Անկաշառը պարս.՝ لِرد | |
---|---|
Երկիր | Իրան |
Ժանր | դրամա և թրիլեր |
Թվական | մայիսի 19, 2017[1], հունիսի 17, 2017[1], դեկտեմբերի 6, 2017[1], հունվարի 11, 2018[1], ապրիլի 20, 2018[1] և մայիսի 2, 2019[1] |
Լեզու | պարսկերեն |
Ռեժիսոր | Մոհամադ Ռասուլոֆ |
Պրոդյուսեր | Մոհամադ Ռասուլոֆ |
Սցենարի հեղինակ | Մոհամադ Ռասուլոֆ |
Դերակատարներ | Reza Akhlaghirad? և Soodabeh Beyzaee? |
Երաժշտություն | Փեյման Յազդանյան |
Պատմվածքի վայր | Իրան |
Տևողություն | 120 րոպե |
«Անկաշառը», 2017 թվականին ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի նկարահանած ֆիլմը[2][3]։ Ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում և արժանացել գլխավոր մրցանակին[4]։ 2017 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրումև արժանացել FIPRESCI ժյուրիի մրցանակի[5][6]։
35-ամյա Ռեզան, ով վաղուց Թեհրանից տեղափոխվել էր հեռավոր մի գյուղ, զբաղվում է «ոսկե ձկնիկներ» բուծելով։ Նրա ընտանեկան կյանքին խանգարում է տեղական իշխանությունների կողմից ներկայացված մի «ընկերություն», որին պետք է այն տարածքը, որի վրա գտնվում է Ռեզայի տունը։ Ռեզան համառորեն դիմադրում է և չի համաձայնվում այն սրտաբաց առաջարկին, որի շնորհիվ կարող է մարել պարտքերը` չկորցնելով ապաստանը։ Դիմակայությունից տուժում են Ռեզայի կինն ու որդին։ Խնդիրն աստիճանաբար սաստկանում է։
|