Անատոմիական ձևափոխություն

Անատոմիական ձևափոխություն, անատոմիական փոփոխություն կամ անոմալիա, դա մարմնի անատոմիական կառուցվածքի ներկայացումն է մորֆոլոգիական առանձնահատկություններով, որոնք տարբերվում են մարդկանց մեծամասնության մոտ: Անատոմիական ձևափոխումները դասակարգվում են երեք տեսակի՝ ներառյալ մորֆոմետրիկ (չափ կամ ձև), կայունություն (առկա կամ բացակայող) և տարածական (մոտակա/հեռավոր կամ աջ/ձախ).[1]

Որոշակի անատոմիական փոփոխություններ համարվում են նորմալ այն առումով, որ դրանք կարող են հայտնաբերվել տարբեր անհատների մոտ, հիմնականում առանց որևէ ախտանշանի և կոչվում են անատոմիական ձևափոխումներ, այլ ոչ թե անոմալիաներ[2]:

Անատոմիական անոմալիաները հիմնականում պայմանավորված են ժառանգականությամբ և կարող են զգալիորեն տարբերվել որոշակի տարածքում բնակեցված մարդկանց միջև: Անատոմիական փոփոխությունների արագությունը զգալիորեն տարբերվում է առանձին օրգանների միջև, հատկապես մկաններում[2]: Անատոմիական ձևափոխություննների մասին իմացությունը մեծ դեր է կատարում դրանց պաթոլոգիական ախտահարումներից տարբերելու համար:

1898 թվականին հրապարակված աշխատությունում ներկայացված է լայն շրջանակի և նշանակության անատոմիական ձևափոխությունների մասին[3], և մինչև ռենտգեն ախտորոշման կիրառումը, անատոմիական փոփոխությունները հիմնականում հայտնաբերվել են միայն դիակներին զննելիս:

Անատոմիական ձևափոխումներից են՝ պոլիդակտիլիա (բնածին արատ), որի ժամանակ առկա է սովորականից ավելի շատ մատներ։

Կառուցվածքային փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիխ Կոսպը մանրամասն նկարագրել է մկանների ձևափոխումներ, օրինաներից են` մկանների բացակայություն, հիպերտրոֆիա, բաժանում երկու կամ ավելի մասերի կամ միաձուլում հարակից օրգաններին:[2]

Սովորաբար կան հինգ գոտկային ողեր, բայց երբեմն լինում են վեց, իսկ երբեմն՝ չորս[4]:

Ծնկան հոդի առաջային խաչաձև կապանի վնասվածքի դեպքում կարող է զարգանալ այտուց և սուր ցավ[5]:

Թոքերը համարվում են անատոմիական ձևափոխումների հիմնական թիրախ[6]:

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելորդ փոքր ոսկրերի առկայությունը կարող է սխալ ախտորոշման պատճառ դառնալ, մտածելով, որ այն տեխաշարժված կոտրվածք է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Yammine, Kaissar (2014). «Evidence-Based Anatomy». Clinical Anatomy. 27 (6): 847–852. doi:10.1002/ca.22397. ISSN 0897-3806. PMC 4282349. PMID 24797314.
  2. 2,0 2,1 2,2 «Anatomic variants».
  3. Cunningham, DJ (October 1898). «The Significance of Anatomical Variations». Journal of Anatomy and Physiology. 33 (Pt 1): 1–9. PMC 1327970. PMID 17232348.
  4. Saladin, K (2012). Anatomy and Physiology (6th ed.). McGraw-Hill Education. էջեր 14–15. ISBN 9780073378251.
  5. Kim, JG; Han, SW; Lee, DH (2016-12-01). «Diagnosis and Treatment of Discoid Meniscus». Knee Surgery & Related Research. 28 (4): 255–262. doi:10.5792/ksrr.16.050. PMC 5134787. PMID 27894171.
  6. Moore, K (2018). Clinically oriented anatomy (Eighth ed.). Wolters Kluwer. էջ 342. ISBN 9781496347213.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]