Անաստասիա Գրեբյոնկինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 18, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Անաստասիա Յուրևնա Գրեբյոնկինա (ռուս.՝ Анастасия Юрьевна Гребёнкина, հունվարի 18, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), գեղասահորդ։ Վազգեն Ազրոյանի հետ ներկայացրել է Հայաստանը 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում և 2005 NHK Trophy արժանացել է բրոնզե մեդալի։
Անաստասիան սահել սկսել է հինգ տարեկան հասակից, սառույցի վրա սկսել է պարել 12 տարեկանից։ 1998 թվականից միջազգային դասի սպորտի վարպետ է։ Մարզվել է Նատալյա Դուբովայի, Սվետլանա Ալեքսեևայի, Նատալյա Լինիչուկի մոտ։
1996-1998 թվականներին Անաստասիան Վազգեն Ազրոյանի հետ հանդես է եկել Ռուսաստանի կազմում։ 1998 թվականի ազգային առաջնությունում գրավել են յոթերորդ տեղը։ Շուտով դուետը բաժանվել է. Անաստասիան հանդես է եկել Վիտալի Նովիկովի հետ, Վազգենը՝ ամերիկուհի Թիֆանի Հեյդենի հետ՝ ներկայացնելով Հայաստանը։
2003 թվականին Անաստասիան և Վազգենը նորից միացել են ու ներկայացրել Հայաստանը։ Տարբեր ժամանակներում մարզվել են Սվետլանա Ալեքսեևայի, Ռոստիսլավ Սինիցինի, Քրիստոֆեր Դինի և Ալեքսեյ Գորշկովի մոտ։ Զույգի վերջին մարզիչն է եղել Ալեքսանդր Ժուլինը։ Զույգը Հայաստանի եռակի չեմպիոն է և գեղասահքի գրան-պրիի առաջին մրցանակակիր (NHK Trophy 2005-ի բրոնզե մեդալ)։
Նրանք Թուրինում անցկացվող օլիմպիական խաղերի մասնակիցներն են, որտեղ զբաղեցրել են 20-րդ տեղը։
2006 թվականին Անտասասիան և Վազգենը, դեռևս որպես գործող գեղասահորդներ, մասնակցել են RTR հեռուստաալիքի «Պարեր սառույցի վրա» հեռուստահաղորդմանը։ Անաստասիան երգիչ Սերգեյ Լազարևի հետ ընդգրկվել է հեռուստանախագծի եզրափակչում։ ISU-ն հավանություն չի տվել գործող մարզիկների մասնակցությանը նմանատիպ հեռուստանախագծերում և նամակ է ներկայացրել, ըստ որի միջազգային մրցումներից հեռացման սպառնալիքի ներքո են գտնվում հեռուստատեսային շոուներին մասնակցող գեղասահորդները, եթե ծրագիրը մրցադատավորական տարրեր է ներառում[1]։
2007 թվականին Անաստասիան նկարահանվել է «Կայսրության աստղը» ֆիլմում՝ մարմնավորելով Ալեքսանդր III-ի կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի կերպարը։
2008 թվականի Եվրոպայի առաջնությունում Անաստասիան պարտադիր պարի կատարման ժամանակ վայր է ընկել։ Զույգն ավարտել է ելույթը մի պահ դադարից հետո, բայց հետո հրաժարվել է շարունակել պայքարը։ Դրանից հետո զույգը որոշել է ավարտել սիրողական սպորտային կարիերան։
2008 թվականին Անաստասիան մասնակցել է RTR հեռուստաընկերության «Звёздный лёд» հեռուստաշոուին։ 2009 թվականի վերջում վաճառքի է հանվել Անաստասիայի չմուշկների հեղինակային հավաքածուն[2]։ 2014 թվականին Անաստասիան «Ռուսաստան 2» հեռուստաալիքով մասնակցել է «Дуэль» շոուին։
Գրեբյոնկինան ամուսնացել է Յուրի Գոնչարովի հետ։ Ունեն մեկ որդի՝ Իվանը (ծն. 2010. մայիսի 25-ին[3]<[4]: Երեխայի կնքամայրն է եղել Աննա Սեմենովիչը[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Գրեբյոնկինա» հոդվածին։ |
|