Անտոնիա Արսլան

Անտոնիա Արսլան
Antonia Arslan
Ծնվել է1938[1][2][3]
Պադովա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունմարդաբան, համալսարանի դասախոս, թարգմանչուհի, գրող և վիպասան
Հաստատություն(ներ)Պադովայի համալսարան
Գործունեության ոլորտգրող
ԱնդամակցությունՎենետիկի գիտությունների, գրականության և արվեստի համալսարան
Ալմա մատերՊադովայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[4][5] և հայերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Paolo Veronese?[3]
ՀայրMichele Arslan?
Կայքantoniarslan.it(իտալ.)
 Antonia Arslan Վիքիպահեստում

Անտոնիա Արսլան (1938[1][2][3], Պադովա, Իտալիա), հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսլանը ծնվել է Պադովայում։ Հնագիտություն ուսումնասիրելուց հետո, նա դարձել է Պադովայի համալսարանի ժամանակակից և արդի իտալական գրականության պրոֆեսոր և հրատարակել բազմաթիվ նորարարական ուսումնասիրություններ, մասնավորապես 19-րդ և 20-րդ դարերի իտալացի հանրաճանաչ կին գրողների ստեղծագործությունների վերաբերյալ։

Նրա ամենավերջին հրատարակումները վերաբերում են նրա հայկական ծագմանը։ Անտոնիա Արսլանը իտալերեն է թարգմանել Դանիել Վարուժանի պոեզիայի երկու հատորը և խմբագրել է Հայկական ցեղասպանությանը և Իտալիայում հայ փախստականների կյանքին վերաբերող գործերը։

Նրա առաջին վեպը, La masseria delle allodole («Արտույտների ագարակը») հրատարակվել է 2004 թ. (անգլերեն տարբերակը՝ 2007 թ., Geoffrey Brockի թարգմանությամբ), որտեղ նա նկարագրում է իր նախնիների պատմությունը[6]։ Այն պատմում է հայ ընտանիքի մասին, որը փորձում է խուսափել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական ջարդերից և փախչել Իտալիա, արդեն 40 տարի այնտեղ բնակվող հարազատների մոտ[7]։ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանող՝ Սոնա Հարությունյան, խմբագիր՝ Սոնա Սեֆերյան) հրատարակվել է 2007 թվականին եւ վերահրատարակվել՝ 2012 թվականին։ Նոյն 2012 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է երկրորդ՝ «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունը։

«Արտույտների ագարակը» գիրքը թարգմանվել է մոտ 20 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով։ Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ։ «Արտույտների ագարակը» ցնցել է Տավիանի եղբայրներին, որոնք վեպի սցենարով նկարահանել են ֆիլմ 2007 թ.։

2012 թվականին, Իտալիայում լույս է տեսել Արսլանի նոր գիրքը, որը պատմում է «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագիրը Եղեռնի ժամանակ փրկած երկու հայ կանանց մասին։

2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Արսլան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Արսլան» հոդվածին։