Երկիրը ունի 7․9 միլիարդ բնակչություն՝ 50 մարդ/կմ² խտությամբ (չներառած Անտարկտիդան)։ Աշխարհի բնակչության երկու երրորդը բնակվում է Ասիայում, 2․7 միլիարդից ավելը բնակվում է Չինաստանում ու Հնդկաստանում միասին։ Հնդկաստանի, Չինաստանի և մնացյալ Հարավային Ասիայի՝ աշխարհի բնակչության տոկոսային չափաբաժինը պատմության մեջ վերջին մի քանի հազար տարում չի փոխվել[1][2]։ Աշխարհի գրագիտության մակարդակը վերջին 40 տարում կտրուկ աճել է․ 1979 թվականի 66.7%-ը դարձել է այսօր 86․3%[3]։ Ցածր գրագիտության մակարդակը մեծամասամբ կապված է աղքատության հետ։ Ցածր գրագիտության մակարդակ կա Հարավային Ասիայում և Ենթասահարայում[4]։ Աշխարհի ամենամեծ էթնիկ խումբը Հան չինացիներն են՝ մանդարինը դարձնելով աշխարհի ամենատարածված լեզուն՝ ըստ մայրենի լեզու համարողների թվի։
Աշխարհի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ և ենթաքաղաքաբնակ է և մեծ գաղթ կա դեպի քաղաքներ։ Քաղաքային բնակչությունը 1950 թվականի 29%-ից թռիչքաձև աճելով 2018 թվականին դարձել է 55․3%[5][6]։ Չինաստանը և Հնդկաստանը ամենաբնակեցված երկրներն են[7]։ Ծնելիության գործակիցը զարգացած երկրներում շարունակաբար նվազում է, մինչդեռ զարգացող երկրներում մինչև վերջերս շարունակում է բարձր մնալ։ Տոկիոն ամենամեծ քաղաքային մետրոպոլիտենն է աշխարհում[6][8]։
Ըստ 2017 թվականի տվյալների՝ աշխարհի ծնելիության մակարդակը 2․43 երեխա/կին է[9]։ Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության աճը բաշխված է անհավասարաչափ․ Սինգապուրում աշխարհի ամենացածր ծնելիության մակարդակն է՝ 0․83, իսկ ամենաբարձրը՝ Նիգերում՝ 6․49[10]։ Ներկայումս աշխարհի բնակչության աճը մոտ 1․09% է[6]։ 2011 թվականին 18-ից ցածր տարիք ունեցողները կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդը (29․3%) և 65 և բարձր տարիքի մարդիկ կազմում մեկ տասներորդից պակասը (7․9%)[6]։
Աշխարհի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում ավելի քան երեք անգամ մեծացել է․ 1900 թվականի 1,65 միլիարդը 1999 թվականին դարձել է 5․97 միլիարդ[11][12][13]։ 2 միլիարդի շեմն անցել է 1927 թվականին, 3 միլիարդը՝ 1960 թվականին, 4 միլիարդը՝ 1974 թվականին, 5 միլիարդը՝ 1987 թվականին[14]։ Ըստ 2018 թվականի դեկտեմբերի տվյալների՝ աշխարհհի ընդհանուր բնակչության թիվը մոտ 7․8 միլիարդ է։ Ներկայումս բնակչության աճը ամենաարագը աղքատ, քիչ զարգացած երկրներում է[15]։ ՄԱԿ-ը նախատեսում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչության թիվը կկազմի 9․15 միլիարդ, ինչը 2010 թվականի համեմատ 32․69%-ով է աճել (6․89 միլիարդ)[11]։
Մարդկային պոպուլյացիաների պատմական միգրացիան սկսվում է մոտ մեկ միլիոն տարի առաջ, երբ ուղիղ քայլող մարդը Աֆրիկայից տեղափոխվեց Եվրասիա։ Բանական մարդը, ըստ երևույթին, զբաղեցրել է ամբողջ Աֆրիկան մոտ 300,000 տարի առաջ, տեղափոխվել է Աֆրիկայից 50,000-60,000 տարի առաջ և տարածվել է Ավստրալիայում, Ասիայում և Եվրոպայում մ.թ.ա. 30,000 թվականին։ Դեպի Ամերիկա միգրացիան տեղի է ունեցել 20000-15000 տարի առաջ, իսկ 2000 տարի առաջ Խաղաղ օվկիանոսի կղզիների մեծ մասը գաղութացված էր։
