Աննա Կարենինա ռուս.՝ Анна Каренина. История Вронского | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2017 և մարտի 1, 2018[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կարեն Շահնազարով |
Պրոդյուսեր | Կարեն Շահնազարով և Անտոն Զլատոպոլսկի |
Սցենարի հեղինակ | Կարեն Շահնազարով |
Դերակատարներ | Մաքսիմ Մատվեև, Ելիզավետա Բոյարսկայա, Վիտալի Կիշչենկո, Աննա Սինյակինա և Սվետլանա Գենադիի Ամանովա |
Երաժշտություն | Յուրի Պոտեենկո |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 138 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Աննա Կարենինա» (ռուս.՝ Анна Каренина), ռուսական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ինչպես նաև դրա՝ ութ սերիաներից բաղկացած ընդարձակ տարբերակը՝ նկարահանված ռեժիսոր Կարեն Շահնազարովի կողմից 2017 թվականին։ Լև Տոլստոյի համանուն վեպի և Վիկենտի Վերեսաևի «Ճապոնական պատերազմում» հրապարակախոսական վիպակի ու «Պատմվածքներ ճապոնական պատերազմի մասին» շարքի ազատ մասշտաբային էկրանավորումն է[2][3][4]։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Մեծ սերը կախված չէ ժամանակից» (ռուս.՝ «Великая любовь не зависит от времени»)։
Հեռուստատեսային բազմասերիանոց տարբերակի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 17-20-ը «Россия-1» հեռուստաալիքով[3][4], իսկ լիամետրաժ ֆիլմինը՝ նույն թվականի հունիսի 8-ին։
Կինոնկարը Կարեն Շահնազարովի կողմից նկարահանված առաջին հեռուստասերիալն է։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են երկու սյուժետային գծերով, որ կապված են միմյանց մեկ պատմությամբ։ Իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսական կայսրությունում (1872-1875) և 20-րդ դարի սկզբին Չինաստանում՝ ռուս-չինական պատերազմի ժամանակ (1904)։
Ֆիլմի գործողություններն սկսում են Աննա Կարենինայի ողբերգական մահվանից երեսուն տարի անց՝ ռուս-չինական պատերազմի դաշտում, որի մասին գրված չէ Լև Տոլստոյի վեպում։
Կինոնկարի դեպքերի ծավալման հիմնական ժամանակը 1904 թվականն է, վայրը՝ Մանչժուրիան։ Պատերազմը շարունակվում է։ Հիվանդանոցային գումակը նահանջում է ռուսական կայսերական բանակի հետ միասին։ Իրարանցման ժամանակ անհետանում են գլխավոր բժիշկն ու հիվանդանոցի հսկիչը։ Ավագ օրդինատոր Սերգեյ Ալեքսեևիչ Կարենինն ստիպված է լինում ստանձնել հիվանդանոցի ղեկավարման գործը։ Կիսալքված չինական գյուղում, որտեղ տեղավորվել է հիվանդանոցը նահանջից հետո, Կարենինը վիրահատում է վիրավոր գնդապետին, ում կոչում են Ալեքսեյ Կիրիլովիչ Վռոնսկի։
Գիշերը Սերգեյ Կարենինը գնում է Վռոնսկու մոտ և խնդրում պատմել, թե ինչու երեսուն տարի առաջ գնացքի տակ նետվեց իր մայրը՝ Աննա Կարենինան, որին ճանաչել է կոմսը, ինչպես նաև հարցնում է, թե արդյոք հնարավոր էր ինչ-որ բան փոխել այդ ճակատագրական օրը։ Ծերացած Վռոնսկին համաձայնում է՝ զգուշացնելով, որ ամեն մարդ իր ճշմարտությունն ունի, ապա սկսում է իր սիրելի կնոջ որդուն պատմել նրա մոր հանդեպ տածած սիրո պատմությունը։
Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2015 թվականի հունվարին, իսկ մինչ այդ շուրջ երկու տարի աշխատանք է տարվել սցենարի վրա։
Նկարահանումները տեղի են ունեցել 2016 թվականի սկզբից Մոսկվայում («Մոսֆիլմի» տաղավարներում), Սանկտ Պետերբուրգում ու Բոգորոդիցկում։ Բնական պայմաններում կատարվող նկարահանումներն անցկացվել են Ղրիմում, ինչի համար հատկապես կառուցվել, ապա հրդեհվել է մի ամբողջ չինական գյուղ։ Նկարահանման գործընթացն ավարտվել է 2016 թվականի հուլիսին[5]։
Ֆիլմն ստեղծվել է «Россия» հեռուստաալիքի պատվերով, սակայն բացառապես հովանավորների տված գումարով։ Ըստ ռեժիսոր Կարեն Շահնազարովի խոսքերի՝
Ֆիլմում հիմնական ներդրումն ունեցել են «Россия-1» ալիքն ու «Մոսֆիլմ» կինոընկերությունը[2][5]։
Առաջին սերիայի վարկանիշը կազմել է 14-15%, սակայն հետո այն իջել է՝ հասնելով 13 % (ինչը ցածր է «Россия-1» հեռուստաալիքի միջին վարկանիշից այդ ժամանակահատվածի համար)[6][7]։
Ավագ քահանա Գեորգի Օրեխանովը, որ զբաղվում է Լև Տոլստոյի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, էկրանավորման մասին ասել է.
Լեոնիդ Քլեյնն ասել է.
Իմ կարծիքով՝ [«Աննա Կարենինայի»] ոչ մի հաջող էկրանավորում գործնականում չկա, բացի այն ֆիլմից, որ թողարկվել է մի քանի տարի առաջ Ստոպարդի սցենարով։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
На мой взгляд, никаких удачных экранизаций [„Анны Карениной“] в принципе нет, кроме фильма, который вышел несколько лет назад по сценарию Стоппарда[8]. |
|