Անտոնեն Մանավյան (ֆր.՝ Antonin Manavian (ապրիլի 26, 1987(1987-04-26)[1], Փարիզ), հայկական արմատներով ֆրանսիացի հոկեյիստ[2], պաշտպան[3], հունգարական «Ֆեխերվար ԱՎ19» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի անդամ[4]։
Մանավյանը նախնական մարզումներն անց է կացրել Փարիզի ֆր.՝ Club olympique Courbevoie ակումբում[5]։ Տարբեր ժամանակներում հանդես է եկել կանադական պատանեկան լիգայում և ամերիկյան պրոֆեսիոնալ դիվիզիոնում։ 2004 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայի մինև 18 տարեկանների հավաքականի կազմում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական կազմում ընդգրկվել է 2008 թվականին։ 2013 թվականին Անտոնեն Մանավյանը համարվել է ֆրանսիական «Ռուան» ակումբի խաղացող, իսկ 2005 թվականից՝ «Ֆեխերվար ԱՎ19» ակումբի հոկեյիստ։
- Կոնտինենտալ լիգայի գավաթակիր (1)։ 2012
- Ֆրանսիայի չեմպիոն (5)։ 2007, 2009, 2011, 2012, 2013
- Ֆրանսիայի գավաթակիր (3)։ 2008, 2009, 2011