Աննան արևադարձային երկրներում | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Nilo Cruz? |
Բնագիր լեզու | անգլերեն |
Առաջին ներկայացում | հոկտեմբերի 12, 2002 |
«Աննան արևադարձային երկրներում» (ռուս.՝ «Anna in the Tropics»), կուբայական ծագում ունեցող ամերիկացի դրամատուրգ Նիլո Կրուզի պիեսը։ 2003 թվականին Կրուզը այդ ստեղծագործության համար ստացել է Պուլիցերյան մրցանակ[1]։
Պիեի գործողությունները ծավալվում են սիգարի արդյունաբերության կենտրոն Տամպայում, որ տեղակայված է Մայամիից ոչ հեռու։ Գործողության ժամանակը 1929 թվականն է, երբ սիգարները սկսում են դուրս գալ նորաձևությունից, իսկ շուկան գրավում է ծխախոտը։ Սիգարը ձեռքով փաթաթելու ավանդույթը, որ 19-րդ դարում իրենց հետ Ֆլորիդա էին բերել կուբացի ներգաղթյալները, նախատեսում էր, որ աշխատանքն ուղեկցվի բարձրաձայն ընթերցումով։ Հատուկ վարձված դասախոսը աշխատողների համար ընթերցում էր գեղարվեստական գրականություն։ Սակայն 1930-ական թվականներին ֆաբրիկաների սեփականատերերն սկսում են հրաժարվել ձեռքի աշխատանքից և ձեռք բերել սարքավորումներ։
Կուբայից ժամանած նոր դասախոսը ֆաբրիկայի բանվորների համար սկսում է կարդալ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, ինչի արդյունքում վեպն սկսում է անսպասելի ազդեցություն ունենալ պիեսի հերոսների ու նրանց հարաբերությունների վրա, որոնք սկսում են դուրս գալ վերահսկողությունից։
Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆլորիդա նահանգի Կորալ Գեյբլս քաղաքի Նոր թատրոնում։ Կրուզի՝ Պուլիտցերյան մրցանակի արժանանալուց հետո պիեսն ակնթարթորեն կուլտային է դարձել լատինաամերիկացիների շրջանում։
«Աննան արևադարձային երկրներում» ներկայացումը 2004 թվականին ներկայացվել է «Թոնի» մրցանակի երկու անվանակարգերում՝ լավագույն ներկայացում և լավագույն գլխավոր դերակատարուհի (Դաֆնա Ռուբին Վեգա)[2]։
|