Անգլիական նախաճաշի թեյը` ծագմամբ Ասսամից, Ցեյլոնից և Քենիայից, համարվում է ավանդական խառնուրդ[1]։ Դա Բրիտանական թեյի մշակույթի ամենատարածված տեսակներից է։ Անգլիական նախաճաշի թեյը սև թեյի խառնուրդ է, այն սովորաբար նկարագրում են որպես լիարժեք, առանձգական հարուստ, որը խառնվում է կաթի և շաքարի հետ։ Այս ձևը ավանդաբար ասոցացնում են առողջարար անգլիական նախաճաշի հետ:Սև թեյերի խառնուրդի մեջ ներառված տեսակները տարբեր են, կան Ասսամական, Ցեյլոնական և Քենիական թեյեր` որոնք գերակշռում են, և Քիմունը, որը սովորաբար պարունակում է ավելի թանկարժեք խառնուրդներ։ Անգլիական նախաճաշի թեյի հասարակ բռենդներից են` Թուինինգսը, Դիլմահը, Թեյլոռսը` Հառոգեյթից, Ահմադը և Թիթլին։
Ծագման հետ կապված կարծիքները տարբեր են։ Նախաճաշի ժամանակ սև թեյ խմելը իսկապես բրիտանական սովորույթ է[2]։ Գործնականում անգլիական նախաճաշի թեյի խառնուրդը կարծես թե առաջացել է ոչ թե Անգլիայում՝ այլ Ամերիկայում, հեռավոր գաղութային ժամանակներում։ Լրացուցիչ նշվում է (հղում կատարելով ժամանակաշրջանի «Առևտուր» հոդվածին) խառնուրդի արտադրման տարեթիվն է 1843 թվականը, Նյու Յորք քաղաքը և Ռիչարդ Դեյվիս անունով մի թեյ վաճառող։ Դևիսը` ով անգլիացի ներգաղթյալ էր, հիմնականում թեյի վաճառքը սկսեց Կոնգոյում, որից հետ մի փոքր ավելացրեց ծավալները դեպի Պակո և Պուշունգ։ Այն վաճառվում էր 1 ֆունտ և 50 սենտով, իսկ մյուսները հաջողությամբ կրկնորինակում էին նրան, որն էլ օգնեց թեյի անվան ավելի լավ տարածմանը[3]։ Ծագման տեղանքը գտնելու համար իրականցված հետազոտությունները ձախողման մատնվեցին, սակայն նմանատիպ մի պատմություն տպագրվել է 1876 թվականին Դեյլի Ալթա Կալիֆորնիայում, Նյու Յորքյան առևտրային ամսագրում, որտեղ դրա ծագման տարեթիվ է նշվում 1844 թվականը[4][5]։ 1884 թվականին Ամերիկյան հրատարակչությունը նշեց, որ Բոհեա թեյեը հայտնի է որպես Անգլիական նախաճաշի թեյ, դրանից հետո կազմակերպվեց թեյերի տեղափոխումը դեպի Անգլիա։ Թեյի` Մեծ Բրիտանիայում հայտնվելուց հետո այն սկզբնավորվեց նաև Շոտլանդիայում 1982 թվականին։ Որտեղ այն պարզապես հայտնի էր որպես Նախաճաշի թեյ։ Այն մեծ մասամբ հանրածանոթ է դարձել Վիկտորիա թագուհու շնորհիվ, Բալմորալ ամրոցում փորձելուց հետո, նա վերադարձավ մեծ թեյի պաշարով, որն էլ հետագայում ձեռք բերեց «Անգլիական» նախածանցը[4][6][7][8][9][10]։
{{cite web}}
: Missing or empty |url=
(օգնություն)