Ամարիկե Սարդար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1935 |
Ծննդավայր | Սիփան, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 2018 |
Մասնագիտություն | գրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, գրական քննադատ և հասարակական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Ամարիկե Սարդար (Ամարիկ Դավրեշի Սարդարյան, փետրվարի 8, 1935, Սիփան, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2018), քուրդ գրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, գրաքննադատ, հասարակական գործիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1992)[1]։ Հայաստանի վաստակավոր լրագրող։
Ամարիկե Սարդարը ծնվել է 1935 թվականի փետրվարի 8-ին, Արագածի շրջանի Սիփան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հայպետռադիոյի քրդական հաղորդումների բաժնում։ Եղել է «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի քուրդ մտավորականության խորհրդի վարչության նախագահ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1965)։ Ստեղծագործել է քրդերեն։ Նրա որոշ պատմվածքներ տեղ են գտել քրդերեն լեզվի դասագրքերում։ Նրա պատմվածքները տպագրվել են քուրդ գրողների «Նոր գարուն» տարեգրքի բոլոր համարներում։ Սարդարը թարգմանել է հայ, ռուս, եվրոպացի գրողների պատմվածքներ, որոնք տպագրվել են «Ռյա թազա» թերթում։ 11 գրքի հեղինակ է[1]։ Թողարկել է անձնական կայք քրդերեն ու ռուսերեն լեզուներով, Թուրքիայում քրդերեն են վերահրատարակվել են նրա առաջին երեք ժողովածուները։ Սարդարի պատմվածքները ներառվել են քրդերենի դասագրքերում, թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներով։ Նրա մասին գրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի թերթերը[2]։
Մահացել է 2018 թվականի փետրվարին։