Մինչև մոտ 10000 տարի առաջ մարդիկ ապրում էին որպես որսորդ-հավաքողներ։ Նրանք հիմնականում ապրում էին փոքր քոչվոր խմբերում, որը հայտնի է որպես խմբակային հասարակություններ։ Գյուղատնտեսության զարգացումը դրդեց նեոլիթյան հեղափոխությանը, երբ սննդի ավելցուկի հասանելիությունը հանգեցրեց մշտական մարդկային բնակավայրերի ձևավորմանը։ Մոտ 6000 տարի առաջ Միջագետքում, Եգիպտոսի Նեղոսի հովտում և Ինդոսի հովտում ձևավորվեցին առաջին նախապետությունները։ Մարդկանց վաղ շրջանի բնակավայրերը կախված էին ջրի մոտիկությունից, ապրելակերպից և գոյության համար օգտագործվող այլ բնական պաշարներից։
1800 թվականից ի վեր մարդկային բնակչությունն աճել է մեկ միլիարդից[16]՝ հասնելով ավելի քան յոթ միլիարդի[17]։ 2004 թվականին 6,3 միլիարդ մարդկանցից մոտ 2,5 միլիարդը (39,7%) ապրում էր քաղաքային բնակավայրերում։ 2008 թվականի փետրվարին ՄԱԿ-ը հաշվարկեց, որ մինչև տարեվերջ աշխարհի բնակչության կեսը կապրի քաղաքային բնակավայրերում[18]։ Քաղաքներում ապրող մարդկանց խնդիրները ներառում են տարբեր տեսակի աղտոտվածությունը և հանցագործությունները[19]՝ հատկապես քաղաքի կենտրոնում և ծայրամասային արվանձաններում։ Ե՛վ բնակչության ընդհանուր թիվը, և՛ քաղաքներում բնակվող համամասնությունը ակնկալվում է, որ զգալիորեն կավելանան առաջիկա տասնամյակների ընթացքում[20]։
Աղբյուրը՝ Մեդիսոն և ուրիշներ (Գրոնինգենի համալսարան)[21]։
Տարի | 1 | 1000 | 1500 | 1600 | 1700 | 1820 | 1870 | 1913 | 1950 | 1973 | 1998 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արևմտյան Եվրոպա | 24 700 | 25 413 | 57 268 | 73 778 | 81 460 | 132 888 | 187 532 | 261 007 | 305 060 | 358 390 | 388 399 |
Արևելյան Եվրոպա (չհաշված նախկին խորհրդային երկրներւ) |
4 750 | 6 500 | 13 500 | 16 950 | 18 800 | 36 415 | 52 182 | 79 604 | 87 289 | 110 490 | 121 006 |
Նախկին խորհրդային երկրներ | 3 900 | 7 100 | 16 950 | 20 700 | 26 550 | 54 765 | 88 672 | 156 192 | 180 050 | 249 748 | 290 866 |
Ընդհանուր Եվրոպա (ներառյալ նախկին խորհրդային երկրներ) |
33 350 | 39 013 | 87 718 | 111 428 | 126 810 | 224 068 | 328 386 | 496 803 | 572 399 | 718 628 | 800 271 |
ԱՄՆ | 680 | 1 300 | 2 000 | 1 500 | 1 000 | 9 981 | 40 241 | 97 606 | 152 271 | 212 909 | 279 040 |
Կանադա | 490 | 660 | 800 | 800 | 750 | 1 249 | 5 892 | 13 795 | 23 823 | 39 036 | 52 859 |
Հյուսիսային Ամերիկա | 1 170 | 1 960 | 2 800 | 2 300 | 1 750 | 11 230 | 46 133 | 111 401 | 176 094 | 250 945 | 323 420 |
Մեքսիկա | 2 200 | 4 500 | 7 500 | 2 500 | 4 500 | 6 587 | 9 219 | 14 970 | 28 485 | 57 643 | 98 553 |
Մնացյալ Լատինական Ամերիկա | 3 400 | 6 900 | 10 000 | 6 100 | 7 550 | 14 633 | 30 754 | 65 545 | 137 352 | 250 807 | 409 070 |
Ընդհանուր Լատինական Ամերիկա | 5 600 | 11 400 | 17 500 | 8 600 | 12 050 | 21 220 | 39 973 | 80 515 | 165 837 | 308 450 | 507 623 |
Ճապոնիա | 3 000 | 7 500 | 15 400 | 18 500 | 27 000 | 31 000 | 34 437 | 51 672 | 83 563 | 108 660 | 126 469 |
Չինաստան | 59 600 | 59 000 | 103 000 | 160 000 | 138 000 | 381 000 | 358 000 | 437 140 | 546 815 | 881 940 | 1 242 700 |
