Ահմեդ Ուսմանով

Ահմեդ Ուսմանով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 16, 1996(1996-09-16) (28 տարեկան)
ԾննդավայրԱկնադա, Կիզիլյուրտ մունիցիպալ շրջան, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան կամ Կիզիլյուրտ մունիցիպալ շրջան, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան
Մարզիչ(ներ)Zelimkhan Huseynov?
Հասակ՝170 սանտիմետր
Քաշ72 ± 7 կիլոգրամ

Ահմեդ Մագոմեդովիչ Ուսմանով (ռուս.՝ Ахмед Магомедович Усманов, սեպտեմբերի 16, 1996(1996-09-16), Ակնադա, Կիզիլյուրտ մունիցիպալ շրջան, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան և Կիզիլյուրտ մունիցիպալ շրջան, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան), ռուս ազատ ոճի ըմբիշ։ Աշխարհի 2023 թվականի չեմպիոն, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Ռուսաստանի սպորտի միջազգային վարպետ:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Ուսմանովը ծնվել է Կիզիլյուրտի շրջանի Ակնադա գյուղում, որտեղ սկսել է զբաղվել ըմբշամարտով, 12 տարեկանում եղբայրների հետ տեղափոխվել է Խասավյուրտ։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերին Մաքոնում դարձել է պատանիների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր[1]։

2018 թվականի մայիսին հաղթել է Կասպիյսկում Ալի Ալիևի հիշատակին նվիրված մրցաշարում[2]։ 2018 թվականի հոկտեմբերին հաղթել է Նեֆտեյուգանսկում Վլադիմիր Սեմենովի մրցանակների միջազգային մրցաշարում[3]։ 2018 թվականի նոյեմբերին հաղթել է Մուրադ Գայդարովի անվան մրցաշարում[4]։

2020 թվականի հոկտեմբերին Նարո-Ֆոմինսկում դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Գաջիմուրադ Ալիխմաևին[5]։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հաղթել է անհատական աշխարհի գավաթը, որը տեղի է ունեցել Բելգրադում[6]։

2021 թվականի մարտին Ուլան-Ուդեում կայացած Ռուսաստանի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով Մալիկ Շավաևին[7]։ 2021 թվականի օգոստոսի 31-ին Ուսմանովին շնորհվել է Ռուսաստանի սպորտի միջազգային կարգի վարպետի կոչում[8]։

2023 թվականի հունիսին Կասպիյսկում դարձել է Ռուսաստանի չեմպիոն[9]։ 2023 թվականի սեպտեմբերին Բելգրադում դարձել է աշխարհի չեմպիոն[10]։

2024 թվականին, հանդես գալով մինչև 79 կգ քաշային կարգում, Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում հաղթելով բելառուս ըմբիշ Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովին։

Սպորտային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն 2016՝ 2nd
  • Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 2020՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթ 2020՝ 1st
  • Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 2021՝ 2nd
  • Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 2023՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2023՝ 1st
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 202՝ 1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Казбек Хубулов и Арсенали Мусалалиев победили на юниорском первенстве мира по вольной борьбе; Бадрудинов, Усманов, Чымба, Сучков и Коциев – призёры». Агентство спортивной информации «Весь спорт» (ռուսերեն). 2016-09-05. Արխիվացված օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2023-10-19-ին.
  2. «Алиевский турнир: вчерашний юниор побеждает чемпиона мира». Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  3. «Ударная концовка южан в Нефтеюганске». Արխիվացված է օրիգինալից 2020-01-20-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  4. «Ахмед Усманов - победитель «гайдаровского»-2018». Արխիվացված է օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  5. «Чемпион России по вольной борьбе Ахмед Усманов: «Даже мысли не допускал о поражении»». Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  6. «Вольник Ахмед Усманов – победитель личного Кубка мира в весе до 79 кг!». Агентство спортивной информации «Весь спорт» (ռուսերեն). 2020-12-18. Արխիվացված օրիգինալից 2021-08-16-ին. Վերցված է 2023-10-19-ին.
  7. «Симферополец Малик Шаваев – чемпион России по вольной борьбе!». Արխիվացված է օրիգինալից 2021-09-01-ին. Վերցված է 2021-09-01-ին.
  8. «Приказ «31» августа 2021 г. № 107. О присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-09-01-ին. Վերցված է 2021-09-01-ին.
  9. «Чемпион Европы Жабраилов выиграл первенство России по вольной борьбе». РИА Новости (ռուսերեն). 2023-06-24. Արխիվացված օրիգինալից 2023-08-03-ին. Վերցված է 2023-10-19-ին.
  10. Иван Торопцев (2023-09-18). «Ахмед Усманов принес России первое золото на чемпионате мира по вольной борьбе». Спорт-Экспресс (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-28-ին. Վերցված է 2023-10-19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Ուսմանով» հոդվածին։