Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Վրաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1971[1][2] (53 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | , Վրացական ԽՍՀ, Թբիլիսի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակակի Դևաձե (նոյեմբերի 28, 1971[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ, խաղացել է դարպասապահի դիրքում։
Դևաձեն սպորտային կարիերան սկսել է 1989 թվականին «Դիլայում», բայց մեկ տարի հետո տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո»։ Վրաստանի անկախութայն հռչակումից հետո սկսել է հանդես գալ «Մարգվեթի Զեստափոնի» կազմում։ Հետո Դևաձեն 1992 թվականին տեղափոխվել է «Շեվարդեն-1906», իսկ ավելի ուշ՝ «Կոլխեթի-1913», բայց որոշ ժամանակ անց վերադարձել է «Շևարդեն»։
1995 թվականին Դևաձեն լքեց Վրաստանը և տեղափոխվեց ռուսական «Ռոստով»։ Ռուսաստանում նա դառնում է հանրության կողմից սիրված խաղացող, նրա մասին գրվել են երգեր։ Երկրպագուները նրան տվել են «աշխարհի ամենալավ Ակակի» մականունը։ Հենց այդ տարի Դևաձեն եղել է Վրաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ, դառնալով առաջին դարպասապահը ով արժանացավ այդ տիտղոսին։ Սակայն մարզիչ Սերգեյ Անդրեևի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով կես տարի խաղադաշտ դուրս չեկավ, ինչը ընդհատեց նրա կարիերայի զարգացումը։ Չնայած դրան, Դևաձեին վստահում էին թիմի երկրպագուները, դա նրան ուժ էր տալիս վերադառնալ ֆուտբոլ[3]։
Դևաձեին վաճառեցին Իսրայելի առաջնությունում հանդես եկող «Հապոյել Թայբեյին»։ Առաջին խաղերում Դևաձեն խաղաց անհամեմատ լավ։ Չնայած նրան, որ իր թիմը համարիա բոլոր խաղերում պարտվեց խոշոր հաշվով, վրացի դարպասապահը շատ անգամներ ճանաճվել է տուրի լավագույն խաղացող։ Իսկ այն բանից հետո երբ «Հապոյելը» թուլացավ Դևաձեն պայմանագիր կնքեց «Մաքքաբի Իրոնիի» հետ, որը նրան համեմատած երկրի մնացած ակումբների հետ առաջարկեց լավագույն պայմանները։ Նոր ակումբում նա խաղաց բարձր մակարդակով, այդ թվում վերջին տուրի «Հոպոյել Քֆար-Սավայի» դեմ խաղում նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, խաղն ավարտվել է 2:2 հոշվով։ Իսրայելում Դևաձեի համար վերջին ակումբը եղավ «Աշդոդը»[3]։
2000 թվականին Դևաձեն վերադառնում է Վրաստան և դառնում թբիլիսական «Մերանի»։ Երկու տարի անց նա դարձավ «Կազբեկ Թբիլիսիի» ֆուտբոլիստ, որտեղ խփեց իր կարիերայի միակ գոլը։ Դևաձեի հաջորդ ակումբը եղավ «Թբիլիսիի Սպարտակը», թիմում մնալով մեկ մրցաշրջան տեղափոխվեց «Թբիլիսի» ակումբ, հետո վերադարձավ «Սպարտակ»։ Դևաձեի վերջին ակումբը դարձավ «Զուգդիդի Մգլեբին»։
Դևաձեն խաղացել է Վրաստանի հավաքականում 1992, 1996 թվականներին և 2004-ից 2005 թվականները։ Ընդհանուր նա խաղացել է 20 խաղ։
2006 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլի Թուրքիայի հավաքականի դեմ խաղում 19-րդ րոպեին Դևաձեն միանգամից երկու հարված էր ստացել ծնոտին․ Ալտինթոփը նրան հարվածել էր գլխով, իսկ պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլին՝ ոտքով։ Ինչպես հետո պարզվեց, այդ պահին վրացի դրապասապահը կլինիկական մահ էր տարել։ Նրան արագ հասցրել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները 3 ժամ վիրահատել էին ֆուտբոլիստին։ Դևաձեն կլինիկայում անցկացրել է մեկ ամիս։ Այդ խաղն ավարտվել է թուրքերի հաղթանակով 5:2 հաշվով։ Բայց սա առաջին լուրջ կոտրվածքը չէր դարպասապահի կարիերայում։ Իսրայելում հանդես գալու տարիներին խաղերից մեկի ժամանակ բժիշկները ստիպված էին կոտրել նրա ատամները՝ կոմայից հանելու համար[4]։