Հնդկաստան | 75 000 | 77 000 | 113 000 | 145 000 | 201 000 | 209 000 | 239 000 | 319 000 | 362 000 | 549 000 | 1 029 000 |
Մնացյալ Ասիան | 36 600 | 41 400 | 55 400 | 65 000 | 71 800 | 89 366 | 119 619 | 185 092 | 392 481 | 677 214 | 1 172 243 |
Ընդհանուր Ասիան (չհաշված Ճապոնիան) | 171 200 | 175 400 | 268 400 | 360 000 | 374 800 | 679 366 | 730 619 | 925 932 | 1 298 296 | 2 139 154 | 3 389 943 |
Աֆրիկա | 16 500 | 33 000 | 46 000 | 55 000 | 61 000 | 74 208 | 90 466 | 124 697 | 228 342 | 387 645 | 759 954 |
Աշխարհ (հազարներով) | 230,820 | 268,273 | 437,818 | 555,828 | 603,410 | 1,041,092 | 1,270,014 | 1,791,020 | 2,524,531 | 3,913,482 | 5,907,680 |
Աղբյուրը՝ Մեդիսոն և ուրիշներ (Գրոնինգենի համալսարան)[21]։
Տարի | 1 | 1000 | 1500 | 1600 | 1700 | 1820 | 1870 | 1913 | 1950 | 1973 | 1998 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արևմտյան Եվրոպա | 10.7 | 9.5 | 13.1 | 13.3 | 13.5 | 12.8 | 14.8 | 14.6 | 12.1 | 9.2 | 6.6 |
Արևելյան Եվրոպա (չհաշված նախկին խորհրդային երկրները) |
2.1 | 2.4 | 3.1 | 3.0 | 3.1 | 3.5 | 4.1 | 4.4 | 3.5 | 2.8 | 2.0 |
Նախկին խորհրդային երկրներ | 1.7 | 2.6 | 3.9 | 3.7 | 4.4 | 5.3 | 7.0 | 8.7 | 7.1 | 6.4 | 4.9 |
Ամբողջ Եվրոպան (ներառյալ նախկին խորհրդային երկրները) |
14.5 | 14.5 | 20.1 | 20.0 | 21.0 | 21.6 | 25.9 | 27.7 | 22.7 | 18.4 | 13.5 |
ԱՄՆ | 0.3 | 0.5 | 0.5 | 0.3 | 0.2 | 1.0 | 3.2 | 5.4 | 6.0 | 5.4 | 4.6 |
Կանադա | 0.2 | 0.2 | 0.2 | 0.1 | 0.1 | 0.1 | 0.5 | 0.8 | 0.9 | 1.0 | 0.9 |
Հյուսիսային Ամերիկա | 0.5 | 0.7 | 0.6 | 0.4 | 0.3 | 1.1 | 3.6 | 6.2 | 7.0 | 6.4 | 5.5 |
Մեքսիկա | 1.0 | 1.7 | 1.7 | 0.4 | 0.7 | 0.6 | 0.7 | 0.8 | 1.1 | 1.5 | 1.7 |
Մնացյալ Լատինական Ամերիկան | 1.5 | 2.6 | 2.3 | 1.1 | 1.3 | 1.4 | 2.4 | 3.7 | 5.4 | 6.4 | 6.9 |
Ամբողջ Լատինական Ամերիկան | 2.4 | 4.2 | 4.0 | 1.5 | 2.0 | 2.0 | 3.1 | 4.5 | 6.6 | 7.9 | 8.6 |
Ճապոնիա | 1.3 | 2.8 | 3.5 | 3.3 | 4.5 | 3.0 | 2.7 | 2.9 | 3.3 | 2.8 | 2.1 |
Չինաստան | 25.8 | 22.0 | 23.5 | 28.8 | 22.9 | 36.6 | 28.2 | 24.4 | 21.7 | 22.5 | 21.0 |
Հնդկաստան | 32.5 | 28.0 | 25.1 | 24.3 | 27.3 | 20.1 | 19.9 | 17.0 | 14.2 | 14.8 | 16.5 |
Մնացյալ Ասիան | 15.9 | 15.4 | 12.7 | 11.7 | 11.9 | 8.6 | 9.4 | 10.3 | 15.5 | 17.3 | 19.8 |
Ամբողջ Ասիան (չհաշված Ճապոնիան) | 74.2 | 65.4 | 61.3 | 64.8 | 62.1 | 65.3 | 57.5 | 51.7 | 51.4 | 54.7 | 57.4 |
Աֆրիկա | 7.1 | 12.3 | 10.5 | 9.9 | 10.1 | 7.1 | 7.1 | 7.0 | 9.0 | 9.9 | 12.9 |
Աշխարհ | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 | 100.0 |
Տարածաշրջան (2020) | Բնակչության թիվ | Տոկոսը[22][23] |
---|---|---|
Ասիա | 4,607,523,595
|
59,54% |
Աֆրիկա | 1,313,074,183
|
17.2% |
Եվրոպա | 747,253,261
|
9.59% |
Հյուսիսային Ամերիկա | 565,620,340
|
7.6% |
Հարավային Ամերիկա | 427,751,538
|
5.53% |
Օվկիանիա | 42,213,121
|
0.55% |
Անտարկտիկա | 0 (1106 ոչ մշտական բնակվող հետազոտական անձնակազմ)
