Անդրե Լեֆևիր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1945[1] Բելգիա |
Մահացել է | մարտի 27, 1996 (50 տարեկան) Օստին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, բանասեր և գերմանագետ |
Գործունեության ոլորտ | բանասիրություն[2], թարգմանություն[2] և Գերմանագիտություն[2] |
Ալմա մատեր | Էսեքսի համալսարան և Գենտի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] և անգլերեն[2][3] |
Անդրե Ալֆոնս Լեֆևիր (անգլ.՝ André Lefevere, հունիսի 19, 1945[1], Բելգիա - մարտի 27, 1996, Օստին, ԱՄՆ), թարգմանության տեսաբան։ 1964-1968 թվականներին Լեֆևիրը սովորել է Գենտի համալսարանում, այնուհետև 1972 թվականին ստացել է դոկտորի կոչում Էսսեքսի համալսարանում։ Լեֆևիրը Օստինի Տեխասի համալսարանում գերմանագիտության պրոֆեսոր էր[4]։ Հենց այդ ժամանակ էլ մահացել է սուր լեյկոզից[5]։
Անդրեն շատ կարևոր և նշանակալից ներդրում ունեցավ պատմահամեմատական գրականության ուսումնասիրության և թարգմանչական տեսության ոլորտներում։ Հիմք ընդունելով Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Իթամար էվեն - Զոհարի «Բազմահամակարգության տեսությունը»՝ նա դիտարկեց թարգմանությունը որպես ուսումնասիրվող լեզվի շրջանակներում առկա մշակույթով պայմանավորված գաղափարական և քաղաքական սահամանափակումների վերարտադրության և ընթերցանության վերաշարադրման ձև։ Լեֆևիրը զարգացրեց վերաշարադրման ձևի մասին տեսությունը, ինչը նշանակում է, որ ցանցակացած վերարտադրված տեքստ, որն ունի բնագիր, նպատակ ունի որդեգրել նույն գաղափարները կամ պոետիկան կամ էլ՝ երկուսը միասին։
Գիդեոն Թորիի, Ջեյմս Ս. Հոմսի և ժոզե Լամբերտի հետ միասին, Լեֆևիրին կարելի է համարել այն առաջին գիտնականներից, ովքեր թարգմանության տեսությունը դիտարկեցին որպես առանձին գիտակարգ։ Ըստ Սյուզան Բասնեթի և նրա պատկերացման՝ «ոչ թե բառը կամ տեքստը, այլ մշակույթն է թարգմանության հիմնական միավորը»։ Ըստ թարգմանչական տեսության ամենանշանավոր սինթեզատորից մեկի՝ Էդվին Գենցլերի. «սա թարգմանչական տեսության մեջ շեշտակի առաջընթաց էր. սա հենց այն է, ինչ կոչվում է գիտսկարգի «հասունացում», միջմշակութային և բազմամշակութային աճող միտումներ, ինչը կարելի է անվանել հետգաղութային շրջան[6]։