Անժելիկ Կաբրալ անգլ.՝ Angelique Cabral | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
angeliquecabral.com | |
Անժելիկ Կաբրալ (Angelique Cabral. հունվարի 28, 1979[1], Հոնոլուլու)[2], ամերիկացի դերասանուհի[3]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին CBS հեռուստաընկերության«Կյանքը կտորներով » սիթքոմում (2015–2019) Քոլին Բրանդոն-Օրտեգայի և Ֆոքս ընկերության Զորակոչված / «Enlisted» կատակերգական հեռուստասերիալում անձնակազմի սերժանտ Ջիլիան Պերեսի (2014) դերերի տպավորիչ կատարման շնորհիվ[4]։ Հիշարժան են նաև նրա դերակատարումները Կատարյալ ընտանիքը / The Perfect Family (2011), Արտոնություններով ընկերներ / Friends with Benefits (2011) և Օգնության ջոկատ / Band Aid (2017) ֆիլմերում[5][6][7][8][9][10][11][12]։
Կաբրալն իր առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը կատարել է 6 ամսականում United Airlines-ի գովազդում[13]։ Նա նկարահանվել է գովազդային այլ հոլովակներում ևս, այդ թվում՝ Citibank-ի, The Home Depot-ի, Captain Morgan-ի, New York Lotto-ի, Blue Cross-ի և Toyota-ի գովազդներում[14]։ Նրա գովազդային արշավները ներառում են Verizon, Western Union, Olympus, Redbook, Fed Ex, Loestrin ընկերությունները[14]։
2004 թվականին Կաբրալն առաջին անգամ հայտնվեց էկրանին որպես տիկին Մենդես CBS- ի Guiding Light սերիալում՝ «Episode #1.14503» դրվագում։ 2005-2007 թվականներին՝ որպես հրավիրված դերասանուհի, նա հյուրընկալվել է Մի կյանք՝ ապրելու համար / One Life to Live և Իմ բոլոր երեխաները / All My Children սերիալների մի քանի դրվագներում։ Կաբրալը մարմնավորել է Փեմ Նիբորսկուն «Արտոնություններով ընկերներ» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում (2011) և Անժելա Ռեյեսին՝ «Կատարյալ ընտանիքը» (2011) կատակերգական դրամա ֆիլմում։ Թատրոնում նրա հիշարժան դերասանական աշխատանքները ներառում են «Tape», «Jesse Garon Lives» և «Rubirosa» շոուներին մասնակցությունը։
Կաբրալի հայրն ունի մեքսիկական և բնիկ ամերիկյան՝ հնդկացիական արմատներ, իսկ մայրը՝ անգլիական և ֆրանսիական ծագում։ Կաբրալը մեծացել է Կալիֆոռնիայի Կարմել Վելլիում, հաճախել է Բոլոր Սրբերի ցերեկային դպրոցը և Սանտա Կատալինայի դպրոցը[15]։
2013 թվականի հուլիսի 20-ին Կաբրալն ամուսնացել է մարքեթինգի տնօրեն Ջեյսոն Օսբորնի հետ[16][17]։ Զույգը երկու երեխա ունի. դուստր՝ Ադելաիդան և որդի՝ Ալդենը[18][19]։
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Together / Միասին | մատուցողուհի | |
2009 | The Lifeboat / Կյանքի մակույկը | Միմի | Կարճամետրաժ կինոնկար |
2009 | Clubophobia / Ակումբաֆոբիա | Միմի | Կարճամետրաժ կինոնկար |
2009 | American Way | Ամերիքա | Կարճամետրաժ կինոնկար |
2010 | Vaikoont | Էստելլա | |
2010 | Sails Men | Դարլա | Կարճամետրաժ կինոնկար |
2011 | The Perfect Family / Կատարյալ ընտանիքը | Անջելա Ռեյես | |
2011 | Friends with Benefits / Շահույթով ընկերներ (ֆիլմ) | Փամ Նիբորսկի | |
2011 | dated. | Maid | Կարճամետրաժ կինոնկար |
2012 | Jennifer | բուժքույր | Կարճամետրաժ կինոնկար |
2013 | Isolated / Մեկուսացված | խաղաղության դեսպան | |
2017 | Band Aid / Օգնության ջոկատ | Լորեն | |
