Աննա Կարենինայի սկզբունք, հասարակական գիտություններում նկարագրվող իրավիճակ, երբ որևէ նախագծի, մտահղացման կամ գործի հաջողությունը հնարավոր է միայն մի շարք գործոնների միաժամանակյա առկայության դեպքում և, հետևաբար, նման գործոններից գոնե մեկի բացակայությունն ամբողջ ձեռնարկությունն անհաջողության է մատնում։ Սկզբունքը տարածվել է Ջարեդ Դայմոնդի «Հրացաններ, մանրէներ և պողպատ» գրքում, որտեղ նա ուսումնասիրել է աշխարհագրական, մշակութային, բնապահպանական և տեխնոլոգիական գործոնները, որոնք հանգեցրել են ամբողջ աշխարհում արևմտյան քաղաքակրթության գերիշխանությանը։
Սկզբունքի անվանումը հիմնված է Լև Տոլստոյի հայտնի աֆորիզմի վրա, որով սկսվում է «Աննա Կարենինա» վեպը․
Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։ |
Դայմոնդը «Հրացաններ, մանրէներ և պողպատ» գրքում այս սկզբունքն օգտագործում է՝ ցույց տալու, թե ինչու են այդքան քիչ մարդկային պատմության մեջ վայրի կենդանիների ընտելացման օրինակները. բավարար է միայն մեկ անհրաժեշտ գործոնի բացակայությունը, որպեսզի կենդանին չենթարկվի ընտելացման։ Բոլոր անհրաժեշտ գործոնների միաժամանակյա համադրությունն ավելի շուտ բացառություն է։
Այն բերում է վեց անհրաժեշտ բաղադրիչ, առանց որոնց ընտելացումն անհնարին կդառնա․
Ալեքսանդր Գորբանն Աննա Կարենինայի սկզբունքն օգտագործում է ճգնաժամային երևույթների ամենալայն շրջանակի վերլուծության ժամանակ՝ ֆիզիոլոգիայում կլիմայական պայմանների փոփոխության ադապտացման ճգնաժամերից մինչև օնկոլոգիական հիվանդների հետվիրահատական մահացության դինամիկա, տնտեսությունում՝ բանկային սնանկացումից մինչև ֆինանսական շուկաներում վերելքներ[1]։ Իրենց աշխատանքում Գորբանը և նրա գործընկերները հետազոտում են տարբեր համակարգերի հարմարվողականությունն արտաքին միջավայրին։ Հիմնվելով գործոնների փոխհարաբերությունների և դրանց վարիացիաների վերլուծության հիման վրա՝ հեղինակները նշում են, որ բարեհաջող ժամանակահատվածներում համակարգերն իրենց նույն կերպ են պահում, իսկ ճգնաժամի պահերին վարքագիծը սկսում է փոխվել։ Այլ խոսքերով՝ հեղինակները վերաձևակերպել են Տոլստոյի աֆորիզմը հետևյալ կերպ․ «Բոլոր լավ ընտելացված համակարգերը նման են, բոլոր չընտելացված համակարգերը չեն կարողանում հարմարվել յուրաքանչյուրին յուրովի», - և ավելացրել, - «Դա պարադոքսալ է թվում, բայց երբ համակարգերի միջև տարբերությունը մեծանում է, դրանք միաժամանակ դառնում են ավելի փոխկապակցված»[2]։
«PayPal»-ի հիմնադիր Փիթեր Տիլը իր «Zero To One» գիրքը սկսում է՝ հղում կատարելով Աննա Կարենինայի սկզբունքին՝ ցույց տալով դրա հետևանքը բիզնեսում․ «Բոլոր երջանիկ ընկերությունները տարբեր են, բոլոր դժբախտ ընկերությունները նման» (այն մասին, որ նրանց չի հաջողվել խուսափել «նույնությունից» կամ մրցակցությունից)[3]։
Դուեյն Մուրը նկարագրում է էկոլոգիայի ոլորտում Աննա Կարենինայի սկզբունքի կիրառումը. էկոլոգիական ռիսկի հաջող գնահատականները բոլորը նույնն են, էկոլոգիական ռիսկի յուրաքանչյուր անհաջող գնահատումը ձախողվում է յուրովի։ Աննա Կարենինայի սկզբունքը վերաբերում է նաև բազմաթիվ սթրեսորներով էկոլոգիական ռիսկի գնահատմանը[4]։
|