Անտրոպոֆոբիա | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն |
ՀՄԴ-9 | 300.29 |
ՀՄԴ-10 | F40.1 |
Անտրոպոֆոբիա, խուճապային խանգարում, վախ մարդկանցից, ձգտում խուսափել մարդկային հասարակությունից, սոցիալական նևրոզի տեսակ։
Անվանումն առաջացել է հունարենից՝ anthropos՝ «մարդ» և phobos՝ «վախ»։
Անտրոպոֆոբիան հաջորդվում է կոմպուլսիվ պահվածքով՝ անհանգիստ շարժումներով, պաշտպանական բնավորություամբ։
Անտրոպոֆոբիայի և սոցիոֆոբիայի տարբերությունն այն է, որ անտրոպոֆոբիայով տառապող մարդը վախենում է բոլոր մարդկանցից, իսկ սոցիոֆոբիայով՝ միայն մարդկանց մեծ քանակությունից։ Որոշ դեպքերում անտրոպոֆոբիա ունեցող մարդը կարող է վախենալ նաև մարդկանց մեծ քանակությունից։
Անտրոպոֆոբիայով տառապող մարդը անհանգստություն և սթրես է ապրում շփվելիս մարդկանց, հատկապես անծանոթների հետ[1]։ Այս ֆոբիան առաջանում է մարդկանց կողմից ճնշված լինելու վախից։ Հիվանդ մարդը համոզված է լինում, որ մարդկանց հետ շփվելիս իր առողջությունը աղետալիորեն կվատթարանա։
Հաճախ սկսվում է դեռահասության շրջանում։ Ի տարբերություն այլ ֆոբիաների, անտրոպոֆոբիան հավասարապես հանդիպում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ։ Սովորաբար համատեղում է ցածր ինքնագնահատականի և քննադատությունից վախի հետ։
Անտրոպոֆոբիան կարող է լինելի սկոպտոֆոբիայի արդյունք (նևրոզ, ամոթի զգացում, վախ խայտառակվելուց)։
|