Անտյե Կրոգ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Կրունստադ, Ֆեզիլե Դաբի, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող, գրող և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Պրետորիայի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Ֆրի սթեյթ համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Country of My Skull? |
Աշխատավայր | Արևմտյան Կապի նահանգի համալսարան |
Պարգևներ | |
Antjie Krog Վիքիպահեստում |
Անտյե Կրոգ (աֆրիկաանս՝ Antjie Krog, հոկտեմբերի 23, 1952[1], Կրունստադ, Ֆեզիլե Դաբի, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող, բանաստեղծուհի և լրագրողուհի[2], գրում է աֆրիկաանսով և անգլերենով։
Անտյե Կրոգը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 23-ին Կրունստադում (ՀԱՀ)՝ աֆրիկաներների կրթված, գրական ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Ազատ պետության համալսարանը, իսկ 1976 թվականին՝ Պրետորիայի համալսարանը։ Հրատարակել է Die Suid-Afrikaan անկախ ամսագիր։ South African Broadcasting Corporation-ում աշխատել է՝ որպես ռադիո թղթակից։
Ստեղծագործական առաջին քայլերը եղել են որպես պոետ, արդյունքում գրել է նաև արձակ ստեղծագործություններ և հանդես եկել որպես լրագրող, դրամատուրգ և թարգմանիչ, մանկական գրքերի հեղինակ։
Քննադատները Անտյե Կրոգին անվանում են «Հարավային Աֆրիկայի Պաբլո Ներուդա»։ Արժանացել է Էժեն Մարեի և մի շարք այլ ազգային մրցանակների։ Հարավային Աֆրիկայի մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտյե Կրոգ» հոդվածին։ |
|