2018 | All About Nina / Ամեն ինչ Նինայի մասին | Քերրի | |
2021 | How It Ends / Ինչպես է դա ավարտվում | Դիաս | |
2023 | Wish / Ցանկություն | Ամայա | հնչյունավորում |
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2004, 2006 | Guiding Light / Ուղղորդող լույս | միսիս Մենդես | 2 դրվագ |
2005–2007 | All My Children / Իմ բոլոր երեխաները | մատուցողուհի / բուժքույր | 4 դրվագ |
2006–2007 | One Life to Live / Մի կյանք՝ ապրելու համար | Մատուցողուհի / Ուսուցչուհի | 5 դրվագ |
2010 | Melrose Place | դերասանուհի #1 | դրվագը՝ "Sepulveda" |
2011 | Mad Love / Խելացնոր սեր | Էրիկա | 2 դրվագ |
2011 | Happy Endings / Երջանիկ ավարտ | մատուցողուհի | դրվագը՝ "Pilot" |
2011 | Two and a Half Men / Երկուսուկես մարդր | Շենոն | դրվագը՝ "Nice to Meet You, Walden Schmidt" |
2011 | Happy Endings / Երջանիկ ավարտ | Վանեսա | դրվագը՝ "The Code War" |
2012 | Free Agents / Ազատ գործակալներ | Գվեն | դրվագը՝ "Nice Guys Finish... at Some Point" |
2012 | The Glades / Բացատները | դ-ր Թարա Վալդես | դրվագը՝ "Fountain of Youth" |
2013 | Don't Trust the B---- in Apartment 23 / Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին | Ֆոքս Փերիս | 2 դրվագ |
2013 | Devious Maids | Քսավիերա | դրվագը՝ "Pilot" |
2014–2015 | Talking Marriage with Ryan Bailey / Քննարկելով Ռայան Բեյլիի հետ ամուսնությունը | Ինքն իր կերպարն է մարմնավորել։ | 2 դրվագ |
2014 | Enlisted / Զորակոչված | Ժիլ Պերես | հիմնական դեր, 13 դրվագ |
2014 | The Mentalist / Մենթալիստը | Ջինա Պետրոչելլի | դրվագը՝ "Silver Wings of Time" |
2014 | Criminal Minds / Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ) | Սառա Ռայան | դրվագը՝ "Fate" |
2015 | NCIS: Los Angeles | գործակալ Պաոլա Ֆուենտես | դրվագը՝ "Black Wind" |
2015 | Chicago P.D. | Ջինա Գավրոնսկի | դրվագը՝ "Erin's Mom" |
2015 | The Odd Couple / Ծեր զույգը | Էմի | դրվագը՝ "The Unger Games" |
2015 | Transparent / Թափանցիկ | Մելանի | դրվագը՝ "Cherry Blossoms" |
2015–2019 | Life in Pieces / Կյանք՝ կտորներով | Քոլին Բրանդոն Օրտեգա Շորթ | հիմնական դեր |
2016 | Fresh Off the Boat / Նավախցիկից՝ մաքուր օդի | Թոնի | դրվագը՝ "Keep 'Em Separated" |
2016 | Grey's Anatomy / Գրեյի անատոմիա | Լորա | դրվագը՝ "At Last" |
2019–2022 | Undone | Բեկա Վինոգրադ Դիաս | հիմնական դեր |
2019-2020 | Grace and Frankie / Գրեյս և Ֆրենկի | Լիզ | 5-6-րդ եթերաշրջաններ (կրկնվող դեր) |
2021-2023 | With Love / Սիրով | Դաֆնե | 2 դրվագ |
2021–ցայսօր | DreamWorks Dragons: The Nine Realms | Հեյզել Գոնսալես | |
2022 | Maggie | Էմի | հիմնական դեր |
2022–2023 | Big Sky / Մեծ երկինք | Կառլա | 3-րդ եթերաշրջան (կրկնվող դեր) |
{{cite news}}
: Text "2770805232" ignored (օգնություն) |quote=Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 46. Rapper Rick Ross is 46. Actor Rosamund Pike is 44. Actor Angelique Cabral is 44. Singer Nick Carter (Backstreet Boys) is 43. Actor Vinny Chhibber is 43. Actor Elijah Wood is 42. See also:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկ Կաբրալ» հոդվածին։ |
|