|
0.0% |
Ընդամենը | 7,792,204,108
|
100.0% |
Աշխարհն ունի հարյուրավոր խոշոր քաղաքներ։ Մեծ մասը գտնվում է ափամերձ շրջաններում։
2005 թվականի տվյալներով աշխարհում կա 62 մետրոպոլիտենյան տարածքներ, որոնք ունեն 3,000,000-ից ավելի բնակչություն[24]։
2010 թվականի տվյալներով մոտ 3 միլիարդ մարդ ապրում է քաղաքային բնակավայրերում կամ շրջակայքում[6]։
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս ամենաշատ բնակչություն ունեցող 10 մետրոպոլիտենները․
N° | Քաղաք | Բնակչություն | Երկիր | Տարածք (կմ 2 ) [Ն 1] | Խտություն (մարդ/կմ 2 ) |
---|---|---|---|---|---|
1 | Տոկիո | 30,000,000 | Ճապոնիա | 13500 | 2716 |
2 | Շանհայ | 24,180,000 | Չինաստան | 3920 | 6168 |
3 | Մեխիկո | 22,460,000 | Մեքսիկա | 7815 | 2490 |
4 | Դելի | 22,157,000 | Հնդկաստան | 33,578 | 659 |
5 | Լագոս | 21,000,000 | Նիգերիա | 1171 | 17933 |
6 | Նյու Յորք | 20,153,634 | ԱՄՆ | 21483[25]։ | 938 |
7 | Մումբայ | 20,041,000 | Հնդկաստան | 1097 | 18268 |
8 | Կալկաթա | 15,552,000 | Հնդկաստան | 1026[26]։ | 15158 |
9 | Դաքքա | 14,648,000 | Բանգլադեշ | 1600 | 9155 |
10 | Ստամբուլ | 13,160,467 | Թուրքիա | 5461 | 2593 |
Աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ[27], իսկ Երկրի ընդհանուր մակերեսը (ներառյալ ցամաքը և ջուրը) 510 միլիոն կմ²[28]։ Այսպիսով, ամբողջ աշխարհում մարդկանց բնակչության խտությունը կազմում է 13.7 մարդ/կմ² է։ Եթե միայն Երկրի ցամաքային տարածքը (150 միլիոն կմ²) հաշվի է առնվում, ուրեմն մարդու բնակչության խտությունը աճում է մինչև 46.7 մարդ/կմ²։ Այս հաշվարկը ներառում է մայրցամաքային և կղզիների ամբողջ տարածքը, ներառյալ Անտարկտիդան։ Եթե Անտարկտիդան նույնպես բացառվի, ապա բնակչության խտությունը կբարձրանա մինչև 50 մարդ/կմ²[29][30]։ Հաշվի առնելով, որ Երկրի ցամաքային զանգվածի կեսից ավելին բաղկացած է մարդկանց բնակության համար անբարենպաստ տարածքներից, ինչպիսիք են անապատները և բարձր լեռները, և որ բնակչությունը հակված է կենտրոնանալ ծովային նավահանգիստների և քաղցրահամ ջրի աղբյուրների շուրջ, այս թիվն ինքնին չի տալիս մարդկային բնակչության խտության որևէ իմաստալից չափում։
Աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մի քանիսը քաղաք-պետություններ են, միկրոպետություններ կամ կախյալ տարածքներ[31][32]։ Այս տարածքները ունեն համեմատաբար փոքր տարածքը և բարձր ուրբանիզացիայի մակարդակը, որտեղ տնտեսապես մասնագիտացված քաղաքային բնակչությունը օգտագործում է նաև տարածքից դուրս գտնվող գյուղական ռեսուրսները, ինչը ցույց է տալիս բնակչության բարձր խտության և գերբնակեցման տարբերությունը։
Կրոնական ուղղություն | Հետևորդների քանակը (միլիոններով) | Տեղադրությունը | |
---|---|---|---|
Քրիստոնեություն | 2,300–2,400 | [33] | Գերակշռում էԱրևմտյան աշխարհում (Արևմտյան Եվրոպա, Ամերիկաներ, Օվկիանիա), Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Ենթասահարայում, Ֆիլիպիններում և Արևելյան Թիմորում։ Փոքրամասնություն մնացյալ աշխարհում, տես Քրիստոնեությունն ըստ երկրների[34] |
