Անտոնիո Սիսերի

Անտոնիո Սիսերի
իտալ.՝ Antonio Ciseri
Ծնվել էհոկտեմբերի 25, 1821(1821-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրRonco sopra Ascona, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4]
Վախճանվել էմարտի 8, 1891(1891-03-08)[5][6][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[7][4]
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՖլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներGiulio Cantalamessa?
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Antonio Ciseri Վիքիպահեստում

Անտոնիո Սիսերի (իտալ.՝ Antonio Ciseri,հոկտեմբերի 25, 1821(1821-10-25)[1][2][3][…], Ronco sopra Ascona, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4] - մարտի 8, 1891(1891-03-08)[5][6][2][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[7][4]), շվեյցարական ծագումով իտալացի նկարիչ, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Սիսերին ծնվել է հարավային Շվեյցարիայի Տիչինո կանտոնում։ Էռնեստո Բոնայուտիի մոտ նկարչություն սովորելու նպատակով 1833 թվականին մեկնել է Ֆլորենցիա։ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում նրա ուսուչիչները եղել են Նիկոլա և Պիետրո Բենվենուտիները և իտալական նազովրեցի շարժման հիմնադիրներից մեկը՝ Թոմազո Մինարդիին։

Հետագայում նա սովորել է Ջուզեպպե Բեցուոլիի մոտ, որը մեծ ազդեցություն է ունեցել Սիսերիի վրա։ 1839 թվականին ակադեմիայի ամենամյա մրցույթում Անտոնիոն ներկայացրել է երկու էսքիզ՝ «Լորենցո Մեդիչի մահը» և «Դանթեն Ջոտտոյի արհեստանոցում»։ 1843 թվականին նկարիչը հաղթող է ճանաչվել Տրիենալեի մրցույթում։

1849 թվականին նա ստեղծել մասնավոր արվեստի դպրոց սկսել պատրաստել երիտասարդ արվեստագետներ։ Նրա առաջին աշակերտներից է եղել Սիլվեստրո Լեգան։ 1852 թվականին նշանակվել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի]պրոֆեսոր։ Նա պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր նկարիչների, այդ թվում՝ Անդրեա Լանդինին[8], Նիկոլո Կաննիչին, Ռաֆայելլո Սորբիին և այլք։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ռեալիզմի և ռոմանտիզմի ոգով վրձնած նկարների հեղինակ է։ Նրա նկարներում գերակշռում են կրոնական թեմաները։ Նկարչի կրոնական նկարներն իրենց կոմպոզիցիոն կառուցվածքով ռաֆայելյան են, իսկ պատկերումը՝ գրեթե լուսանկարչական։ Նա բազմաթիվ նշանակալից հանձնարարություններ է կատարել Իտալիայի և Շվեյցարիայի եկեղեցինեչի համար։ Մի շարք դիմապատկերների հեղինակ է։ Նկարիչն իր դիմանկարներից մի քանիսը ներկայացրել է 1885 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին։

Նրա մասնագիտական աճը կապված է եղել Ֆլորենցիայի արվեստների ակադեմիայի հետ։

Սիսերիի ամենահայտնի կտավներն են «Յոթ Մակաբայեցի նահատակները և նրանց մայրը՝ Սուրբ Սողոմիա» (1863), «Ecce homo» («Ահա մարդը», 1871), «Քրիստոսի մարմնի տեղափոխումը գերեզման» (1883) և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Antonio Ciseri (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Bietoletti S. Ciseri, Antonio // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T017859
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Antonio Ciseri (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Antonio Ciseri — 2006.
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2016.
  8. «Angelo De Gubernatis, Ugo Matini. Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti. Tipe dei Successori Le Monnier, 1889. Р. 254». Արխիվացված օրիգինալից 2019-10-22-ին. Վերցված է 2019-10-22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Սիսերի» հոդվածին։