Անտոնիո Ստոպպանի

Անտոնիո Ստոպպանի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1824(1824-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրԼեքո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 1, 1891(1891-01-01)[1] (66 տարեկան) կամ հունվարի 2, 1891(1891-01-02)[3] (66 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Ավստրիական կայսրություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունհնէաբան, համալսարանի դասախոս, երկրաբան, քրիստոնյա քահանա, աստվածաբան և բուսաբան
ԱշխատավայրՊավիայի համալսարան, Միլանի պոլիտեխնիկական համալսարան և Միլանի բնագիտական թանգարան
ԱնդամությունԱկադեմիա դելա Կրուսկա, Լինչեի ազգային ակադեմիա, Լեոպոլդինա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Antonio Stoppani Վիքիպահեստում

Անտոնիո Ստոպպանի (իտալ.՝ Antonio Stoppani, օգոստոսի 15, 1824(1824-08-15)[1][2][3][…], Լեքո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[3] - հունվարի 1, 1891(1891-01-01)[1] կամ հունվարի 2, 1891(1891-01-02)[3], Միլան, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի կաթոլիկ քահանա, հայրենասեր, երկրաբան, հնէաբան։ Ուսումնասիրել է իտալական մարզերի երկրաբանությունը և գրել երկրաբանության և բնության պատմության իր հայտնի աշխատությունը՝ «Գեղեցիկ երկիր» (Il Bel Paese):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Ստոպպանին ծնվել է Լեքոյում, ուսումնասիրել է աստվածաբանություն և դարձել քահանա։ Կարգվել է 1848 թվականին՝ Միլանի պաշարման տարում և «Միլանի հինգ օրերի» ժամանակ դարձել է հերոս՝ պաշարված քաղաքից օդապարիկների միջոցով հաղորդագրություններ ուղարկելով։ Վինչենցո Գուլլելմինի հետ միասին նրանք վստահ էին, որ օդապարիկները տեղ կհասցնեն հաղորդագրությունները՝ համախմբելու իտալացիներին ընդդեմ Ավստրիական կայսրության[4]։ Հետագայում Ստոպպանին դարձել է Միլանի արքայական տեխնիկական ինստիտուտի երկրաբանության պրոֆեսոր և աչքի է ընկել տրիասային ժամանակաշրջանի և Հյուսիսային Իտալիայի Լիաս խմբի ուսումնասիրություններով։

Ստոպպանիին նվիրված հուշատախտակ Էզինո Լարիոյի Սուրբ Վիկտոր եկեղեցու պատին

Ստոպպանին հայտնի է եղել որպես գիտության հանրամատչելիացնող։ Նրա ամենահայտնի աշխատությունը՝ Il Bel Paese, conversazioni sulle bellezze naturali la geologia e la geologia e la geografia fisica d'Italia (1876) («Գեղեցիկ երկիր», զրույց Իտալիայի երկրաբանության բնական գեղեցկության և ֆիզիկական աշխարհագրության մասին, որից հետո Գալբանին ստեղծեց «Բել-պաեզե» պանիրը, որի փաթեթի շապիկին պատկերված է Ստոպպանիի դիմանկարը[5]), որտեղ բուխարու առջև 32 դիդակտիկ, գիտական զրույցներում 19-րդ դարի ընթերցողին մատչեի լեզվով ներկայացնում է գաղափարներ և հասկացություններ բնագիտությունից։

Իր հայտնիության շնորհիվ աշխատությունը մինչև 1920 թվականը 120 անգամ հրատարակվել է, ինչպես նաև դարձել է դպրոցական դասագիրք։ Այն անդրադառնում է երկրաբանական հետաքրքրասիրություններին և Իտալիայի բնության գեղեցկությանը։

Ստոպպանին, ինչպես այդ ժամանակի շատ հոգևորականներ, կոնկորդիզմի կողմնակից էր. մտքի դպրոց, որը ձգտում էր համաձայնություն գտնել աստվածաշնչյան ուսմունքների և երկրաբանական փաստերի միջև։ Նա հակված էր այն մտքին, որ կաթոլիկներին անհրաժեշտ է ճանաչել գիտությունը և, որ Աստվածաշունչը պետք է մեկնաբանվի ոչ բառացիորեն[6]։ Նա «Կաթոլիկ ալպինիզմի» կարևոր ներկայացուցիչներից մեկն էր, մի շարժում, որն Աստծո փառքը գովաբանելու համար օգտագործում էր լեռները[7]։

