Ալյակսանդր Հուշտին

Ալյակսանդր Հուշտին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Բելառուս
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 16, 1993(1993-08-16) (31 տարեկան)
ԾննդավայրՍվիսլոչ, Գրոդնոյի մարզ, Բելառուս
Հասակ՝187 սանտիմետր[1]
Քաշ97 կիլոգրամ[1]

Ալյակսանդր Սիարհեևիչ Հուշտին (բելառուս․՝ Аляксандр Сяргеевіч Гуштын, օգոստոսի 16, 1993(1993-08-16), Սվիսլոչ, Գրոդնոյի մարզ, Բելառուս), բելառուս ազատ ոճի ըմբիշ։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եռակի արծաթե մեդալակիր։ Ներկայացրել է Բելառուսը 2019 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում և նվաճել բրոնզե մեդալ է մինչև 97 կգ քաշային կարգում[2]։

Հուշտինը 2010 թվականին Սինգապուրում կայացած պատանեկան ամառային Օլիմպիական խաղերում հանդես է եկել մինչև 76 կգ քաշային կարգում, սակայն ոչ մի մեդալ չի նվաճել[3], զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[4]: 2015 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպական խաղերում հանդես է եկել տղամարդկանց մինչև 86 կգ քաշային կարգում: Նույն թվականին Հուշտինը հանդես է եկել նաև տղամարդկանց մինչև 86 կգ քաշային կարգում 2015 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում, որտեղ իր առաջին գոտեմարտում պարտվել է լատվիացի Արմանս Զվիրբուլիսին[5]: Մեկ տարի անց նվաճել է բրոնզե մեդալներից մեկը տղամարդկանց 97 կգ քաշային կարգում 2016 թվականի համալսարանական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Թուրքիայի Չորում քաղաքում[6]։

2017 թվականին Հուշտինը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ի սկզբանե նվաճել է բրոնզե մեդալներից մեկը մինչև 97 կգ քաշային կարգում, սակայն ռուս մարզիկ Բոլտուկաևը մեդալը դոպինգ օգտագործելու պատճառով զրկվել է արծաթե մեդալից, և արծաթե մեդալը հանձնվել է Հուշտինին[7][8]։ 2018 թվականին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[9][10]։

Հուշտինը ներկայացրել է Բելառուսը 2019 թվականի համաշխարհային ռազմական խաղերում, որն անցկացվել Է Չինաստանի Վուհան քաղաքում և նվաճել է արծաթե մեդալ մինչև 97 կգ քաշային կարգում[11]։ Եզրափակչում պարտվել է Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հոսեյն Մոհամադիանին: 2020 թվականին Հուշտինը արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած անհատական ըմբշամարտի աշխարհի առաջնությունան տղամարդկանց մինչև 97 կգ քաշային կարգում[12][13]։ Եզրափակչում պարտվել է ռուս Աբդուլռաշիդ Սադուլաևին[13]։ 2021 թվականի մարտին Եվրոպական որակավորման մրցաշարից նվաճել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցել ուղեգիր[14][15]։ Դուրս է մնացել պայքարից առաջին գոտեմարտից։

Օլիմպիական խաղերից երկու ամիս անց Հուշտինը պարտվել է Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի 2021 թվականի առաջնությունում տղամարդկանց մինչև 97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում[16][17]։

Հուշտինը պարտվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում տղամարդկանց մինչև 97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում[18]։ Մասնակցել է 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարին, որը տեղի է ունեցել Բաքվում, վաստակել է անհատ չեզոք մարզիկների քվոտային տեղ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար[19][20]։

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցաշար Անցկացման վայր Արդյունք Քաշային կարգ
2017 Եվրոպայի առաջնություն Նովի Սադ, Սերբիա 2-րդ Ազատ ոճ 97 կգ
2018 Եվրոպայի առաջնություն Կասպիյսկ, Ռուսաստան 2-րդ Ազատ ոճ 97 կգ
2019 Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 2-րդ Ազատ ոճ 97 կգ
Եվրոպական խաղեր Մինսկ, Բելառուս 3-րդ Ազատ ոճ 97 կգ
Ռազմական համաշխարհային խաղեր Ուհան, Չինաստան 2-րդ Ազատ ոճ 97 կգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=05FDD0119B8644E88AF1D2CB38CDDDF6
  2. «2019 European Games Wrestling Results» (PDF). United World Wrestling. Վերցված է 4 April 2020-ին.
  3. «Boys' freestyle 76 kg» (PDF). 2010 Summer Youth Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 May 2012-ին. Վերցված է 25 May 2012-ին.
  4. «Boys' freestyle 76 kg» (PDF). 2010 Summer Youth Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 May 2012-ին. Վերցված է 25 May 2012-ին.
  5. «2015 World Weightlifting Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 30 May 2020-ին. Վերցված է 30 May 2020-ին.
  6. «Freestyle Results» (PDF). 2016 World University Wrestling Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 October 2020-ին. Վերցված է 24 October 2020-ին.
  7. «Boltukaev Suspended for Anti-Doping Violation». United World Wrestling. 14 February 2018. Արխիվացված է օրիգինալից 19 July 2019-ին.
  8. «2017 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 15 December 2020-ին. Վերցված է 15 April 2020-ին.
  9. Etchells, Daniel (9 April 2019). «Azerbaijan take lead in freestyle standings after first day of finals at European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 9 April 2020-ին.
  10. «2019 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 12 April 2020-ին. Վերցված է 12 April 2020-ին.
  11. «Results» (PDF). 2019 Military World Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 12 November 2019-ին. Վերցված է 14 February 2020-ին.
  12. Shefferd, Neil (18 December 2020). «Russia close UWW Individual Championships in style with four more golds on final day». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 18 December 2020-ին. Վերցված է 19 December 2020-ին.
  13. 13,0 13,1 «2020 Individual Wrestling World Cup Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 18 December 2020-ին. Վերցված է 18 December 2020-ին.
  14. Shefferd, Neil (18 March 2021). «Twelve wrestlers secure Tokyo 2020 places on first day of United World Wrestling European Olympic Games qualifier». InsideTheGames.biz. Վերցված է 19 March 2021-ին.
  15. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 March 2021-ին. Վերցված է 24 March 2021-ին.
  16. Houston, Michael (5 October 2021). «Double Olympic champion Sadulaev wins gold on fourth day of Wrestling World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 6 October 2021-ին.
  17. «Belarus' Aliaksandr Hurshtyn 5th at World Wrestling Championships 2021». BelTA. 6 October 2021. Վերցված է 6 October 2021-ին.
  18. «2024 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 February 2024-ին. Վերցված է 19 February 2024-ին.
  19. Khalatyan, Rafael (8 April 2024). «Azerbaijan secures full freestyle wrestling team for Paris 2024». InsideTheGames.biz. Վերցված է 17 April 2024-ին.
  20. «2024 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 April 2024-ին. Վերցված է 8 April 2024-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյակսանդր Հուշտին» հոդվածին։