia | Հաղորդավար | Total Request Live-ի ճանապարհորդական տարբերակը |
Lazarus | 2008 | Հաղորդավարներից մեկը | Ռեալիթի շոու | |
X Factor Italy | 2011–2020 | Sky Uno | Հաղորդավար | Տաղանդների շոու (5–14-րդ եթերաշրջաններ) |
Իտալիան սիրում է Էմիլիային | 2012 | Sky Primafila | Հատուկ նախագիծ | |
E poi c'è Cattelan | 2014–2020 | Sky Uno | Երեկոյան շոու | |
David di Donatello 2016 | 2016 | Ամենամյա միջոցառում | ||
David di Donatello 2017 | 2017 | |||
Da grande | 2021 | Rai 1 | Վարիետե երկու արարով | |
Ալեսանդրո Կատելան. մեկ պարզ հարց | 2022 | Netflix | Հեղինակ, հաղորդավար | Վավերագրական ֆիլմաշար |
Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ | Rai 1 / EBU | Հաղորդավարներից մեկը | Երաժշտական մրցույթ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Կատելան» հոդվածին։ |
|