Իսլամ | 1,600–1,800 | [35][36] | Արևմտյան Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Ասիա, Հարավային Ասիա, Արևելյան Աֆրիկա, Բալկանյան թերակղզի, Ռուսաստան և Չինաստան[37] |
Հինդուիզմ | 1,110-1,200 | [38] | Հարավային Ասիա, Բալի, Մավրիկիոս, Ֆիջի, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Սուրինամ և հնդկական սփյուռքի համայնքներում |
Անկրոնություն | 1,100 | [39] | Գերակշռում էԱրևմտյան աշխարհում, Արևելյան Ասիայում |
Բուդդայականություն | 400–600 | [40] | Հարավային Ասիա, Արևելյան Ասիա, Հարավարևելյան Ասիա, Ավստրալիա և Ռուսաստանի որոշ շրջաններ |
600–3,000 | [Ն 2] | Աֆրիկա, Ասիա, Ամերիկա | |
Չինական ազգային կրոններ (ներառյալ դաոսականությունը ևկոնֆուցիականությունը) |
400–1,000 | [41] | Արևելյան Ասիա, Վիետնամ, Սինգապուր և Մալայզիա |
Սինտոիզմ | 27–65 | [42] | Ճապոնիա |
Սիկհականություն | 24–28 | [43][44] | Հնդկական թերակղզի, Ավստրալազիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, Միացյալ Թագավորություն և Արևմտյան Եվրոպա |
Հուդայականություն | 14–18 | [44] | Իսրայել և հրեական սփյուռք (մեծամասամբ Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Եթովպիա և Ասիա) |
Ջայնիզմ | 8–12 | Հնդկաստան և Արևելյան Աֆրիկա | |
Բահայի | 7.3–7.9 | [45] | Հիմնականում տարածված է ամբողջ աշխարհով, սակայն տաս ամենաշատ հետևորդներ ունեցող երկրներն են Հնդկաստան, ԱՄՆ, Քենիա, Վիետնամ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ֆիլիպիններ, Իրան, Զամբիա, Հարավային Աֆրիկա, Բոլիվիա[46] |
Վիկկա | 1 | [47] | ԱՄՆ, Ավստրալիա, Եվրոպա, Կանադա |
Ռաստաֆարական շարժում | 0.7 | [48] | Ճամայկա, Կարիբյան ավազան, Աֆրիկա |
19-րդ դարի վերջից կրոնի ժողովրդագրությունը մեծապես փոխվել է։ Պատմականորեն մեծ թվով քրիստոնյա բնակչություն ունեցող որոշ երկրներում գրանցվել է քրիստոնյաների թվի զգալի անկում։ Քրիստոնեական կրոնական կյանքին ակտիվ մասնակցության նվազման նշանները ներառում են քահանայության և վանական կյանքի անցնողների թվի նվազումը, ինչպես նաև եկեղեցի հաճախելիության նվազումը։ Մյուս կողմից, սկսած 19-րդ դարից, Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի մեծ տարածքներ քրիստոնեություն են ընդունել, և աշխարհի այս տարածքն ունի բնակչության աճի ամենաբարձր տեմպերը։ Արևմտյան քաղաքակրթության ոլորտում ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց ճանաչում են որպես աշխարհիկ հումանիստներ։ Չնայած անկմանը, քրիստոնեությունը շարունակում է մնալ գերիշխող կրոնը արևմտյան աշխարհում, որտեղ բնակչության 70%-ը քրիստոնյա է[49]։ Շատ երկրներում, ինչպիսին է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կոմունիստական կառավարությունները չեն ընդունում ոչ մի կրոն, ինչը դժվարացնում է հավատացյալների իրական թվաքանակը հաշվելը։ Այնուամենայնիվ, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում կոմունիզմի փլուզումից հետո կրոնական կյանքը վերածնվում է ավանդական արևելյան քրիստոնեության տեսքով[50]։ Մինչդեռ, իսլամը զգալիորեն աճել էԿենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրներում։
