Ալկոհոլային խաղ (ինչպես նաև հարբած խաղ, խմիչքով խաղ), ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ խաղ։ Հարբած խաղերի դժվարությունը և նպատակն ամեն անգամ խիստ տարբերվում է, չնայած սովորաբար հանձնարարությունների գլխավոր նպատակը մասնակիցներին հնարավորինս արագ ուշքի բերելն է[1]։ Խաղի կանոներից այն է, որ մասնակիցներն անցկացնում են ֆիզիկական կամ մտավոր պատրաստվածության թեստը, թեստը ձախողածը պետք է ալկոհոլ ընդունի[2]։
Ալկոհոլային խաղը ունի հնագույն ծագում, ամենավաղ պահպանված նկարագրությունները վերաբերում են Հին Հունաստանին (Ք. ա. V դար) և Չինաստանին Թան դինաստիայի ժամանակներից սկսած[2][3]։
Բնույթով ալկոհոլային խաղերը համարվում են խմբային զբաղմունք, ներկայումս դրանց սովորաբար տրվում են ուսանողական տարիքում։ Ի տարբերություն փաբային խաղերի (որտեղ ալկոհոլը ուղղակիորեն չի ներգրավվում)՝ ալկոհոլային խաղերը սովորաբար անցկացվում են ոչ ալկոհոլի օգտագործման վայրերում, որին նպաստել են շատ երկրների օրենքներ՝ արգելելով սպիրտային խմիչքների օգտագործումը։ Խաղերը անցկացնում են հիմնականում տանը, հարակացարաններում, հյուրանոցներում, վրանային ճամբարներում[2]։
Ալկոհոլային խաղերի համար հատկանշական է խմելու պարտադրանքով «պատժիչ» ռազմավարությունը։ Մի կողմից ալկոհոլի օգտագործումը ցածրացնում է ֆիզիկական ու մտավոր ունակությունները և դրանով իսկ հաղթողների համար առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում խաղի հաջորդ փուլում։ Մյուս կողմից՝ ալկոհոլի «հարվածը կասեցնելու» ունակությունը համարվում է դրական գիծ երիտասարդական շրջանում և սպիրտային խմիչքների հետ վարվելու հաջող ցուցադրությունը բարձրացնում էր պարտվածի հեղինակությունը[4]։
Ընդհանուր առմամբ, խաղը համարվում է ալկոհոլից թունավորվելու առիթ, բացի այդ՝ առանձնանում են «դեմոկրատական» խաղեր՝ ըստ որոնց բոլոր մասնակիցները պետք է հավասար օգտագործեն ալկոհոլը և «հիերարխիկ», որտեղ հարբած համարվում է միայն մեկ մասնակից[4]։
Ալկոհոլային խաղերը հիմնականում չեն պահանջում հատուկ սարքավորումներ և անցկացվում են առօրյա առարկաներով (գարեջուր պոնգի համար անհրաժեշտ են գարեջրի բաժակ և պինգ-պոնգի գնդակ)։ Այս հանգամանքը հեշտացնում է խաղի ինքնաբերաբար կազմակերպումը և ավարտից հետո անհրաժեշտ է լինում մաքրություն անել[4]։
Խաղերի ոչ ֆորմալ բնույթից կախված՝ որոշակի միություններ բացակայում են և խաղի կանոնները չեն օրինակարգվել։ Արդյունքում տեղային փոփոխությունները բնորոշ են նույնիսկ ամենաճանաչված խաղերին[4]։ Խաղերի մեծամասնությունը գարեջուր պոնգի նման հիմնված է տեսողական-շարժողական կոորդինացիայի վրա, սակայն հանդիպում են նաև ավելի ռազմավարական ինտելեկտուալ խաղեր (օրինակ՝ «Նախագահ» թղթախաղի ալկոհոլային տարբերակը, անգլ.՝ Asshole), ինչպես նաև բաց, պարզունակ․ Edward Fortyhands, երկուսի ձեռքում էլ լինում է բինտով պատված (40 ունցիա) թունդ գարեջրի շիշ, նրանց հանել կարող են միայն այն ժամանակ, երբ շիշը ամբողջովին խմեն[5][6]։
Մի քանի անզգայացնող բժիշկներ օգտագործում են «ալկոհոլային խաղեր» տերմինը՝ նկարագրելով հարբեցողների վարքագիծը, որի նպատակն է պահպանել ալկոհոլի չարաշահման հնարավորությունը[7]։