Արավինը «Սիբիրի» մարզաշապիկով | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1986 (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ուլյանովսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Տոսնո» | |||||||||||||||||||||||||||||
Համար | 5 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Արավին (ռուս.՝ Алексей Александрович Аравин, հուլիսի 9, 1986[1], Ուլյանովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Տոսնո» ակումբի պաշտպան։
Ալեքսեյ Արավինը Ուլյանովսկի «Վոլգա» ակումբի սան է (առաջին մարզիչը Վալերի Բրուսնիցինն է)։ 2004 թվականից մինչ 2006 թվականը հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդական կազմում, որի հետ մասնակցել է 40 խաղի և խփել 1 գոլ։ «Երկաթուղայինների» հիմնական կազմում անցկացրել է մեկ խաղ՝ մասնակցելով երկրի գավաթի առաջնությանը[2]։ 2006 թվականին վարձավճարով խաղացել է Դոնի Ռոստովի ՍԿԱ ակումբում։
2007 թվականից մինչև 2010 թվականը հանդես է եկել «Սիբիր» ակումբում, որի հետ դուրս է եկել Պրեմիեր լիգա։ Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում Ալեքսեյ Արավինի դեբյուտը կայացել է 2010 թվականի մարտի 14-ին Գրոզնիի «Տերկ» ակումբի դեմ խաղում[3]։ Այդ մրցաշրջանում Արավինը եղել է թիմի հիմնական խաղացողներից մեկը՝ խաղադաշտ դուրս գալով առաջնության 30 հանդիպումներից 23-ում։ Առաջնության արդյունքներով «Սիբիրը» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, սակայն կարողացել է հասնել Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակիչ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։ Այդ առաջնությունում Ալեքսեյ Արավինի դեբյուտը կայացել է հուլիսի 29-ին, երբ նա որակավորման առաջին փուլի շրջանակներում մասնակցել է կիպրական «Ապոլոն» ակումբի դեմ տնային խաղին[4]։ Ընդհանուր առմամբ նա մասնակցել է Եվրոպայի լիգայի 3 խաղի։
Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը հեռացել է «Սիբիր» ակումբից և պայմանագիր ստորագրել Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի հետ, սակայն չի կարողացել ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի հուլիսին մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Ալեքսեյ Արավինը համաձայնության է եկել «Սիբիր» ակումբի հետ և վերադառնում Նովոսիբիրսկ[5], սակայն օգոստոսի սկզբին նա մեկ տարվա պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ[6]։ Նոր ակումբի կազմում Արավինի դեբյուտը կայացավ օգոստոսի 13-ին Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Տոմ» ակումբի դեմ անցկացված հաղթական խաղում[7]։ 18 խաղ անցկացնելուց հետո նա հեռացել է ակումբից։ 2012 թվականի հունիսի 18-ին հայտարարվել է, որ Արավինը 2 տարվա պայմանագիր է կնքել Տոմսկի «Տոմ» ակումբի հետ[8], որի կազմում նրա դեբյուտը կայացել է հուլիսի 9-ին Ֆուտբոլի ազգային լիգայի շրջանակներում անցկացված «Ռոտոր» ակումբի դեմ խաղում[9]։ «Տոմ» ակումբի կազում Արավինն անցկացրել է 35 հանդիպում։ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 18-րդ փուլում Արավինը խփել է Սանկտ Պետերբուրգի «Պետրոտրեստ» ակումբի դեմ խաղի հաղթական գոլը[10]։
2014 թվականի հուլիսին Արավինը տեղափոխվել է «Անժի» ակումբ՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[11]։ Այդ ակումբի կազմում նրա դեբյուտը կայացել է հուլիսի 6-ին Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության առաջին փուլի շրջանակներում անցկացված «Սախալին» ակումբի խաղին[12]։
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մակ. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լոկոմոտիվ (Մոսկվա) | 2005 | I | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
ՍԿԱ (Դոնի Ռոստով) | 2006 | III | 19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 |
Սիբիր (Նովոսիբիրսկ) | 2007 | II | 22 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 23 | 1 |
2008 | II | 8 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
2009 | II | 32 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 35 | 0 | |
2010 | I | 23 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 27 | 0 | |
Ընդհանուր | 85 | 1 | 6 | 0 | 3 | 0 | 94 | 1 | ||
Վոլգա (Ուլյանովսկ) | 2008 | II | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Վոլգա (Նիժնի Նովգորոդ) | 2011/12 | I | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
Սպարտակ-Նալչիկ | 2011/12 | I | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 |
Տոմ (Տոմսկ) | 2012/13 | II | 24 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 1 |
2013/14 | I | 11 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
Ընդհանուր | 35 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 40 | 1 | ||
Անժի (Մախաչկալա) | 2014/15 | II | 21 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 0 |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 197 | 4 | 14 | 0 | 3 | 0 | 214 | 4 |
(Թարմացվել է ըստ 2014 թվականի նոյեմբերի 22-ի տվյալների)
Աղբյուրներ՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Արավին» հոդվածին։ |
|