Ալյոշա Պոպովիչ

Ալյոշա Պոպովիչ
Տեսակդյուցազն
ԴիցաբանությունՍլավոնական դիցաբանություն
Սեռարական
 Alyosha Popovich Վիքիպահեստում
Վիկտոր Վասնեցով «Դյուցազուններ» (Ձախից աջ՝ Դոբրինյա Նիկիտիչ, Իլյա Մուրոմեց և Ալյոշա Պոպովիչ)
Քաջ դյուցազուն Ալյոշա Պոպովիչը: Լուբոկ

Ալյոշա Պապովիչ (ռուս.՝ Алёша Попович), դյուցազնի ֆոլկլորային հավաքական կերպար ռուսական բիլինաներում։ Ալյոշա Պոպովիչը, որպես կրտսեր, իր նշանակությամբ մտնում է դյուցազուններ՝ Իլյա Մուրոմեցի և Դոբրինյա Նիկիտիչի եռյակի մեջ։ Ուկրաինական գրվածքներում նաև կոչվում է Ալեքսեյ Պոպովիչ[1]։

Բիլինաների սյուժեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սերգեյ Ազբելևի, որը գրի է առել հերոսական բիլինաների 53 սյուժե, Ալյոշա Պապովիչը հանդիսանում է նրանցից երկուսի գլխավոր հերոսը[2]։

  • № 20՝ «Ալյոշա Պապովիչը և Տուգարինը»
  • № 21՝ «Ալյոշա Պոպովիչը և Զբրոդովիչեյների քույրը»

Բացի այդ, Ալյոշան կարևոր դեր է խաղում հայտնի «Դոբրինյան իր կնոջ հարսանիքին» բիլինայում («Դոբրինյան հեռավորության վրա», «Դոբրինայան և Ալյոշան»՝ № 18-ը ըստ Ազբելևի ուղեցույցի), որտեղ հանդիսանում է բացասական կեչպար։

Որպես հանրահայտ դեմք, Ալյոշան հաճախ հիշատակվում է այլ բիլինաներում, սովորաբար նշելով նրա թերությունները։

Ալյոշայի կերպարը բիլինաներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոշա Պապովիչը տարբերվում է ոչ միայն ուժով (երբեմն նույնիսկ ընդգծված է նրա թուլությունը, նշվում է նրա կաղլիկությունը և այլն)։ Նրան բնորոշ են խիզախությունը, հարձակումը, խելամտությունը, հնարամտությունը, խորամանկությունը։ Կարողանում է գուսլի նվագել։ Ալյոշան պատրաստ են խաբել նույնիսկ իր նշյալ եղբորը՝ Դոբրինյային, փորձելով ոտնահարել նրա ամուսնական իրավունքները (Ալյոշա կեղծ լուր է տարածում Դոբրինյայի մահվան մասին, որպեսզի ամուսնանա նրա կնոջ՝ Նաստասյա Նիկուլիշնայի հետ)։ Ընդհանրապես Ալյոշան պարծենկոտ է, գոռոզ, խորամանկ և ճարպիկ. նրա կատակներն երբեմն ոչ միայն ուրախ էին, այլ նաև դավադիր, նույնիսկ չար, նրա դյուցազուն-ընկերները ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց կշտամբանքը և մեղադրանքը։ Ընդհանուր առմամբ, Ալյոշայի կերպարին բնորոշ են հակասականությունը և երկակիությունը։

Երբեմն Ալյոշային վերագրվում են հատկանիշներ, որոնք բնորոշ են Վոլգա Սվյատոսլավիչին՝ նրա ծնունդը ուղեկցվում է ամպրոպով, փոքրիկ Ալյոշան խնդրում է նրա բարուրել ոչ թե շղարշով այլ օղազրահով, ապա նա անմիջապես մորից օրհնություն է խնդրում քայլել լույս աշխարհում։ Պարզվում է, որ նա արդեն կարող է նստել ձիու վրա և կառավարել նրան, գործել նիզակով և սուսերով և այլն։ Ալյոշա Պապովիչի խորամանկությունն ու ճարպկությունը կապակցված են Վոլգայի խորամանկությամբ և իմաստությամբ, իսկ նրա կատակները և խախտումները մոտ են Վոլգայի կախարդական փոխակերպումներին։

Ալյոշա Պոպովիչի կինը բիլինաներում դառնում է Զբրոդովիչիյների  (Պետրովիչեյների և այլն) քույրը՝ Ելենան (Պետրովնա), նույն ինքը Ելենուշկան, Ալյոնան, Ալյոնուշկան (Վոլգայի կնոջ անունը նույնպես Ելենա է)։ Այս կանացի անունը, կապակցվում է նաև Ալյոշա Պապովիչի անվան հետ (Օլյոշա, Վալեշա և Ելեշենկա տարբերակները)՝  Ելենա և Ալյոնուշկա, և այդպիսով ձևավորվում է «համանուն» ամուսնական զույգը։ Բիլինաների տարբերակներից մեկում Սբրոդովիչեյներ եղբայրները իրենց քրոջը խայտառակելու համար կտրում են Ալյոշայի գլուխը (այս սյուժեի մյուս տարբերակներում Ալյոշային կրկին վտանգ է սպառնում, բայց ամեն ինչ բարեհաջող է վերջանում է)։

Առավել հին սյուժեներից, որոնք կապված են Ալյոշա Պոպովիչի հետ, համարվում է նրա մենամարտը Տուգարինի հետ։ Ալյոշա Պոպովիչը պարտության է մատնում Տուգարինին Կիևի  ճանապարհին կամ Կիևում (հայտնի է մի տարբերակ, որտեղ այս մենամարտը տեղի է ունենում երկու անգամ)։ Տուգարինը սպառնում է Ալյոշա Պոպովիչին խեղդել  նրան ծխով, ամբողջությամբ թաղել կայծի մեջ, այրել կրակի բոցով, սպանել խանձելով կամ կուլ տալ կենդանի։ Ալյոշա Պոպովիչի պայքարը Տուգարինի հետ շատ հաճախ տեղի է ունենում ջրի մոտ (Սաֆաստ գետ)։ Երբեմն, հաղթահարելով Տուգարինի հետ մարտը, Ալյոշան երկու կես է անում նրա դիակը և տարածում է ամբողջ դաշտում։ Ալյոշայի պայքարը Տուգարինի հետ հազվագյուտ բիլինաներից է՝ «Ալյոշան սպանում է Սկիմ գազանին», որտեղ Ալյոշա Պոպովիչի հակառակորդը մեծապես հիշեցնում է Տուգարինին

Կերպարի ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Брокгауз и Ефрон, 1890—1907
  2. Азбелев С. Н. Историзм былин и специфика фольклора. — Л.: Наука, 1982. — С. 287.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Добрыня Никитич и Алёша Попович. — М.: Наука, 1974. — 448 с. (Литературные памятники). — (88 вариантов текстов былин с приложениями, иллюстрациями и картами).
  • Иванов Вяч. Вс. , Топоров В. Н.. Алёша Попович // Мифологический словарь/ Гл. ред. Е. М. Мелетинский. — М.:Советская энциклопедия, 1990. — 672 с.
  • Пропп В. Я. Русский героический эпос. 2 изд. М., 1958.
  • Лихачёв Д. С. Летописные известия об Александре Поповиче // Тр. Отд. древнерусской лит-ры АН СССР. [Т.] 7. М.; Л., 1949.
  • «Поповичи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոշա Պոպովիչ» հոդվածին։