Ստոպպանին քննադատում էր Եվրոպա մուտք գործած Դարվինի հրատարակումների էվոլյուցիայի գաղափարները[8]։

Հնէաբանության և երկրաբանության աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paleontologie Lombarde (1858-1881)
  • Les Pétrifications d'Ésino, ou Description des fossiles appartenant au dépôt triasique supérieur des environs d'Esino en Lombardie (1858-1860)
  • Géologie et paleontologie des conches a Avicula Contorta en Lombardie (1860-1865)
  • Corso di geologia (3 vols, 1871-1873)
  • L'Era Neozoica (1881)

Վերջին աշխատության մեջ հեղինակը քննարկում է Իտալական Ալպերի վերջին սառեցումը և Իտալիայի պատմությունը Պլեյստոցեն ժամանակաշրջանում։ Ստոպպանին նկարագրել է բրածո կակղամորթների մի քանի տեսակներ, իսկ մի քանի այլ հանածո տեսակներ անվանվել են նրա պատվին, այդ թվում Fedaiella stoppanii Marini 1896 (խխունջ), Placochelyanus stoppanii Oswald 1930, Lymnaea stoppanianus Coppi, 1876 and Gyraulus (Gyraulus) stoppanii (Sacco, 1886).[9]: Ստոպպանիի հավաքածուների մեծ մասը գտնվում են Միլանի բնագիտական թանգարանում։ Ստոպպանին եղել է այդ թանգարանի տնօրենը 1882-1891 թվականներին[10]։

Ստոպանին եղել է հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեծ մորեղբայրը[11]՝ Մարիայի մոր՝ Ռենիլդեի քեռին[12]։ Իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տոդեսկինին (1857-1938) Ստոպպանիի զարմիկն է։

Անտոնիո Ստոպանիի հուշարձանը Լեքոյում

Տոդեսկինիի ստեղծած Ստոպպանիի նկարը գտնվում է Լեքոյի հանրային թանգարանում[13], Ստոպպանիին նվիրված հուշարձան կա Լեքոյում (քանդակագործ՝ Միքելե Վեդանի), հուշատախտակ՝ Էզինո Լարիոյի Սուրբ Վիկտոր եկեղեցու պատին։

Ստոպպանի սառցադաշտը (Stoppani Glacier) անվանվել է ի պատիվ Անտոնիո Ստոպպանիի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 autori vari Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1936.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. Turpin, E.; Federighi, V. (2012). «A new element, a new force, a new input: Antonio Stoppani's Anthropozoic». In Ellsworth, E.; Kruse, J. (eds.). Making the Geologic Now. Brooklyn, United States: Punctum Books. էջեր 34–41.
  5. Davidson, Alan (2014). The Oxford Companion to Food. Oxford University Press. էջ 77.
  6. Vaccari, Ezio (2009). «Geology and Genesis in nineteenth- and twentieth-century Italy: a preliminary assessment». Geological Society, London, Special Publications (անգլերեն). 310 (1): 269–275. doi:10.1144/SP310.26. ISSN 0305-8719.
  7. Cuaz, Marco (2006). «Catholic Alpinism and Social Discipline in 19th- and 20th-century Italy». Mountain Research and Development. 26 (4): 358. doi:10.1659/0276-4741(2006)26[358:CAASDI]2.0.CO;2.
  8. Stoppani, Antonio (1884). Il dogma e le scienze positive ossia la Missione Apologetica del Clero nel moderno conflitto tra la ragione e la fede. Milano: Fratelli Dumolard.
  9. Fossil freshwater gastropod database
  10. Teruzzi, Giorgio (2015). «The Stoppani Collection of Large Bivalves (Bivalvia, Megalodontida) from the Upper Triassic of Lombardy, Italy». Natural History Sciences. 2: 15. doi:10.4081/nhs.2015.231.
  11. «Highlights from 'Communications 2007/1'». Association Montessori Internationale. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  12. Standing, E.M. (2008). Maria Montessori Her Life And Work. Genesis Publishing Pvt Ltd. էջ 3.
  13. «Ritratto di Antonio Stoppani». Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ստոպպանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ստոպպանի» հոդվածին։