![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ամեն գնով անգլ.՝ At Any Price | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և սպորտային ֆիլմ |
Թվական | 2012 և նոյեմբերի 14, 2013[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռամին Բահրանի |
Պրոդյուսեր | Քրիսթին Վաշոն |
Սցենարի հեղինակ | Ռամին Բահրանի |
Դերակատարներ | Զաք Էֆրոն, Դենիս Քուեյդ, Հիզիր Գրեմ, Չելսի Ռոս, Քլենսի Բրաուն, Քիմ Դիկենս, Ռեդ Ուեսթ և Մայկա Մոնրո |
Երաժշտություն | Դիքոն Հինչքլիֆ |
Մոնտաժ | Աֆոնսո Գոնսալվես |
Պատմվածքի վայր | Այովա |
Կինոընկերություն | Killer Films[2] |
Տևողություն | 105 րոպե |
Շահույթ | 361 418 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
«Ամեն գնով» (անգլ.՝ At Any Price), ռեժիսոր Ռամինա Բահարիի 2012 թվականի ամերիկական դրաման հոր մասին, որը երազում է, որ իր ընտանեկան բիզնեսը կծառայի որդու հետ մտերմացմանը։ Բայց որդին չի ցանկանում միանալ ընտանեկան գործերին, այլ երազում է դառնալ մրցարշավորդ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դենիս Քուեյդը և Զաք Էֆրոնը։
Ֆիլմը ընտրվել է 69-րդ վենետիկյան կինոփառատոնում ցուցադրելու համար 2012 թվականին, նրա համար նախատեսվել էր բարձրագույն պարգև՝ «Ոսկե առյուծի» արձանիկներ։ Ինչպես նաև ֆիլմն ավելացվել է Թայլանդում կայանալիք միջազգային կինոփառատոնին և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին[4]։ «Sony Pictures Classics» ընկերությունը ձեռք է բերել իրավունքներ ֆիլմի վրա[5], սահմանափակված վարձույթով ԱՄՆ-ում թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին։
Դպրոցի նախկին պաշտպան Հենրի Ուիփլը (Դենիս Քուեյդ) համառորեն աշխատել է, որպեսզի պահպանի իր հայրիկի գյուղական կայսրության եկամուտը։ Նա միշտ երազել է ընտանեկան բիզնեսի մասին, իր մեծ տղայի՝ Հրանտի (Պատրիկ Վ. Սթիվենս) հետ, բայց նա հրաժարվում է։ Նա թողնում է ֆերման և գնում է իր ճանապարհով՝ աշխարհը ճանաչելու նպատակով։ Հենրիին ոչինչ չի մնում, և միակ հույսը դառնում է նրա փոքր որդին՝ Դինը (Զաք Էֆրոն), բայց նա շուտով ցանկանում է մասնակցել ավտոմրցույթների, քան զբաղվել հող մշակելով[6]։
Այդ ընթացքում մեկ ուրիշ ֆերմեր Ջիմ Ջոնսոնը (Քլենսի Բրաուն) Հենրիի գնորդներին գրավում է դեպի իր կողմը, քանի որ նա չի կարողանում միայնակ գլուխ հանել։ Մինչ Հենրին փորձում է վերադարձնել հաճախորդներին, Դինը իր անունը հայտնի է դարձնում մրցավազքի մայրուղիում։ Դինը իսկապես տաղանդավոր օդաչու է, իրականում նրան աջակցում է մայրը՝ Իրենը (Քիմ Դիքենս) և ընկերուհին Քենդենսը (Մայկա Մոնրո)՝ աղջիկ անգործունակ ընտանիքից է։ Երբ գենետիկորեն մոդիֆիկացված ընտանիքի հզոր արտադրողը ստանում է թեյավճար, հայտնի է դառնում, որ Հենրին մասնակցել է մաքրմանը և արտադրանքի վերավաճառմանը, որը հետաքրքրություն է առաջացնում նրա բիզնեսի հետազոտմանը և որպես հնարավորություն նրա փակմանը։ Հենրին ունի սիրուհի՝ Մերեդիթը (Հիզեր Գրեմ), ով սկսում է համակրել Դինին։ Երբ, թվում էր, որ ընտանեկան գործակալությունը ընդլայնում է հետազոտական շրջանակը, Հենրին հույս է ունենում, որ վատագույնն առջևում է, հատկապես, երբ ողբերգական պատահարը կարող է փոխել իրավիճակը...
Ընդհանուր առմամբ ֆիլմն ստացել է տարբեր կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում 40 % եղել են դրական գնահատական[9]։ «Metacritic» կայքում՝ 100-ից 60-ը[10]։
|