- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)
Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина), խորհրդային լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1967 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Զարխիի կողմից։ Կինոնկարը Լև Տոլստոյի համանուն վեպի էկրանավորումն է։
Ֆիլմի պատմության հիմքում ընկած է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի և երիտասարդ սպա Ալեքսեյ Վրոնսկու սերը։ Աննան լքում է ընտանիքը՝ երջանկություն փնտրելով իր սիրած էակի մոտ։ Նա ստիպված էր դիմել իր կյանքի թերևս ամենալուրջ քայլին՝ բաժանվել որդուց։ Նրա նկատմամբ փոխվում է բարձրաշխարհիկ շրջապատի վերաբերմունքը և այդ ամենը ստորացնում ու ցավ է պատճառում գլխավոր հերոսուհուն։ Այդպես էլ երջանկություն չգտնելով և չհամակերպվելով իր վիճակի հետ, ֆիլմի վերջում Աննան նետվում է գնացքի տակ։
- Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են նախկինում ամուսիններ Տատյանա Սամոյլովան և Վասիլի Լանովոյը։
- Ֆիլմը 1968 թվականին պետք է մասնակցեր Կաննի կինոփառատոնին, սակայն Ֆրանսիայում ուսանողական ընդհարումները խանգարեցին կինոփառատոնի բացմանը և այդպես էլ ֆիլմի եվրոպական ցուցադրությունը չկայացավ[1]։