Անդրեյ Բուշկով

Անդրեյ Բուշկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Андрей Васильевич Бушков
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 13, 1969(1969-10-13) (55 տարեկան)
Ծննդավայր՝Otradnoye, Kirovsk, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Անդրեյ Բուշկով (ռուս.՝ Андрей Васильевич Бушков, հոկտեմբերի 13, 1969(1969-10-13), Otradnoye, Kirovsk, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ, ով հանդես է եկել Մարինա Ելցովայի հետ զուգասահքում։ 1996 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի՝ 1993 և 1997 թվականների կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի եռակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Ներկա պահին՝ գեղասահքի մարզիչ, ապրում և աշխատում է ԱՄՆ-ում[1]։

Անդրեյ Բուշկովի առաջին զուգընկերուհին Յուլյա Լյաշենկոն էր, ում հետ նրանք, ներկայացնելով ԽՍՀՄ-ը, պատանիների 1988 թվականի աշխարհի առաջնությանը դարձել են բրոնզե մրցանակակիրներ։ Այնուհետև զույգ կազմեց Մարինա Ելցովայի հետ։ Նրա հետ ԽՍՀՄ վերջին առաջնությանը՝ 1991 թվականի դեկտեմբերին, նրանք եղել են երրորդը։ Ռուսաստանի առաջին առաջնությանը (1993 թվական) զույգը երկրորդն էր՝ զիջելով Եվգենյա Շիշկովա-Վադիմ Նաումով զույգին, իսկ նույն թվականին, Եվրոպայի առաջնությանը, հաղթեցին նրանց, ինչպես նաև Մանդի Վետցել-Ինգո Շտոյեր զույգին՝ հաղթելով առաջնությունը։

Զույգերի համար ամենահաջողը 1996 թվականի աշխարհի առաջնության ելույթն էր։ Կարճ ծրագրում երեք աննշան շեղվածքը, այդ թվում՝ հավասարակշռության կորուստը նրանց տվեց երկրորդ տեղը։ Ազատ ծրագրում նրանք կատարեցին եռակի տուլուպ և երկու կրկնակի ակսել (մեկը կասկադի մեջ), երկու եռակի պտույտ (մեկը ձեռքի հպումով) և դժվար լասսո-ակսել պահում՝ մի ձեռքի իջեցումով։ Ուժեղ մրցակցության արդյունքում հաղթողը որոշվեց դատավորական երկրորդ և ավելի բարձր գնահատականներով. Ելցովա-Բուշկով զույգին այդ տեղը տվեցին վեց դատավորներ, իսկ Վետցել-Շտոյեր զույգին՝ հինգ դատավոր։ Մեկ ձայնի առավելությունը հնարավորություն տվեց հաղթել զույգին։

Մասնակցել են 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին և զբաղեցրել յոթերորդ տեղը։ Կարճ ծրագրում Անդրեյը սխալ կատարեց եռակի տուլուպը, իսկ ազատ ծրագրում նորից եռակի տուլուպում կատարեց մեկ ակսել երկուսի փոխարեն։ Այդ պատճառով էլ Ավստրալիայի դատավորը զույգին տվեց երրորդ տեղը։ 1999 թվականի Ռուսաստանի առաջնությանը նրանք միայն չորրորդն էին և չհայտնվեցին հավաքականի կազմում։ Ավարտելով սիրողական կարիերան՝ մեկնեցին ԱՄՆ։

Ներկա պահին Անդրեյ Բուշկովն աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես գեղասահքի մարզիչ։ Մասնավորապես, նա մարզել է իսրայելական Հեյլի-Էնն Սակս-Վադիմ Ակոլզին սպորտային զույգին։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Ելցովայի հետ
Մրցումներ 1990—1991 1991—1992 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999
Ձմեռային օլիմպիական խաղեր 7
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 3 4 1 2 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 4 4 1 WD
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 4 1 2 1 1 4
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 3
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 2 3
Cup of Russia 2 1 5
Trophee Lalique 2 1 3
Skate America 1 1 1 1 1
Skate Canada International 3 2
Nations Cup 1 2
NHK Trophy 4 3 2 1
Ձմեռային ունիվերսիադայի մեդալիստների ցուցակ 1
  • WD = դուրս են եկել մրցումներից
  • Յ. Լյաշենկոյի հետ
Մրցումներ 1987—1988
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «БУШКОВ Андрей Васильевич | Российские спортсмены и специалисты | Спортивная Россия». infosport.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բուշկով» հոդվածին։