Անրի-Պիեռ Դանլու ֆր.՝ Henri-Pierre Danloux | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1753[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | հունվարի 3, 1809[1][2][3][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Ուսուցիչ | Նիկոլյա Բեռնար Լեպիսիե |
Henri-Pierre Danloux Վիքիպահեստում |
Անրի-Պիեռ Դանլու (փետրվարի 24, 1753[1][2][3][…], Փարիզ - հունվարի 3, 1809[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ և գծագրիչ։
Ծնվել է Փարիզում։ Դաստիարակվելով իր ճարտարապետ հորեղբոր կողմից՝ Դանլուն աշակերտել է Լեպիսիեին, հետագայում նաև Ժոզեֆ Մարի Վիենին, որի հետևից 1775 թվականին մեկնել է Հռոմ։ 1783 թվականին վերադարձել է Լիոն և Փարիզ, որտեղ նրան հովանավորել է բարոն Մեգրե դե Սերիլի Դ'Էնտիգնին, որը նրա համար ապահովել է մի շարք կարևոր դիմանկարների պատվերներ՝ բացառապես արիստոկրատիայի համար։ 1792 թվականին արտագաղթել է Լոնդոն՝ փախչելով Ֆրանսիական հեղափոխությունից և դրա հնարավոր հետևանքներից։
Անգլիայում գտնվելիս սպաների և բարձրաշխարհիկ դասի դիմանկարների պատվերներ է ընդունել։ Մեկ այդպիսի ընտանիք՝ Օքսֆորդշիրի Լամբերտները, 1800 թվականին վարձել են վարպետին հոր, մոր և որդու դիմանկարների համար։ Դանլուն 1801 թվականին վերադարձել է Փարիզ և վերսկսել իր կարիերան[5]։
Դանլուն ազդեցություն է կրել հանրահայտ անգլիացի դիմանկարիչներ Թոմաս Լոուրենսից (1769–1830), Ջոն Հոպներից (1758–1810) և Ջորջ Ռոմնիից (1734–1802)։ 1793 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում։ Վախճանվել է Փարիզում 1809 թվականին։
Pawsey & Payne, Fine Art Dealers։ Valuations and Restoration, 1 Bury Street, St. James's, London S.W. Letter of Valuation dated April 12, 1973 (The portrait of the son, Sir Henry John Lambert Bt., "...is illustrated and recorded in Baron Roget's book on Danloux and family records refer to the sittings.")
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի-Պիեռ Դանլու» հոդվածին։ |
|