Անքնության դեղը

Անքնության դեղը
անգլ.՝ The Cure for Insomnia
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական1987
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հենրի Թիմիս IV
ԿինոընկերությունՉիկագոյի արվեստի ինստիտուտ
Տևողություն5220 րոպե

«Անքնության դեղը» (անգլ.՝ The Cure for Insomnia), Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված է որպես ամենաերկար ֆիլմ[1]։ Ռեկորդը տևել է տասնինը տարի՝ մինչև 2006 թվականի ապրիլի 23-ը, երբ թողարկվել է «Մատրյոշկա» ֆիլմը։

Ֆիլմը որպես այդպիսին չունի սյուժե։ Ֆիլմի ողջ ընթացքում, որը տևում է երեքուկես օր, դերասան Լի Գրոբանը հեռուստադիտողի համար կարդում է իր 4080 էջանոց «Անքնության բուժումը» (The Cure for Insomnia) պոեմը։ Մի քանի տեղում պատմվածքն անսպասելիորեն ընդհատվում է «հևի մետալ» և պոռնո ժանրի տեսահոլովակներով։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան տեղի է ունեցել Չիկագոյի արվեստի ինստիտուտի լի սրահում 1987 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, առանց ընդհատումների[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Запись о рекорде в Книге Рекордов Гиннесса». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  2. The Cure for Insomnia (1987) — Release dates
  3. The Cure for Insomnia (1987) — Trivia
  • Հատված «Անքնության դեղը» պոեմից, որը գլխավոր հերոսը կարդում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ ստուգված է 13-02-2010
  • Ֆիլմի մասին կայք wisegeek.com-ում. Ստուգված է 13-02-2010(անգլ.)