«Ալ առագաստներ» (ռուս.՝ «Алые паруса»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն «Մոսֆիլմ» կինոստուդիայում (արտադրությունը՝ Մանկական ֆիլմերի ստեղծագործական միավորման) Ալեքսանդր Գրինի համանուն վիպակի էկրանավորումն է։
Ծովափնյա փոքրիկ քաղաքում ապրում է նախկին նավաստի Լոնգրենը, որը պատրաստում է խաղալիք նավեր և հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Կնոջ մահնվանից հետո նա միայնակ է մեծացնում իր դստերը՝ Ասոլին։
Մի անգամ ինչ-որ ծերունի Ասոլի համար գուշակում է, որ մի օր նրան կտանի գեղեցիկ արքայազնը ալ առագաստներ ունեցող նավով։ Ասոլի վրա բոլորը ծիծաղում են, բայց այդ ամենն իրականություն է դառնում։ Աղջկա երազանքն իրականանում է ալ առագստներով ճերմակ նավի տեսքով և ի դեմս նրա երիտասարդ նավապետ Արթուր Գրեյի, որը սիրահարվել էր Ասոլին։
- Անաստասյա Վերտինսկայա – Ասոլ (հնչյունավորել է Նինա Գուլյաևան)
- Վասիլի Լանովոյ – Արթուր Գրեյ, նավապետ
- Լենա Չերեմշանովա – Ասոլը մանկության տարիներին
- Սաշա Լուպենկո – Արթուր Գրեյը մանկության տարիներին
- Իվան Պերեվերզև – Լոնգրեն, Ասոլի հայրը
- Անտոնինա Կոնչակովա – Մերի, Ասոլի մայրը
- Աննա Օրոչկո – Լոնգրենի հարևանուհին
- Սերգեյ Մարտինսոն – Ֆիլիպ աշխագործ
- Ալեքսանդր Խվիլյա – Մեններս ավագ, պանդոկապան
- Գրիգորի Շպիգել – Մեններս կրտսեր, Մեններս ավագի որդին
- Նիկոլայ Վոլկով – Էգլ, հեքիաթասաց
- Պավել Մասալսկի – Լիոնել Գրեյ, Արթուրի հայրը
- Ջեմմա Ֆիրսովա – Լիլիան Գրեյ, Արթուրի մայրը
- Զոյա Ֆյոդորովա – Արթուրի դաստիարակչուհին
- Պավել Վոլկով – Պոլդիշոկ,գինու մառանի հսկիչ Գրեյի ամրոցում
- Նատալյա Օռլովա – Բետսի, աղախին Գրեյի ամրոցում
- Սերգեյ Ռոմոդանով – նավապետ Գոպ
- Օլեգ Անոֆրիև – Լետիկա, «Գաղտնիք» առագաստանավի նավաստի
- Վլադիմիր Տյագուշև – աղքատ
- Դանիիլ Նետրեբին – Ջիմ, ծառա Գրեյի ամրոցում
- Վիկտոր Կոլպակով – խաղալիք վաճառով
- Էմանուիլ Գելլեր – Ցիմմեր, թափառական երաժիշտ
- Ալեքսեյ Ալեքսեև – Պանտեն, «Գաղտնիք» առագաստանավի նավապետի օգնական
- Իվան Մոլչալով – Ատվուդ, «Գաղտնիք» առագաստանավի բոցման
- Եվգենի Մորգունով – ոստիկան Զուրբագանում
- Բորիս Նովիկով – նկարիչ Գրեյի ամրոցում
- Վիկտոր Խոխրյակով – Սանդրո, պանդոկապան
- Գենադի Յուխտին – ածխարար
- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Յուրովսկի, Ալեքսեյ Նագոռնի
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտոկո
- Բեմադրող օպերատորներ՝ Գենադի Ցեկավի, Վիկտոր Յակուշև
- Գլխավոր նկարիչ՝ Լևան Շենգելայա
- Կոմպոզիտոր՝ Իգոր Մորոզով
- Հնչյունային օպերատոր՝ Մարիա Բլյախինա
- Ռեժիսոր՝ Գ. Լևկոև
- Հագուստի նկարիչ՝ Օլգա Կրուչինինա
- Նկարիչ-դեկորատոր՝ Ալեքսանդր Մակարով
- Նկարիչ-գրիմարար՝ Ա. Դուբրով
- Համակցված նկարահանումներ.
- Նկարիչ՝ Զոյա Մորյակովա
- Նկարչի օգնական՝ Էդուարդ Մալիկով
- Օպերատոր՝ Ալեքսանդր Ռենկով
- Ֆիլմարտադրության վարչության նվագախումբ
- Ֆիլմի տնօրեն՝ Ի. Խարիտոնով
- Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ալուպկայում, Կոկտեբելում, Յալթայում, Բաքվում և Պիցունդայում[3]։
- Նկարահանումներին մասնակցել է «Ալֆա» բարկենտինը[3]։
- Արթուր Գրեյի դերի համար փորձերի են մասնակցել Ալեքսանդր Բելյավսկին և Օլեգ Ստրիժենովը։
- Ֆիլմը, ինչպես և նույն ժամանակաշրջանի խորհրդային լայնաֆորմատ բազմաթիվ ֆիլմեր, նկարահանվել է երկու տարբերակով՝ լայնաֆորմատ և սովորական։ Նկարահանումներն անցկացվել են երկու տեսախցիկով հերթականությամբ, այդ պատճառով սովորական տարբերակում նկարահանված բոլոր տեսարաններն ունեն այլ ռակուրս։
- 1990 թվականից ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կոմղից։ 2000-ական թվականներին ֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD սկավառակով նույն կինոմիության կողմից։
- Ֆիլմի գործողություններն արհեստականորեն տեղափոխվել են անցյալ (մոտավորապես 19-րդ դարի կեսեր), ինչի պատճառով խաղալիքների խանութի տիրոջ արտահայությունն այն մասին, թե առագաստանավերն այլևս ժողովրդականություն չեն վայելում գնորդների շրջանում, մնում է չբացատրված, որովհետև գրքում նա դա բացատրում է նրանով, որ առագաստանավորի փոխարեն սկսել են գնել խաղալիք մեքենաներ և ինքնաթիռներ, ինչը բնորոշ էր հենց 20-րդ դարի սկզբին։
- Գրքի հերոսները հեռու են քաղաքականությունից, իսկ ֆիլմում Գրեյը ներկայացված է որպես հեղափոխական շարժման կողմնակից։
- Գրքում Արթուրը լավ հարաբերություններ ունի մոր հետ, նա սպասում է որդու վերադարձին։
- Գրքում Գրեյը «Գաղտնիք» (ռուս.՝ «Секрет») նավը գնում է մոր փողով, իսկ ֆիմում նա նավապետ Գոպի հովանավորությամբ է դառնում նավապետ։