Ամերիկյան թանգարանների դաշինք | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, museum association?, accrediting body? և membership organization? |
Հիմնադրված է | 1906[1][2] |
Երկիր | ԱՄՆ[3][4][5][…] |
Տնօրեն | Laura L. Lott?[6][7][8] |
Ընդհանուր ակտիվներ | ▲15,9 մլն $ (2022)[9] |
Հասույթ | ▲10,2 մլն $ (2022)[9] |
Կայք | aam-us.org(անգլ.) |
American Association of Museums Վիքիպահեստում |
Ամերիկյան թանգարանների դաշինք (անգլ.՝ American Alliance of Museums, ավելի վաղ կոչվել է American Association of Museums, կրճ. ԱԹԴ), ԱՄՆ-ի ոչ առևտրային կազմակերպություն, որը միավորում է երկրի թանգարանները և օգնում է մշակել միասնական ստանդարտներ, նպաստում է գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև որոշումներ է կայացնում թանգարանային համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Դաշինքը ձգտում է ապահովել, որ թանգարանները մնան ամերիկյան համայնքի կենսական մասը, մարդկանց միացնելով մարդկային փորձի, անցյալի, ներկայի և ապագայի մեծագույն ձեռքբերումներով։
2014 թվականի Թանգարանների ամերիկյան դաշինքի կոնֆերանսում թանգարանային և գրադարանային սպասարկման ինստիտուտը հայտնել է, որ ԱՄՆ-ում առնվազն 5000 թանգարան է եղել[10]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ամերիկյան թանգարանների դաշինքի լոգո |
1905 թվականի դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնի Ազգային թանգարանում տեղի ունեցավ ոչ պաշտոնական հանդիպում Ամերիկայի թանգարանների ասոցիացիայի ստեղծման նպատակահարմարության քննարկման նպատակով»[11]։ 1906 թվականին ասոցիացիան ստեղծվել է։
Ասոցիացիայի կենտրոնակայանը հիմնադրվել է Վաշինգտոնում 1923 թվականին և գտնվում էր Սմիթսոնյան ինստիտուտի շենքում։
1961 թվականին ասոցիացիան հրատարակել է Թանգարանների տեղեկատու, որտեղ ներառվել է 4600 հաստատություն։ 1964 թվականին թանգարանները ներառվել են National Arts and Cultural Development Act օրենքում, իսկ 1966 թվականին ընդունվել է National Museum Act օրենքը։
1969 թվականին ընդունվել Է ԱՄՆ թանգարանների հավատարմագրման ծրագիրը։ 1976 թվականին ընդունվել է ասոցիացիայի նոր կանոնադրությունը։
2012 թվականին կազմակերպության անվանումը փոխվել է դառնալով՝ «Թանգարանների ամերիկյան դաշինք»։
Ներկայումս դաշինքի տնօրենը (նախագահը) Լաուրա Լ. Լոթն է (Laura L. Lot)[12], տնօրենների խորհրդի նախագահը՝ Կիպեն դե Ալբա Չուն (Kippen de Alba Chu)[13]:
Թանգարանների դաշինքն անցկացնում է ամենամյա կոնֆերանսներ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականին[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան թանգարանների դաշինք» հոդվածին։ |
|