Ամուսնության միջին տարիքը մեծապես տարբերվում է երկրից երկիր և ժամանակի ընթացքում տատանվել է։ Կանայք հակված են ավելի վաղ ամուսնանալ, քան տղամարդիկ, և ներկայումս կանանց միջին ամուսնության տարիքը 17․6-ից (Նիգեր) տատանվում մինչև 32,4 (Դանիա), մինչդեռ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը տատանվում են 22,6-ից (Մոզամբիկ) մինչև 35,1 (Շվեդիա)[51]։
Համաձայն 2021 CIA World Factbook-ի՝ աշխարհի բնակչության մոտ 25%-ը 15 տարեկանից ցածր է[52]։
Տարածաշրջան | Միջին տարիքը |
---|---|
Ասիա | 31 տարեկան |
Աֆրիկա | 18 տարեկան |
Եվրոպա | 42 տարեկան |
Հյուսիսային Ամերիկա | 35 տարեկան |
Հարավային Ամերիկա | 31 տարեկան |
Օվկիանիա | 33 տարեկան |
Տարածաշրջան | 15 տարեկանից ցածր | 65 տարեկանից բարձր |
---|---|---|
Ասիա | 24% | 8% |
Աֆրիկա | 41% | 3% |
Եվրոպա | 16% | 18% |
Լատինական Ամերիկա-Կարիբյան ավազան | 26% | 8% |
Հյուսիսային Ամերիկա | 19% | 15% |
Օվկիանիա | 23% | 12% |
Աշխարհ | 26% | 9% |
Համաշխարհային մասշտաբով մարդկային բնակչության աճի տեմպերը նվազում են 1962 և 1963 թվականներին գագաթնակետին հասնելուց հետո՝ տարեկան 2,20%։ Ըստ CIA World Factbook-ի՝ տարեկան ծնելիության, մահացության և աճի տեմպերը համապատասխանաբար 1,915%, 0,812% և 1,092% են[54]։ Վերջին հարյուր տարիներին բնակչության թվաքանակի արագ աճ է գրանցվել բժշկական առաջընթացի և բնակչության զանգվածային աճի շնորհիվ․ գյուղատնտեսական արտադրողականությունը հնարավոր դարձավ Կանաչ հեղափոխության շնորհիվ[55][56]։
Որոշ երկրներում բնակչության բացասական աճ է գրանցվել, հատկապես Արևելյան Եվրոպայում , հիմնականում ծնելիության ցածր մակարդակի, մահացության բարձր մակարդակի և արտագաղթի պատճառով։ Հարավային Աֆրիկայում աճը դանդաղում է ՄԻԱՎ-ի հետ կապված մահացությունների մեծ թվի պատճառով։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ նույնպես կարող են բախվել բնակչության բացասական աճի հետ[57]։ Ճապոնիայի բնակչությունը սկսեց նվազել 2005 թվականին։
Աշխարհի բնակչությունը 1990-2008 թվականներին աճել է 1,423 միլիոնով։ Աճն ամենաբարձրն է եղել Հնդկաստանում (290 միլիոն) և Չինաստանում (192 միլիոն)։ Բնակչության ամենաբարձր աճը գրանցվել է Կատարում (174%) և Արաբական Միացյալ Էմիրություններում (140%)[58]։
N° | Երկիր | Բնակչություն (հազարներով) 1990 թվական |
Բնակչություն (հազարներով) 2010 թվական |
Աճ (%) 1990–2010 թվականներին |
---|---|---|---|---|
Աշխարհ |
5,306,425 | 6,895,889 | 30.0% | |
1 | Չինաստան | 1,145,195 | 1,341,335 | 17.1% |
2 | Հնդկաստան | 873,785 | 1,224,614 | 40.2% |
3 | ԱՄՆ | 253,339 | 310,384 | 22.5% |
4 | Ինդոնեզիա | 184,346 | 239,871 | 30.1% |
5 | Բրազիլիա | 149,650 | 194,946 | 30.3% |
6 | Պակիստան | 111,845 | 173,593 | 55.2% |
7 | Նիգերիա | 97,552 | 158,423 | 62.4% |
8 | Բանգլադեշ | 105,256 | 148692 | 41.3% |
9 | Ռուսաստան | 148,244 | 142,958 | −3,6% |
10 | Ճապոնիա | 126,536 | 122251 | −3,5% |
2009 թվականի դրությամբ ծնելիության միջին մակարդակը ամբողջ աշխարհի համար կազմում է տարեկան 19,95 ծնունդ 1000-ի հաշվով։
