Անդրոմեդա (նկար, Ռեմբրանդ)

Անդրոմեդա
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1630
բարձրություն34 սանտիմետր[2]
լայնություն24,5 սանտիմետր[2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՄաուրիցհեյս[3]
հավաքածուՄաուրիցհեյս
քաղաքՀաագա
պատվիրատուԿոնստանտիյն Հյույգենս
http://www.rembrandtdatabase.org/Rembrandt/painting/2940/andromeda, https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/andromeda-707/ կայք
Ծանոթագրություններ
 Andromeda by Rembrandt Վիքիպահեստում

Անդրոմեդա (հոլ.՝ Andromeda aan de rots geketend), հոլանդական գեղանկարչության Ոսկե դարաշրջանի կտավ՝ նկարված Ռեմբրանդի կողմից։ Կտավը հիմա գտնվում է Մաուրիտշուիս քաղաքում։ Անդրոմեդան Ռեմբրանդի գեղանկարչության պատմության մեջ դիցաբանական կերպար պատկերող առաջին նկարն է։ Սյուժեն վերցված է Օվիդիոսի Մետամորֆոզներ պատմությունից[4]։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետամորֆոզ աշխատության մեջ Անդրոմեդան Եթովպիայի թագավոր՝ Կեֆեյի և թագուհի Կասիոպեայի դուստրն է։ Կասիոպեյան պարծենում է իր գեղեցկությամբ՝ պնդելով, որ նա ավելի գեղեցիկ է, քան Յունոնան՝ աստվածների և հավերժահարսերի թագուհին։ Կասիոպեայի պնդումներից վիրավորված՝ Նեպտունը ծովային հրեշին ուղարկում է Եթովպիայի ափեր։ Նեպտունը կարող էր հանդարտվել միայն թագավորի գեղեցիկ դստերը՝ Անդրոմեդային ծովային հրեշին զոհաբերելուց հետո։ Կտավում Անդրոմեդան պատկերված է մերկ, շղյթայված, ափամերձ ժայռերի մոտ ծովային հրեշին սպասելիս։ Պերսևսն անցնելով նկատում է գեղեցիկ աղջկան։ Նա ծնողներին առաջարկում է՝ փրկել աղջկան, եթե թույլ տան նրա հետ ամուսնանալ։ Թագավորն ու թագուհին համաձայնվում են, և Անդրոմեդան փրկվում է։

Կույսը վտանգի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է փորձանքի մեջ գտնվող աղջկա դասական օրինակ, երբ մի գեղեցիկ երիտասարդ կին հայտնվում է վտանգավոր իրավիճակում, որը սովորաբար կապված է հրեշի հետ կամ գերի է ընկնում։ Կույսին կարող է փրկել միայն հերոսը, որի հետ սովորաբար ամուսնանում են։ Նկարում Անդրոմեդայի դեմքն ունի տխուր արտահայտություն, քանի որ նա ամբողջովին կապկպված է և չի կարողանում շարժվել։ Այս նկարում Պերսևսը չի հայտնվում, բայց նմանատիպ աշխատանքներում տեսանելի է հերոսական և նրբագեղ լույսի ներքո պատկերված Պերսևսը, որը ներկայացվում է տաք գույներով և հերոսական կեցվածքներով։

Գեղեցկության պատկերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի նման շատ նկարիչներ, պատկերել են այս պատմությունը՝ մեկ կոմպոզիցիայում ցուցադրելով Անդրոմեդային, նրա փրկիչ՝ Պերսևսին և ծովային հրեշին։ Մետամորֆոզում նկարագրված նրա գեղեցկությունը ներկայացված է մի քանի այլ աշխատանքներում, իսկ Պերսևսը՝ որպես նրա փրկարար։ Այս աշխատանքում Ռեմբրանդը շեղվելով դասական պայմանականություններից, Անդրոմեդայի կերպարը ներկայացրել է ոչ թե հմայիչ գեղեցկուհու, այլ վախեցած աղջիկա տեսքով։ Կտավում այլ կերպարներ չկան, բայց աղջկա հալածված հայացքը լարվածություն է ստեղծում պատմվածքի մեջ։

Կտավը Ռեմբրանդի՝ իդեալականացված գեղեցկությունը մերժելու օրինակ է։ Ռեմբրանդը չէր հավատում, որ իսկական գեղեցկություն գոյություն ունի և կանանց նկարում էր այնպես, ինչպես տեսնում էր նրանց՝ բնական, ոչ կատարյալ[5]։

Ռեմբրանդը՝ «Դիանան իր հավերժահարսերով լողանում է Ակտեոնի և Կալիստոյի հետ», «Դանայա» դիցաբանական կտավներում, աղջիկներին պատկերել է մերկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://rkd.nl/explore/images/2940
  2. 2,0 2,1 https://www.mauritshuis.nl/nl-nl/verdiep/de-collectie/kunstwerken/andromeda-707/
  3. https://web.archive.org/web/20160315035520/http://www.europeana.eu/portal/record/92034/GVNRC_MAU01_0707.html
  4. Ovid; Frazer, James George. Fastorum libri sex. Cambridge: Cambridge University Press. էջեր 177–246. ISBN 978-1-316-18027-3.
  5. Cast, David (2003). «Clark, Kenneth (MacKenzie), Lord Clark of Saltwood». Oxford University Press. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոմեդա (նկար, Ռեմբրանդ)» հոդվածին։