Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ արաբ․՝ أحمد خالد توفيق | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1962[1] |
Ծննդավայր | Տանտա, Եգիպտոս |
Մահացել է | ապրիլի 2, 2018[2][3] (55 տարեկան) |
Մահվան վայր | El-Demerdash hospital |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Tanta University? |
Երկեր | Ma Waraa Al Tabiaa?, Fantazia?, Safari (novel)?, Rewayat Alameyya Lel Geib?, Utopia? և The Knife? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, բժիշկ, սցենարիստ, վիպասան, համալսարանի դասախոս և թարգմանիչ |
![]() |
Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ (արաբ․՝ أحمد خالد توفيق, հունիսի 10, 1962[1], Տանտա, Եգիպտոս - ապրիլի 2, 2018[2][3], El-Demerdash hospital[4]) եգիպտացի բժիշկ[5] և գրող, որը գրել է գրպանի ավելի քան 200 գրքեր` փափուկ կազմով, ինչպես եգիպտերեն և արաբերեն, այդպես էլ` դասական արաբերենով։ Նա եղել է առաջին ժամանակակից հեղինակը արաբալեզու աշխարհում, որն աշխատել է սարսափ, ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա ժանրերով, ինչպես նաև` արել է բժշկական թրիլլերների ժանրի ուսումնասիրություններ[6][7]։ Շատերը Տաուֆիկին համարում են իր ժամանակի ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Իր ժառանգությունը մեծ ազդեցություն է թողել հազարավոր արաբալեզու հեղինակների վրա[8]։
Տաուֆիկը ծնվել է 1962 թվականի հունիսի 10-ին, հյուսիսեգիպտական Տանտա քաղաքում[9]։ 1985 թվականին նա ավարտել է Տանտայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ 1997 թվականին ստացել է դոկտորական աստիճան։
Ահմադ Թաուֆիկի խոստովանությամբ, առաջին պատմությունները նա սկսել է գրել 10 տարեկան հասակում և գրել է ավելի քան 500 ստեղծագործություն[8]։ Շատ տարիներ «սեղանին» գրելուց հետո նա ուներ բազմաթիվ ձեռագրեր, մինչև որ ընկերները համոզել են նրան դրանք հանձնել հրատարակիչներին։
1992 թվականին միացել է Modern Arab Association հրատարակչական ընկերությանը և հաջորդ տարի սկսել է իր վեպերի առաջին շարքը[10]։ 1993 թվականի հունվարին նա հրապարակել է իր շարքի առաջին` Ма Waraa Аль Tabiaa ստեղծագործությունը (արաբ․՝ ما وراء الطبيعة), որը թարգմանվում է որպես «Գերբնական» կամ «Աննորմալ»։
Նրա «Ֆանտաստիկա» շարքը առաջինն էր իր տեսակով, որտեղ երիտասարդ մարդիկ ծանոթանում են հայտնի գրական ստեղծագործությունների հետ ինտերակտիվ ներկայացումների արդյունքում։ «Ֆանտաստիկան» ընթերցողներին ներկայացնում էր թեմաների լայն շրջանակ, Արթուր Կոնան Դոյլից և սիկհականությունից մինչև Ֆյոդոր Դոստոեվսկի և Կոզա Նոստրաի մաֆիան։
Նրա մյուս աշխատանքները ներառում են.
Նա նաև գրել է պարբերական հոդվածներ ամսագրերի և ցանցային ռեսուրսների համար, ինչպիսիք են, օրինակ, El Destoor-ը и Rewayty-ն[16]։ Տաուֆիկի գրելու ոճը հավանել է ինչպես եգիպտական, այնպես էլ լայն արաբալեզու լսարանը, նա հայտնի էր Եգիպտոսում և ամբողջ Միջին Արևելքում։
Տաուֆիկի վեպերում սովորաբար ներկայացվում են եգիպտական կերպարները, սակայն գործողությունները տեղի էին ունենում ինչպես Եգիպտոսում, այդպես էլ` ամբողջ աշխարհում։ Նրա կերպարներից մի քանիսը կիսակենսագրական են, դրանց ստեղծման համար Տաուֆիկը հենվում է անձնական փորձի վրա, երկրպագուները նրան համարում են իրենց «Կնքահայրը» և հաճախ նրան նույնացնում են Ռեֆատ Իսմայիլի կերպարի հետ[16]։
Բժիշկ Ռեֆատ Իսմայիլը Ma Waraa Al Tabiaa-ի գլխավոր հերոսն էր։ Նա սարկաստիկ ծերացող մտավորական էր, բժշկության պրոֆեսոր էր և թերահավատ մարդ, որը միշտ անհաջողությունների, վատ նախանշանների և բազմաբնույթ պարանորմալ երևույթների էր հանդիպում։ Արկածային գրականությանը ոչ բնորոշ այդ կերպարը եգիպտական գրպանի վեպեր սիրող երկրպագուների կողմից սիրված էր։
Ալա Աբդել Ազիմը «Սաֆարի» շարքի գլխավոր հերոսն է։ Այդ երիտասարդ եգիպտացի բժիշկն աշխատում էր երևակայական Սաֆարի անունով բժշակական կենտրոնում, որը մասնաճյուղեր ուներ և գործում էր աֆրիկյան երկրներում։ «Սաֆարիի» միակ նպատակը հիվանդությունների որսն էր։ Կերպարն ամուսնացած էր կանադացի մանկաբույժ Բեռնադետ Ջոնսի հետ։ Նա սրամիտ, նյարդային, ոչ լավագույն, բայց` շուտ սովորող բժիշկ էր։
Աբիր Աբդել Ռեհմանը «Ֆանտաստիկայի» շարքի գլխավոր հերոսն է։ Նա միջին տարիքի եգիպտացի հասարակ տնային տնտեսուհի էր, սակայն` շատ կարդացած էր։ Նա ամուսնանում է ծրագրավորող Շերիֆի հետ, որը ստեղծել էր բարձր տեխնոլոգիական DG-2 (Երազների գեներատոր-2) համակարգը, որը կարող էր նյութավորել արդեն գոյություն ունեցող մարդկային գիտելիքները երազների մեջ։ Համակարգի միջոցով Աբիրը հնարավորություն ուներ մասնակցելու իրեն ծանոթ ցանկացած պատմության։
Ահմադ Խալիդ Թաուֆիկը մահացել է 2018 թվականի ապրիլի 2-ին, Կահիրեի Էլ-Դեմերդաշ հիվանդանոցում[17][18]։ Այդ օրը վիրահատել են նրա սիրտը, որպեսզի կարգավորեն երկարատեև առիթմիան։ Հաղորդվել է, որ մահվան անմիջական պատճառ է դարձել սրտի կանգը` փորոքների ֆիբրիլացիայի պատճառով, որն առաջ է եկել վիրահատությունից մի քանի ժամ անց արթնանալուց հետո[19]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Խալիդ Թաուֆիկ Ֆարագ» հոդվածին։ |
|