Ըստ CIA –The World Factbook-ի` ներկայումս ծնելիության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը Նիգերն է՝ 1000 մարդու հաշվով 51,26 ծնունդ։ Ծնելիության ամենացածր գործակիցը Ճապոնիայում է՝ 7,64 ծնունդ 1000 մարդու հաշվով։ Հոնկոնգը՝ Չինաստանի հատուկ վարչական շրջանը, ունի 7,42 ծնունդ 1000 մարդու հաշվով։ 2011 թվականի հուլիսին ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը հայտարարեց, որ դեռահասների ծնելիության մակարդակը շարունակում է նվազել[59]։
Ծնելիության մակարդակը տարբերվում է նույնիսկ նույն աշխարհագրական տարածքներում։ Եվրոպայում, 2011 թվականի հուլիսի դրությամբ, Իռլանդիայում ծնելիության մակարդակը կազմում է 16,5 տոկոս, ինչը 3,5 տոկոսով ավելի է, քան Մեծ Բրիտանիայում։ Ֆրանսիայում ծնելիության մակարդակը 12,8 տոկոս է, իսկ Շվեդիայում՝ 12,3 տոկոս[60]։ Ի հակադրություն, ծնելիության մակարդակը Գերմանիայում ընդամենը 8,3 է 1000-ից, ինչը այնքան ցածր է, որ և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Ֆրանսիան, որոնք զգալիորեն ավելի փոքր բնակչություն ունեն, 2010 թվականին ավելի շատ ծնունդներ են գրանցել[61]։ Ծնելիության մակարդակը նույնպես տարբերվում է նույն աշխարհագրական տարածքում՝ ելնելով ժողովրդագրական տարբեր խմբերից։ 2011 թվականի օգոստոսին Թայվանի կառավարությունը հայտարարեց, որ իր ծնելիության մակարդակը նախորդ տարում նվազել է, չնայած այն հանգամանքին, որ իր քաղաքացիներին խրախուսել է երեխաներ ունենալ[62]։
Ըստ CIA World Factbook-ի՝ 2021 թվականի տաս ամենաբարձր և ամենացածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներն հետևյալն են[63]։
|
|
Ըստ CIA World Factbook-ի՝ 2021 թվականի տաս ամենաբարձր և ամենացածր մահացության մակարդակ ունեցող երկրներն հետևյալն են[64]
|
|
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին մահվան 10 հիմնական պատճառներն են եղել.
Մահվան պատճառները մեծապես տարբերվում են առաջին և երրորդ աշխարհի երկրների միջև։
1000 բնակչի հաշվով հիվանդանոցային մահճակալների միջին թիվը 2,94 է։ Այն ամենաբարձրն է Շվեյցարիայում (18,3), իսկ ամենացածրը՝ Մեքսիկայում (1,1)[65]։
Քաղաքային բնակչության 96%-ն ունի բարելավված խմելու ջուր, մինչդեռ գյուղաբնակների միայն 78%-ն ունի բարելավված խմելու ջուր։ Քաղաքային և գյուղական բնակչության միջինը 87%-ն ունի բարելավված խմելու ջուր։
Քաղաքային բնակչության 4%-ը չունի բարելավված խմելու ջրի հասանելիություն՝ թողնելով գյուղական բնակչության 22%-ին առանց բարելավված խմելու ջրի, իսկ աշխարհի ընդհանուր բնակչության 13%-ը չունի խմելու ջուր։
Քաղաքային բնակչության 76%-ն ունի սանիտարահիգիենիկ պայմաններ, մինչդեռ գյուղական բնակչության միայն 45%-ն ունի հասանելիություն։ Աշխարհում միջինը 39%-ը չունի սանիտարահիգիենիկ հարմարանքներ։
2009 թվականի տվյալներով՝ մոտ 33,3 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, ինչը կազմում է աշխարհի բնակչության մոտավորապես 0,8%-ը, և մոտ 1,8 միլիոն մահանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով։
2010 թվականի դրությամբ 925 միլիոն մարդ թերսնված է[66]։
Կյանքի միջին տևողությունը ծննդյան պահին.
Մանկական մահացությունը
Աշխարհի ողջ բնակչության սեռերի հարաբերակցությունը կազմում է 1,02 տղամարդ/կին․[68] 1,07՝ ծննդյան ժամանակ, 1,06՝ 15 տարեկանների համար, 1,02՝ 15-64 տարեկանների համար, և 0,78՝ 65 տարեկանից բարձրների համար։
Հյուսիսային Մարիանյան կղզիներն ունեն կանանց ամենաբարձր հարաբերակցությունը՝ 0,77 տղամարդ մեկ կնոջ համար։ Տղամարդկանց ամենաբարձր հարաբերակցությունն ունի Կատարը՝ 2,87 տղամարդ/կին։ 15 տարեկանից ցածր խմբում Սիերա Լեոնեն ունի կանանց ամենաբարձր հարաբերակցությունը՝ 0,96 տղամարդ/կին, իսկ Վրաստանը և Չինաստանը տղամարդկանց ամենաբարձր հարաբերակցությամբ հավասար են՝ 1,13 տղամարդ/կին։
«Առաջին աշխարհի» G7 անդամները բոլորն ունեն սեռերի հարաբերակցություն 0,95–0,98 միջակայքում ընդհանուր բնակչության համար, 1,05–1,07՝ ծննդյան պահին, 1,05–1,06՝ 15 տարեկանից ցածր խմբի համար, 1,00–1,04՝ 15 տարեկան խմբի համար, և 0,70–0,75-ը՝ 65 տարեկանից բարձրների համար։
Արաբական թերակղզու երկրները հակված են ունենալ «բնական» հարաբերակցություն մոտ 1.05 ծննդյան ժամանակ, բայց տղամարդկանց շատ բարձր հարաբերակցություն 65-ից բարձր անձանց համար (Սաուդյան Արաբիա՝ 1.13, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2.73, Կատար՝ 2.84)։ Ընդհակառակը, Արևելյան Եվրոպայի երկրները (Բալթյան երկրներ, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան) հակված են ունենալ «նորմալ» հարաբերակցություն ծննդյան ժամանակ, բայց տղամարդկանց շատ ցածր հարաբերակցություն 65 տարեկանից բարձր անձանց շրջանում (Ռուսաստան՝ 0,46, Լատվիա՝ 0,48, Ուկրաինա՝ 0,52); Նմանապես, Հայաստանում տղամարդկանց հարաբերակցությունը միջինից շատ բարձր է ծննդյան պահին (1.17), իսկ տղամարդկանց միջինից ցածր հարաբերակցությունը 65 տարեկանից բարձր խմբում (0.67)։ Այս էֆեկտը կարող է պայմանավորված լինել արտագաղթով և տղամարդկանց մահացության բարձր մակարդակով` հետխորհրդային ժամանակաշրջանում մահացության ավելի բարձր մակարդակի հետևանքով. դա կարող է կապված լինել նաև նախկին խորհրդային երկրներում ալկոհոլիզմի ահռելի (արևմտյան չափանիշներով) մակարդակի հետ։ Մեկ այլ հնարավոր նպաստող գործոն է ծերացող բնակչությունը՝ համեմատաբար տարեց մարդկանց նորմայից բարձր համամասնությամբ. մենք հիշում ենք, որ մահացության ավելի բարձր դիֆերենցիալ ցուցանիշների պատճառով տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը նվազում է յուրաքանչյուր տարիքի համար։
Ողջ աշխարհում անգլերենը լայնորեն օգտագործվում է որպես լինգվա ֆրանկա և կարող է դիտվել որպես գերիշխող լեզու այս պահին։ Մայրենի լեզվով խոսողների թվով աշխարհի ամենամեծ լեզուն մանդարին չինարենն է, որը մոտ 960 միլիոն մարդու մայրենի լեզուն է կամ աշխարհի բնակչության 12,44%-ը՝ հիմնականում Մեծ Չինաստանում։ Իսպաներենով խոսում է մոտ 330-400 միլիոն մարդ՝ հիմնականում Ամերիկա մայրցամաքում և Իսպանիայում։ Հինդի լեզվով խոսում են մոտ 370-420 միլիոն մարդիկ՝ հիմնականում Հնդկաստանում և Պակիստանում։ Արաբերենով խոսում է մոտ 280 միլիոն մարդ։ Բենգալերենով խոսում է շուրջ 250 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հիմնականում Բանգլադեշում և Հնդկաստանում։ Պորտուգալերենով խոսում են մոտ 230 միլիոն մարդիկ Պորտուգալիայում, Բրազիլիայում, Արևելյան Թիմորում և Հարավային Աֆրիկայում։
Կան բազմաթիվ այլ լեզուներ, որոնք խմբավորված են ինը հիմնական լեզվաընտանիքների մեջ.
Կան նաև հարյուրավոր ոչ խոսքային ժեստերի լեզուներ։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)